Լաքշմի-Նարայանի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լաքշմի-Նարայանի տաճար
श्री लक्ष्मीनारायण मन्दिर
Laxminarayan Temple in New Delhi 03-2016.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակsacred architecture?
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏեղագրությունՆյու Դելի, Հնդկաստան
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված1939 թվական
Կոորդինատներ: 28°37′58.000000100797″ հս․ լ. 77°11′56.000000100406″ ավ. ե. / 28.63277777780577793° հս․. լ. 77.19888888891678391° ավ. ե. / 28.63277777780577793; 77.19888888891678391

Լաքշմի-Նարայանի տաճար (հինդի՝ श्री लक्ष्मीनारायण मन्दिर), հինդուիստական տաճար, որը գտնվում է Նյու Դելիում՝ Հնդկաստանի մայրաքաղաքում: Այն հայտնի է նաև Բիրլա Մանդիր անվանումով: Այն իր անվանումը ստացել է ի պատիվ երջանկության աստվածուհի Լաքշմիի և Նարայանի, ով հանդիսանում է Վիշնու աստծո մարմնավորումներից մեկը:

Տաճարը հանդիսանում է Հնդկաստանի մայրաքաղաքի ամենավառ տեսարժանություններից մեկը, որն իր արտաքին տեսքով գրավում է ոչ միայն Դելի ժամանած զբոսաշրջիկներին, այլ նաև մեծ թվով ուխտավորների: Տաճարը գտնվում է Մանդիր Մարգի փողոցի վրա՝ Դելիի մետրոյի կայարանից երկու կիլոմետր հեռավորության վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1933 թվականին և ավարտվել 1939 թվականին: Այն ստեղծվել է հնդկական Բիրլա արդյունաբերող բարերար ընտանիքի հովանավորությամբ:

Տաճարի բացման արարողությունը կատարվել է Հնդկաստանի նախագահ Մահաթմա Գանդիի կողմից, ով հետաքրքրված էր տաճարով դեռևս շինարարական աշխատանքների ընթացքում:

Դրանից հետո երկրի առաջնորդը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, որ տաճարը ազատ կլինի բոլորի համար՝ անկախ դավանանքից և կաստային պատկանելությունից[1]:

Եռահարկ տաճարը վառ-շողացող կարմիր գույնի է, իսկ վերի հատվածը սպիտակ է: Այն կառուցվել է սպիտակ և վարդագույն մարմարից՝ Նագար ճարտարապետական ոճով: Տաճարին բնորոշ է հյուսիսային և հյուսիսարևելյան Հինդուստանի մարմարային ճարտարապետական ոճով: Կամարներին և տաճարի պատերին կան զարդաքանդակներ և հինդուիստական գրություններ:

Հինդուիստական սրբավայրը նվիրված է առատության և երջանկության աստվածուհուն՝ Լաքշմիին: Տաճարն ամբողջովին զարդարված է որմնանկարներով և մարմարե քանդակներով: Տաճարի ներսում ավելի փոքր չափի սրբավայրեր նվիրված են նաև հինդուիզմի և բուդդայականության տարբեր աստվածների:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Making history with brick and mortar»։ Hindustan Times։ September 15, 2011