Վարանասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարանասի, Բենարես, քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Ուտտար Պրադեշ նահանգում, Գանգեսի ափին։ 797 հազար բնակչություն (1981)։ Տրանսպորտային հանգույց է, գեղարվեստական տնայնագործական արտադրության կենտրոն։ Կան ջերմաքարշերի արտադրություն, բամբակեղենի, ապակու, քիմիական, պոլիգրաֆ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան, խոշոր գրադարան։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ մոտ 7-րդ դարում։ Հնդուիստական և բուդդայական կրոնի կենտրոն է, ուխտագնացության վայր։ Ճարտարապետական հուշարձաններից են «Շիվայի ոսկե տաճարը» (մոտ 1750), Աուրանգզեբա մզկիթը (17-19-րդ դարերում),Ման Մանդիր պալատը (մոտ 1600) են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 308 CC-BY-SA-icon-80x15.png