Jump to content

Թելինգանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թելինգանա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մասն էՀյուսիսային Հնդկաստան
ՀիմնJaya Jaya he Telangana?
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
Ներառում էAdilabad district?, Warangal district?, Karimnagar district?, Khammam district?, Mahabubnagar district?, Medak district?, Nalgonda district?, Nizamabad district?, Ranga Reddy district?, Հայդարաբադ, Jangaon district?, Jayashankar Bhupalpally district?, Jogulamba Gadwal district?, Kumaram Bheem Asifabad district?, Medchal-Malkajgiri district?, Nagarkurnool district?, Nirmal district?, Peddapalli district?, Rajanna Sircilla district?, Siddipet district?, Suryapet district?, Vikarabad district?, Wanaparthy district?, Yadadri Bhuvanagiri district?, Bhadradri Kothagudem district?, Jagtial district?, Kamareddy district?, Mahabubabad district? և Mancherial district?
ՎարչկենտրոնՀայդարաբադ
ԲԾՄ300 մետր
Օրենսդրական մարմինLegislature of Telangana?
Պաշտոնական լեզուներտելուգու և ուրդու
Բնակչություն35 193 978 մարդ (2011)
Տարածք112 077 կմ²[1]
Հիմնադրված էհունիսի 2, 2014 թ.
Սահմանակցում էՄահարաշտրա, Անդհրա-Պրադեշ, Կառնատակա և Չհատիսգարխ
ՓոխարինեցAndhra Pradesh (1956–2014)?
ISO 3166-2 կոդIN-TS
Փոստային ինդեքսներ50
Ավտոմոբիլային կոդTG
Անվանված էԵրեք և linga?
17°54′N 79°18′E / 17.9°N 79.3°E / 17.9; 79.3
telangana.gov.in(անգլ.)

Թելինգանա (տելուգու՝ తెలంగాణ , հինդի՝ तेलंगाना, ուրդու՝ تلنگانہ), նահանգ Հնդկաստանում՝ 112.077 կմ² մակերեսով և 35.193.978 մարդ բնակչությամբ (2011 թվականի մարդահամար)։ Անվանումը նշանակում է «թելուգու երկիր»։ Շրջանը ներառում է նախկին Հայդարաբադ իշխանության հավաք՝ իսլամադավան թելուգուներով բնակեցված շրջանները։ Շրջանը գտնվում է Դեկանի սարահարթի վրա։ Հնդկաստանի երկու թելուգուալեզու նահանգներից մեկն է՝ Անդհրա-Փրադեշի հետ միասին։

Նոր նահանգի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին Հնդկաստանի կառավարությունն ընդունել է Որոշում նահանգների վերակազմավորման մասին, որի համաձայն վերացվել է Հայդարաբադ նահանգը, իսկ նրա տելուգուալեզու հատված Թելանգանան միավորվել է Անդհրա նահանգի` հետ նոր Անդհրա-Պրադեշ նահանգում։ 2009 թվականի դեկտեմբերի 9-ին Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է Թելինգանայի՝ ինքնուրույն նահանգի առանձնացման գործընթացի սկիզբը[2]։

2013-2014 թվականներին Թելինգանայի` Անդհրա-Պրադեշից առանձնանալու մասին օրինագիծն աջակցություն է ստացել Հնդկաստանի խորհրդարանի ստորին և վերին պալատներում[3][4][5][6][7][8]։

Օրինագիծը նաև հանդիպել է որոշ քաղաքական գործիչների ուժեղ դիմադրությանը և դժգոհությանը։ Երեք խորհրդարանականներ հոսպիտալացվել են խորհրդարանի ստորին պալատում իշխող կուսակցության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումներից հետո[9]։ Որոշ մեկնաբաններ օրինագծի շուրջ պայքարը կապում են 2014 թվականին Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների հետ[10]։ Նահանգի բաժանումից դժգոհ է նաև Ն. Կ. Կ. Ռեդդին՝ Անդհրա-Փրադեշ նահանգի կառավարության ղեկավարը[11][12]։ Ի նշան բողոքի՝ 2014 թվականի փետրվարի 19-ին, նա վայր է դրել իր լիազորությունները[13]։

2014 թվականի փետրվարի 28-ին օրինագիծը ստացել է Հնդկաստանի նախագահ Փրանաբ Մուխերջիի աջակցությունը, որը շրջանում նաև նախագահական ուղղակի կառավարում է մտցրել[14][15][16]։

2014 թվականի հունիսի 2-ին Թելինգանան պաշտոնապես դարձել է Հնդկաստանի 29-րդ նահանգը[17]։ 2014 թվականի հուլիսի 11-ին՝ Պոլավարամ ազգային ոռոգման նախագծի շրջանակներում, Համամ վարչաշրջանի 7 մանդալ (շրջան) փոխանցվել Է Անդհրա Փրադեշ նահանգին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի բնակչությունը ազգային տարրով միատարր է` բնակչության ավելի քան 95%-ը կազմում է տելուգուն։ Ըստ դավանանքի՝ ավելի քան 60%-ը շիվաիստական ուղղության հնդիկներ են, 38%-ը՝ մուսուլմաններ, 1%-ը՝ ջայնիստներ, 1%-ը՝ այլ։ Լեզուների շարքում տարածված են հինդին, տելուգուն, ուրդուն։ Տոկոսային հարաբերությամբ մուսուլմանների քանակով այս նահանգը երրորդն է՝ Լակշադվիպից (97 %) և Ջամուից և Քաշմիրից (67%) հետո։

Վարչաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելենգանա նահանգը ստեղծվել է Անդհրա-Պրադեշ նահանգի 10 նախկին վարչաշրջաններից։ Հայդերաբադ շրջանը դարձել է մայրաքաղաքային երկու նահանգների համար և այդպիսին կմնա Անդհրա-Պրադեշ նահանգի համար հետագա 10 տարիների ընթացքում։

  • Ադիլաբադ
  • Վարանգալ
  • Կարիմնագար
  • Համամ
  • Մահբուբնագար
  • Մեդակ
  • Նալգոնդա
  • Նիզամաբադ
  • Ռանգարեդդի
  • Հայդերաբադ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.telangana.gov.in/About/State-Profile
  2. «The Hindu : Front Page : Rosaiah: nothing has been finalised on Telangana». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  3. Telangana will be India’s 29th state, Hyderabad to be common capital for 10 years : Telangana, News — India Today
  4. Telangana will be 29th state, Hyderabad to be common capital for 10 years — The Times of India
  5. «Telangana State Map». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  6. http://timesofindia.indiatimes.com/topic/Telangana-bill Новостная лента о прохождении законопроекта
  7. Telangana-The 29th State of India
  8. http://post.jagran.com/search/telangana-bill Արխիվացված 2014-02-18 Wayback Machine Новостная лента о прохождении законопроекта
  9. «Mayhem in Parliament: Pepper spray, knives out to stop Telangana Bill | Niti Central». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  10. «HugeDomains.com - GyanVatika.com is for sale (Gyan Vatika)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  11. «Andhra Pradesh CM brings anti-Telangana protest to Delhi, meets Pranab Mukherjee — Economic Times». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 81 (օգնություն)
  12. T-Bill debate extended by a week — The Hindu
  13. Pranab Mukherjee gives nod to Telangana bill, president’s rule in Andhra Pradesh | Latest Stories & Gossip on Popular Trends at India.com
  14. «President rule imposed in Andhra Pradesh, assent to Telangana Bill». Արխիվացված է օրիգինալից 2014-03-10-ին. Վերցված է 2020-07-22-ին.
  15. «President's rule imposed in Andhra Pradesh after 41 years — Moneylife». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 58 (օգնություն)
  16. «President Rule is back in Andhra Pradesh after 41 years». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  17. В Индии появился новый штат, ставший по счету 29-м
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելինգանա» հոդվածին։