Ալի իբն Աբի Տալիբ
Ալի իբն Աբի Տալիբ արաբ․՝ علي بن أبي طالب | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 601 |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ |
Մահացել է | հունվարի 29, 661 (59 տարեկան) կամ հունվարի 28, 661[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | ալ-Քուֆա, Ուղղահավատ խալիֆների պետություն |
Գերեզման | Imam Ali Mosque |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | արաբ, Կուրեյշ և Հաշիմյաններ |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | պետական գործիչ, կադի, ֆաքիհ, մուհադիս, մուֆասիր և դատավոր |
Ամուսին | Ֆաթիմա Զահրա, Խավլա բինթ Ջաֆար, Ումմ ալ-Բանին, Ումամա բինթ Զեյնաբ և Ասմա բինթ Ումայս |
Ծնողներ | հայր՝ Աբու Տալիբ իբն Աբդ ալ-Մուտտալիբ, մայր՝ Ֆատիմա բինթ Ասադ |
Զբաղեցրած պաշտոններ | ուղղահավատ խալիֆ և Իմամաթ |
Երեխաներ | ալ-Մուհսին իբն Ալի իբն Աբի Տալիբ, ալ-Հասան իբն Ալի, ալ-Հուսեյն իբն Ալի, ալ-Աբբաս իբն Ալի, Աբդուլլահ իբն Ալի, Ջաֆար իբն Ալի, Մուհամմադ իբն ալ-Հանաֆիա, Զեյնաբ բինթ Ալի, Ումմ Քուլսում բինթ Ալի, Հիլալ իբն Ալի, Ռուկայյա Մաշհադ, Օսման իբն Ալի, Khadija bint Ali? և Q6405861? |
Ստորագրություն![]() | |
Ali Վիքիպահեստում |

Ալի իբն Աբի Տալիբը (արաբերեն՝ علي بن أﺑﻲ طالب, սեպտեմբերի 15, 601, Մեքքա, Հիջազ - հունվարի 29, 661 կամ հունվարի 28, 661[1], ալ-Քուֆա, Ուղղահավատ խալիֆների պետություն), տասներորդ ռաժաբ, Իսլամական օրացույցով 24 ՀԱ–21-րդ- Ռամադան, 40 ՀՎ, մոտավորապես հոկտեմբերի 23, 598 կամ 600[2] կամ մարտի 17, 599 – հունվարի 27, 661[3]), մարգարե Մուհամմեդի զարմիկն և փեսան էր և իշխում էր իսլամական խալիֆայության վրա 656 թվականից մինչև 661 թվական[4]։ Ալին նաև իսլամի առաջին արական կրոնափոխն էր[5][6]։ Սուննի մուսուլմանները համարում են Ալիին չորրորդ և վերջնականը «Ռաշիդուններից» (արդարացիորեն առաջնորդված կրոնապետներ), իսկ շիա մուսուլմանները նկատում են Ալիին որպես առաջին իմամը և համարում են նրա և նրա հետնորդները որպես օրինական իրավահաջորդները Մուհամմեդի, բոլորն անդամներ լինելով «Ահլ ալ-Բայտ»ի, Մուհամմեդի ընտանիքը։ Այս անհամաձայնությունը բաժանել է «Ումման» (իսլամական համայնքը) սուննի և շիա մասնաճյուղերի[7]։
Մուսուլմանական, հատկապես՝ շիա աղբյուրները, գրում են որ Մուհամմադի կյանքի ժամանակ, Ալին միայն անձն էր, որ ծնվել է Քաաբայի սրբավայրում Մեքքայում, իսլամի ամենասուրբ վայրը[7]։ Ալիի հայրը Աբու Թալիբն էր, իսկ մայրը՝ Ֆատիմա բինտ Ասադ[7], բայց նա Մուհամմեդի տան մեջ մեծացել է։ Մուհամմեդը իր կարգին հոգ տարվել էր Աբու Թալիբից, նրա հորեղբայրը։ Երբ Մուհամմեդը հաղորդել է, որ ստացել է աստվածային հայտնություն, Ալին առաջին տղամարդն էր ընդունելու իր ուղերձումը, նվիրելով իր կյանքը իսլամի[3][8][9][10]։
Ալին գաղթել է Մեդինա Մուհամմեդից անմիջապետ հետո։ Մեդինայում, Մուհամմեդն ասել է Ալիին, որ Ալլահն պատվիրել էր Մուհամմեդին, որ տա նրա դուստրը, Ֆատիման, Ալիի ամուսնության[7]։ Տասը տարվա ընթացքում, որ Մուհամմեդը գլխավորել է Մեդինայի համայնքը, Ալին չափազանց ակտիվ է եղել իր ծառայությամբ, առաջնորդելով մարտիկների ջոկատներ մարտերում։ Ալին մասնակցել է վաղ քարավանի արշավանքների Մեքքայից և ավելի ուշ `գրեթե բոլոր մարտերում կռվել է սկիզբ առնող մուսուլմանական համայնքի կողմից։
Ալին նշանակվել կրոնապետ (խալիֆա) Մուհամմեդի ուղեկիցների կողմից («Սաբահաները») Մեդինայում երրորդ կրոնապետ Ութման իբն Աֆանի սպանությունից հետո[11][12]։ Նրա գլխավորության տակ, քաղաքացիական պատերազմ է ծագել։ 661 թվականին, Ալին հարձակման է ենթարկվել մի առավոտ, երբ երկրպագում էր Կուֆա մզկիթում և մահացել է մի քանի օր հետո[13][14]։
Իսլամական մշակույթում, Ալին հարգվում է իր քաջության, գիտելիքին, հավատքին, ազնվության, իսլամի նվիրվածության, խորը հավատարմության Մուհամմեդի, հավասար վերաբերմունքին բոլոր մուսուլմանների և մեծահոգության ներողամիտ լինելու համար նրա պարտված թշնամիների հանդեպ։ Ալիի ազդեցությունը եղել է կարևոր իսլամական պատմության[7]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995.
- ↑ Ահմեդ Մուկարամ (2005)։ Encyclopedia of Islam։ Anmol Publications PVT. LTD։ էջ 234։ ISBN 978-81-261-2339-1
- ↑ 3,0 3,1 «Ալի իբն Աբու Թալիբ»։ Encyclopædia Iranica։ Արխիվացված օրիգինալից 2007-11-07-ին։ Վերցված է 2010-12-16
- ↑ Biographies of the Prophet's companions and their successors,Ṭabarī, թարգմանված Էլա Լանդո-Տասերոնից, էջ. 37-40, Հատոր։XXXIX
- ↑ Կելեն Բետի (2001)։ Muhammad: The Messenger of God։ Taylor Production։ էջ 29։ ISBN 978-81-261-2339-1
- ↑ Վաթ Վիլիամ Մոնտգոմերի (1953)։ Muhammad at Mecca։ Oxford University Press։ էջեր xii
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Նասր Սայեդ Հուսեյն։ «Ալի»։ Encyclopædia Britannica Online։ Encyclopædia Britannica, Inc.։ Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 12–ին
- ↑ Տաբատաբաեի Սայեդ Մուհամմեդ Հուսեյն (1979)։ Shi'ite Islam։ Suny press։ էջ 191։ ISBN 978-0-87395-272-9.
- ↑ Աշրաֆ Շահիդ (2005)։ Encyclopedia of Holy Prophet and Companions։ Anmol Publications PVT LTD.։ էջ 14։ ISBN 978-81-261-1940-0
- ↑ Դիանա Ստայգերվելդ։ Alī ibn Abu Talib։ Encyclopaedia of Islam and the Muslim world; հատոր.1 (MacMillan)։ ISBN 978-0-02-865604-5
- ↑ Աշրաֆ Շահիդ (2005)։ Encyclopedia of Holy Prophet and Companions։ Anmol Publications PVT LTD.։ էջեր 119–120։ ISBN 978-81-261-1940-0
- ↑ Մադելունգ Վիլֆրեդ (1997)։ The Succession to Muhammad: A Study of Early Caliphate։ Cambridge University Press։ էջեր 141–145։ ISBN 978-0-521-64696-3
- ↑ Լապիդուս Իրա (2002)։ A History of Islamic Societies (երկրորդ հատոր)։ Cambridge University Press։ էջ 47։ ISBN 978-0-521-77933-3
- ↑ Տաբատաբաեի Սայեդ Մուհամմեդ Հուսեյն (1979)։ Shi'ite Islam։ Suny press։ էջեր 50–57 և 192։ ISBN 978-0-87395-272-9.
|