Անդհրա-Պրադեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Անդհրա-Պրադեշ
հինդի՝ आन्ध्र प्रदेश
ուրդու՝ آندھرا پردیش
անգլ.՝ Andhra Pradesh
Lepakshi...jpg
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Հիմն Maa Telugu Thalliki
Կարգավիճակ նահանգ
Մտնում է Հնդկաստան
Վարչկենտրոն Հայդարաբադ
Խոշորագույն քաղաք Վիշակհապատնամ
Օրենսդրական մարմին Andhra Pradesh Legislature
Նահանգապետ Էկկադու Սրինիվասան Լակշիմ Նարասիմհան
գլխավոր նախարար Նարա Չանդրաբաբու Նայդու
Հիմնական լեզու թելուգու, ուրդու
Պաշտոնական լեզուներ տելուգու
Բնակչություն (2011)
49 665 533 (10 տեղ)
Խտություն 310 ( 21 տեղ)
Տարածք 160 205 կմ²
Andhra Pradesh in India.svg
India Seemandhra locator map.svg
Հիմնադրված է նոյեմբերի 1, 1956 թ.
Սահմանակցում է Odisha, Կառնատակա, Թամիլ Նադու, Telangana, Puducherry, Chhattisgarh և Մահարաշտրա
Ժամային գոտի UTC+5:30
ISO 3166-2 կոդ IN-AP
Կոորդինատներ: 16° հս․ լ. 79° ավ. ե. / 16° հս․. լ. 79° ավ. ե. / 16; 79
aponline.gov.in

Անդհրա-Պրադեշ (Āndhra Prādesh IAST, آندھرا پردیش , հինդի՝ आन्ध्र प्रदेश, անգլ.՝ Andhra Pradesh), նահանգ Հնդկաստանի արևելքում, Բենգալական ծոցի ափին։ Տարածությունը՝ 275,3 հազար կմ2։ Բնակչությունը՝ 43394 000 (1971)։ Մայրաքաղաքը՝ Հայդարաբադ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի մեծ մասը Դեկանի սարահարթն է (200-700 մ), Բենգալյան ծոցի ափին կան ջրաբերուկաին հարթավայրեր։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման արևադարձամուսոնային է հունվարին միջին ջերմաստիճանը՝ 20 °C-ից 24 °C, մայիսին՝ հով։ Տեղումները՝ 500-1500 մմ։ Գերակշռում են մուսոնային անտառներն ու չորասեր թփուտները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության 70 % զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Արդյունահանում են մանգան, փայլար, քարածուխ, գրաֆիտ, բարիտ, անկիզաքար (ասբեստ)։ Կան նավաշինական և նավթավերամշակման, էներգասարքավորումների և հաստոցաշինության, սննդի, տեքստիլ, թղթի, ցեմենտի ձեռնարկություններ։

Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը 1967 թվականից սկսած բարեկամության սերտ կապեր է հաստատել Հնդկա-Խորհրդային բարեկամություն ընկերության Անդհրա-Պրադեշի բաժանմունքի հետ։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդհրա-Պրադեշի կրոն[1]
Կրոն Տոկոս
Հինդուիզմ
  
88.5 %
Իսլամ
  
9.6 %
Քրիստոնեություն
  
1.3 %
Ջայնիզմ
  
0.1 %
Այլ
  
0.5 %

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2014 թվականի հունիսի 2-ը նահանգը բաժանված էր 24 շրջանների, հետագայում 10 շրջաններից ձևավորվեց Թելանգանա նահանգը։ Հայդարաբադ մարզը 2 նահանգների համար դարձավ մայրաքաղք[2]:

  • Ադիլաբադ *
  • Անանտապուր
  • Վարանգալ *
  • Վիզիանահարամ (հիմնադրվել է 1979 թվականին)
  • Վիշակհապատնամ
  • Արևելյան Գոդավարի
  • Գունտուր
  • Կադապա
  • Արևմուտք Գոդավարի
  • Կարիմնագար *
  • Կրիշնա
  • Կուրնուլ
  • Կհամմամ (հիմնադրվել է 1953 թվականին)
  • Մահբուբնագար *
  • Մեդակ *
  • Նալգոնդա *
  • Նելլուրու
  • Նիզամաբադ *
  • Պրակասամ
  • Ռանգարեդդի*
  • Հայդարաբադ *
  • Չիտտուր
  • Շրիկակուլամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population by religion community - 2011»։ Census of India, 2011։ The Registrar General & Census Commissioner, India։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 25, 2015-ին 
  2. В Индии появился новый штат, ставший по счету 29-м

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 390 CC-BY-SA-icon-80x15.png