Ռայպուր
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Քաղաք | ||
|---|---|---|
| Ռայպուր | ||
| անգլ.՝ Raipur հինդի՝ रायपुर | ||
| 21°14′0″N 81°38′0″E / 21.23333°N 81.63333°E | ||
| Երկիր | ||
| Տարածք | Ռայպուր | |
| Համայնք | Raipur district? | |
| Քաղաքապետ | Կանվար Սայն | |
| Մակերես | 226 000 000 քառակուսի մետր | |
| ԲԾՄ | 300 մ | |
| Բնակչություն | 785 829 մարդ (2011) | |
| Ագլոմերացիա | 1 010 087 | |
| Կրոնական կազմ | հինդուիստներ, մուսուլմաններ, սիքհեր, ջայնականներ, քրիստոնյաներ, բուդայականներ | |
| Ժամային գոտի | UTC+5:30 | |
| Հեռախոսային կոդ | 0771[1] | |
| Փոստային ինդեքս | 492 xxx | |
| Փոստային դասիչ | 492001 | |
| Պաշտոնական կայք | raipur.nic.in | |
|
| ||
Ռայպուր, քաղաք Կենտրոնական Հնդկաստանում, Չատիսգարհ նահանգի մայրաքաղաք և Ռայպուր շրջանի ադմինիստրատիվ կենտրոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայպուր քաղաքի առաջին բնակավայրերի մնացորդները գտնվում են քաղաքի հարավային մասում, որտեղ պահպանվել են ամրոցի և այլ շինությունների փլատակներ։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Ռայպուր քաղաքը գոյություն է ունեցել դեռ IX հազարամյակի սկզբին։ Այնուամենայնիվ, գիտնականների մեծամասնությունը համակարծիք է այն բանին, որ Ռամա Չանդրա թագավորն է հիմնադրել քաղաքը XIV դարի վերջին քառորդում։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռապուրը գտնվում է Չատիսգարհ նահանգի կենտրոնական հատվածում։ Քաղաքի արևելյան հատվածում Մահանադի գետահովիտն է, որը Հնդկաստանում բրնձի աճեցման կենտրոն է։ Քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված են Մայկալի լեռնազանգվածները։ Հյուսիսարևելքում սկսվում է Չոտա-Նագպուր սարահարթը, որը ձգվում է Ջարկհանդ նահանգի տարածքով։
Միջին ջերմաստիճանը
[խմբագրել | խմբագրել կոդը]- ամռանը՝ 29-47 °C
- ձմռանը՝ 10-27 °C
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի անցկացրած Հնդկաստանի մարդահամարի Ռայպուրի բնակչությունը գյուղական համայնքում կազմում էր 785 829 մարդ, քաղաքային ալգոմորացիայում՝ 1 010 087 մարդ։ Սեռային հարաբերակցությունը՝ 946 կին, 1000 տղամարդ։ Գրագիտության մակարդակը՝ 86,90 %։
Տնտեսական վիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ այն հանդիսանում է նաև նահանգի տնտեսական կենտրոնը։ Քաղաքում գործում է Չատիսգարխի գյուղատնտեսական մթերքի շուկան։ Բացի այդ, այս ժամանակներում քաղաքը դառնում է նաև արդյունաբերական կենտրոն. նրա տարածքում են տեղակայված ցեմենտի գործարաններ, մարմարի և գրանիտի արտադրման և մշակման գործարաններ։ Գոյություն ունեն նաև տեքստիլ, սննդի արդյունաբերություն, դոճխեժի արտադրություն։
Տեսարժան վայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուրհա Թալաբ-բառացի թարգմանաբար նշանակում է «Հին լիճ» (Burha Talab), քաղաքի ամենամեծ լիճն է, որին հատուկ հմայք է տալիս սաղարթախիտ կղզին։
- Դուդհադարիի տաճարը (Dudhadari) 500-ամյա տաճար, որը նվիրված է հնդկական աստված Ռամին։ Գտնվում է Բուրհա Թալաբ լճից ոչ շատ հեռու։
- Մահանտ Ղասի Դաս (Mahant Ghasi Das)՝ թանգարան, որը պարունակում է ձեռագրերի, նկարների, մետաղադրամների և արձանագրությունների մեծ էկսպոզիցիա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայպուր» հոդվածին։ |
| ||||||||||
