Չհատտիսգարհ
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ |
| Մտնում է | Հնդկաստան |
| Ներառում է | Surguja division?, Bilaspur division?, Durg division?, Raipur division? և Bastar division? |
| Վարչկենտրոն | Ռայպուր |
| Օրենսդրական մարմին | Չատիսգարհի օրենսդիր ժողով |
| Պաշտոնական լեզուներ | հինդի և Chhattisgarhi? |
| Բնակչություն | 29 436 231 մարդ (2020)[1] |
| Տարածք | 135 194 կմ² |
| Հիմնադրված է | 2000 թ. |
| Սահմանակցում է | Մադհյա Պրադեշ, Մահարաշտրա, Օդիշա (նահանգ), Ջհարկհանդ, Ուտար Պրադեշ, Տելանգանա և Անդհրա-Պրադեշ |
| ISO 3166-2 կոդ | IN-CG |
| 21°16′N 81°36′E / 21.27°N 81.6°E | |
| chhattisgarh.nic.in | |
Չհատտիսգարհ ( հինդի՝ छत्तीसगढ़,անգլ.՝ Chhattisgarh),նահանգ Կենտրոնական Հնդկաստանում։ Կազմավորվել է 2000 թվականի նոյեմբերի 1-ին՝ Մադհյա Պրադեշ նահանգից առանձնացված 16 շրջաններով[2]։ Սահմանակից է Մադհյա Պրադեշ, Մահարաշտրա, Անդհրա Պրադեշ, Օրիսա, Ջարկանդ, Ուտար Պրադեշ նահանգներին[3]: 135.192 կմ² տարածքով[4] իններորդ տեղն է զբաղեցնում Հնդկաստանի նահանգների շարքում, շուրջ 30 միլիոն բնակչությամբ[5]՝ 17-րդ տեղը[6]: 25.540.196 մարդ (2011 թվականի տվյալներով): Մայրաքաղաքը Ռայփուրն է։ Մյուս խոշոր քաղաքներն են Բհիլայը, Բիլասփուրը, Կորբան:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի հյուսիսային հատվածն ընկած է Ինդոս-Գանգեսյան հարթավայրի ծայրամասում, կենտրոնական հատվածը՝ Մահանադի գետի բերրի հովտում, որտեղ հիմնականում բրինձ է մշակվում, հարավային հատվածը՝ Դեկանի սարահարթում և Գոդավարի գետի ավազանում:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի ձևավորումից առաջ՝ 1950-ական թվականներին խորհրդային մասնագետների կողմից կառուցվել է Բհիլայի մետալուրգիական գործարանը։ 2010 թվականի ապրիլի սկզբին նահանգում դեռ գործում էր մաոիստական շարժումը, որը զինված պայքար էր մղում կառավարության և իրավապահ մարմինների դեմ։ 20-րդ դարի 60-ական թվականներից այս խմբավորման զինյալները պայքարում են տեղի ճնշված բնակչությանը պաշտպանելու և ֆերմերներից հողերի բռնագրավման պրակտիկային ընդդիմանալու կարգախոսով։ Կառավարության դեմ պայքարելու համար մաոիստները օգտագործում են ահաբեկչական մեթոդներ, որոնք հաճախ վնաս են հասցնում թե՛ ոստիկաններին, թե՛ քաղաքացիներին:
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չհատտիսգարհն այն նահանգներից է, որտեղ ավանդաբար ուժեղ է Բհարաթիա Ջանատա կուսակցությունը։ 2010 թվականի սկզբներին հենց այդ կուսակցությունն էր ձևավորել նահանգի կառավարությունը։ 2018 թվականին անցկացված ընտրություններում հաղթել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցությունը։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգը ներառում է 27 շրջան.
- Բալոդ - ստեղծվել է 2012 թ.
- Բալոդաբազար - ստեղծվել է 2012 թ.
- Բալրամփուր - ստեղծվել է 2012 թ.
- Բաստար
- Բեմեթարա - ստեղծվել է 2012 թ.
- Բիջափուր - ստեղծվել է 2007 թ.
- Բիլասփուր
- Գարիյաբադ - հիմնադրվել է 2012 թ.
- Դանտեվադա - ստեղծվել է 1998 թ.
- Ջանջգիր-Ճամպա - ստեղծվել է 1998թ.
- Ջաշփուր - հիմնադրվել է 1998 թ.
- Դուրգ
- Դամթարի – ստեղծվել է 1998 թ.
- Քաբիրդհամ - ստեղծվել է 1998 թվականին, նախկինում կոչվում էր Քավարդհա
- Քանքեր - ստեղծվել է 1998 թ.
- Քոնդագաոն - ստեղծվել է 2012 թ.
- Կորբա - ստեղծվել է 1998 թ.
- Կորիա - ստեղծվել է 1998 թ.
- Մահասամունդ - ստեղծվել է 1998 թ.
- Մունգելի - ստեղծվել է 2012 թ.
- Նարայանփուր - հիմնադրվել է 2007 թ.
- Ռաջնանդգաոն - ստեղծվել է 1972 թ.
- Ռայգարհ
- Ռայփուր
- Սուքմա - ստեղծվել է 2012 թ.
- Սուրաջփուր – հիմնադրվել է 2012 թ.
- Սուրգուջա
Լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգում գործածվող հիմնական լեզուն՝ չհատտիսգարհին[7], մոտ է հինդիին և վերջինիս հետ մեկտեղ նահանգում ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Լեռնային շրջաններում տարածված են հետևյալ դրավիդյան լեզուները՝ թելուգու, գոնդի, մարիա, մուրիա, կոյա, փարդհան, փարջի, նագարչալ, կուրուխ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի արդյունաբերության հիմքը կազմում են էներգետիկան, սև և գունավոր մետալուրգիան։ Մասնավորապես՝ Բհիլայում է գտնվում Հնդկաստանի խոշորագույն մետալուրգիական գործարաններից մեկը (կառուցված ԽՍՀՄ- ի օգնությամբ): Կորբայում գործող ջերմաէլեկտրակայանները խոշորագույններից են երկրում։
Զարգացած են նաև ցեմենտի արտադրությունն ու քիմիական արդյունաբերությունը (հանքային պարարտանյութերի արտադրություն)։
Գյուղատնտեսության հիմքը բրնձի մշակությունն է, աճեցվում են նաև ցորեն ու եգիպտացորեն։
Չհատտիսգարհը Հնդկաստանի առավել արագ զարգացող նահանգներից մեկն է[8]: Այստեղ ստեղծվող համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն 2023-2024 թվականներին կազմել է շուրջ 61 միլիարդ ամերիկյան դոլար, իսկ մեկ շնչի հաշվով ստեղվող ՀՆԱ-ն՝ մոտավորապես 1.800 ամերիկյան դոլար: Նահանգը հարուստ է ռեսուրսներով. ածխի ունեցած պաշարներով երրորդ տեղն է գրավում Հնդկաստանում և այդ երկրի բնակչությանն ապահովում է էլեկտրաէներգիայով, ածուխով, պողպատով[9][10]: Նահանգի ընդհանուր տարածքի ավելի քան 40 տոկոսը ծածկված է անտառներով. այդ ցուցանիշով երրորդ տեղն է գրավում Հնդկաստանի նահանգների շարքում՝ զիջելով միայն Մադհյա Պրադեշին ու Արունաչալ Պրադեշին:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- C.K. Chandrakar, "Chhattisgarhi Shabadkosh"
- C.K. Chandrakar, "Manak Chhattisgarhi Vyakaran"
- C.K. Chandrakar, "Chhattisgarhi Muhawara Kosh"
- Chad Bauman, "Identifying the Satnam: Hindu Satnamis, Indian Christians and Dalit Religion in Colonial Chhattisgarh, India (1868–1947) (Ph.D. dissertation, Princeton Theological Seminary, 2005)
- Deshbandhu Publication Division, "सन्दर्भ छत्तीसगढ़"
- Deshbandhu Publication Division, "छत्तीसगढ़ के तीर्थ और पर्यटन स्थल"
- Deshbandhu Publication Division, "Chhattisgarh: Beautiful & Bountiful (Study in Biodiversity of Chhattisgarh)"
- Dr. Suresh Chandra Shukla & Dr. (Smt.) Archana Shukla - Chhattisgarh Ka Samagra Itihas (Matushree Publication, Raipur 978-81-939385-0-8)
- Durg district gazetteer Hindi दुर्ग-दर्पण Արխիվացված 12 Սեպտեմբեր 2019 Wayback Machine[11]
- Hashmi, Amir. "Johar Gandhi: The Journey of Mahatma Gandhi in Chhattisgarh." Meer Publication 1 (2021)[12] 979-8778794061
- Lawrence Babb, "The Divine Hierarchy: Popular Hinduism in Central India"
- Raipur district gazetteer Hindi रायपुर-रश्मि Արխիվացված 11 Սեպտեմբեր 2019 Wayback Machine[13]
- Ramdas Lamb, "Rapt in the Name: Ramnamis, Ramnam and Untouchable Religion in Central India"
- Ramesh Dewangan & Sunil Tuteja, "Chhattisgarh Samagra"
- Saurabh Dube, "Untouchable Pasts: Religion, Identity and Power among a Central Indian Community, 1780–1950" (on the Satnamis)
- डाॅ. सुरेश चन्द्र शुक्ला एवं डाॅ. (श्रीमती) अर्चना शुक्ला - छत्तीसगढ़ का समग्र इतिहास (मातुश्री पब्लिकेशन, रायपुर, 978-81-939385-0-8)
- ड़ा.संजय अलंग-छत्तीसगढ़ की जनजातियाँ Tribes और जातियाँ Castes (मानसी पब्लीकेशन,दिल्ली 6, 978-81-89559-32-8)
- ड़ा.संजय अलंग-छत्तीसगढ़ की पूर्व रियासतें और जमीन्दारियाँ (वैभव प्रकाशन,रायपुर 1, 81-89244-96-5) DR Sanjay Alung-CG Ki Riyaste & Jamindariya (Hindi)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://uidai.gov.in/images/state-wise-aadhaar-saturation.pdf
- ↑ «Madhya Pradesh Reorganisation Act, 2000» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Google Maps». Google Maps. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Official site of the Ministry of Statistics and Programme Implementation, India». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Projected Population of Indian States» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Chhattisgarh Population 2020/2021». www.populationu.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «The Chhattisgarh Official Language (Amendment) Act, 2007» (PDF). indiacode.nic.in. 2008. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Chhattisgarh Steel». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Coal reserves». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Chhattisgarh State – Power Hub». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «दुर्ग दर्पण - दुर्ग जिले का इतिहास सन् 1921». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Hashmi, Amir (2021). Johar Gandhi The Journey of Mahatma Gandhi in Chhattisgarh (English). India: Meer Publication. ISBN 9798778794061. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «रायपुर-रश्मि: रायपुर जिले का इतिहास Raipur-Rashmi Gazeteer History of Raipur District». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի կառավարության պաշտոնական կայքէջըԱրխիվացված 20 Սեպտեմբեր 2015 Wayback Machine
- Chhattisgarh Encyclopædia Britannica entry
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չհատտիսգարհ» հոդվածին։ |
| ||||||||||
