Ջաբալպուր
Քաղաք | ||
---|---|---|
Ջաբալպուր | ||
հինդի՝ जबलपुर անգլ.՝ Jabalpur | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Մադհյա Պրադեշ | |
Վարչական շրջան | Ջաբալպուր | |
Մակերես | 315 կմ² | |
ԲԾՄ | 410 մ | |
Բնակչություն | 1 054 336 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | +91 761 | |
Փոստային դասիչ | 482 00x | |
Ավտոմոբիլային կոդ | MP-20 | |
Պաշտոնական կայք | jabalpur.nic.inmp-20 | |
| ||
Ջաբալպուր (հինդի՝ जबलपुर, անգլ.՝ Jabalpur, հայտնի է նաև որպես «Շանսկարդհանի»), քաղաք Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում, Ջաբալպուր տարածաշրջանի վարչական կենտրոնը։
Աշխարհագրությունը և կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը տեղակայված է Նարմադա գետի հյուսիսում, մի վայրում, որը շրջապատված է ցածր բլուրներով։ Գտնվում է Մահակոշալ մարզում, Հնդկաստանի աշխարհագրական կենտրոնում։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից 410 մետր է[1]։
Քաղաքի մոտակայքում մի քանի լճեր կան։ Ջաբալպուրի շրջակա տարածքը առանձնանում է բարձր բերքատվությամբ։ Քաղաքում աճեցվող գլխավոր մշակաբույսերն են բրինձը, նուտը, սորգոն և ձիթատու բույսերը։ Կան երկաթի հանքաքարի, կրաքարի, բոքսիտների, կավի, մանգանի հանքավայրեր[2]։
Ամառը սկսվում է մարտից և ավարտվում է հունիսին։ Ամենաշոգ ամիսը մայիսն է․ միջին ջերմաստիճանը մայիսին հասնում է 42 °C-ի։ Անձրևների սեզոնը հունիսից շարունակվում է մինչև հոկտեմբեր, իսկ ձմեռը՝ նոյեմբերից մարտ։ Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ մինիմում 8 °C միջին ջերմաստիճանով։ Տարեկան տեղումների քանակը 1325 մմ է։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 1 054 336 մարդ[3], քաղաքային ագլոմերացիայի բնակչության թիվը այդ տվյալներով՝ 1 267 564 մարդ[4]։
2001 թվականի տվյալներով տղամարդիկ կազմում են 52 %, կանայք՝ 48 %։ Գրագիտության մակարդակը՝ 75 %, որը բարձր է երկրի միջին մակարդակից՝ 59,5 %։ Գրագիտության մակարդակը տղամարդկանց մոտ 79 % է, կանանց մոտ՝ 70 %։ Մոտ 80 %-ը դավանում են հինդուիզմ, մոտ 13 %-ը՝ իսլամ, 3,4 %-ը՝ ջայնիզմ, 2,5 %-ը՝ քրիստոնեություն, 1,1 %-ը՝ այլ կրոններ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջաբալպուրում են գտնվում Vehicle Factory Jabalpur, Grey Iron Foundry, Gun Carriage Factory Jabalpur և Ordnance Factory Khamaria ձեռնարկությունները։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կենտրոնից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվում է Ջաբալպուրի օդանավակայանը։ Ջաբալպուրով են անցնում ազգային մայրուղի № 7-ը և № 12-ը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Jabalpur, India Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2013-09-24
- ↑ «Jabalpur» (անգլերեն)։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2013-09-24
- ↑ Census of India 2011: Provisional Population Totals. Cities having population 1 lakh and above. (PDF; 154 kB)
- ↑ Census of India 2011: Provisional Population Totals. Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above. (PDF; 141 kB)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջապալպուր վարչական շրջանի պաշտոնական կայք Archived 2010-03-06 at the Wayback Machine. (անգլերեն)