Շանկար Դայալ Շարմա
| Շանկար Դայալ Շարմա հինդի՝ शंकर दयाल शर्मा | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 19, 1918[1][2][3] |
| Ծննդավայր | Բհոպալ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Մահացել է | դեկտեմբերի 26, 1999[1][2][3] (81 տարեկան) |
| Մահվան վայր | Նյու Դելի, Հնդկաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | հինդուիզմ |
| Կրթություն | Ալահաբադի համալսարան, University of Lucknow?, Ֆիցուիլյամի քոլեջ, Քեմբրիջի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և Ցյուրիխի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
| Ամուսին | Vimala Sharma? |
| Զբաղեցրած պաշտոններ | Լոկ Սաբխայի անդամ, Governor of Maharashtra?, Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի նախագահ, governor of Andhra Pradesh?, Governor of Punjab? և Member of the 7th Lok Sabha? |
| Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
| Ստորագրություն | |
Շանկար Դայալ Շարմա (հինդի՝ शंकर दयाल शर्मा, օգոստոսի 19, 1918[1][2][3], Բհոպալ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 26, 1999[1][2][3], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի 9-րդ նախագահը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բրահման Կխուշիլալա Շարմի Վայդյա Շաստրիի ընտանիքում։ Ալախաբադի համալսարանում ստացել է բարձրագույն կրթություն անգլերեն գրականության, հինդի և սանսկրիտ լեզուների ոլորտում։ Այնուհետև Քեմբրիջի համալսարանում և Հարվարդի համալսարանի իրավագիտական դպրոցում իրավագիտություն է ուսումնասիրել։
1940 թվականին ներգրավվել է Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու պայքարին և ընդունվել է Հնդկական ազգային կոնգրես, որին հավատարիմ է մնացել մինչև կյանքի վերջը։ 1952 թվականին ղեկավարել է Բխոպալի կառավարությունը և այդ պաշտոնին է մնացել մինչև 1956 թվականը, երբ Բխոպալը մտել է Մադհյա Պրադեշ նահանգի կազմի մեջ։
Պետական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներին Շանկար Շարման աջակցել է Ինդիրա Գանդիին, որպեսզի նա դառնա Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդը։ 1974-1977 թվականներին նրա մոտ ընդունվել է որպես կապի նախարար։ 1971-ից 1980 թվականներին Լոկ սաբհայում (խորհրդարանի ստորին պալատ) որպես Բխոպալի ներկայացուցիչ հաղթել է ընտրությունները։
1984 թվականին եղել է Անդհրա-Պրադեշ նահանգի մարզպետը։ Իր մարզպետ լինելու տարիներին այդ նահանգում սիկհականության ծայրահեղականները սպանել են նրա աղջկան` Գիտանժալիին և փեսային` կուսակցության անդամ և հեռանկարային քաղաքական գործիչ Լալիտ Մակենին։ Բացի այդ, 1984 թվականի հոկտեմբերի 31-ին սպանվել է Ինդիրա Գանդին։ Շուտով դրանից հետո 1985 թվականին Հնդկաստանի կենտրոնական իշխանության և սիկհ ծայրահեղականների միջև հակամարտության թեժ ժամանակ Շանկար Շարման դարձել է Փենջաբ նահանգի մարզպետը, որտեղ հիմնականում սիկհեր էին բնակվում։ 1986 թվականին եղել է Մախարաշտր նահանգի մարզպետը։ 1987 թվականին ընտրվել է Հնդկաստանի փոխնախագահ և Ռաջյա սաբհայի խորհրդարանի վերևի պալատի նախագահ։
Հնդկաստանի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին լինելով փոխնախագահ, բարդ նախընտրական ընտրարշավից հետո ստացել 66 % ձայն և հաղթել է երկրի նախագահի պաշտոնի համար ընտրությունները։ Իր 5 ամյա կառավարման ժամանակ ակտիվ կատարել է ներկայացուցչական գործառույթները, պաշտոնից հեռացրել և նշանակել է մարզպետների։ Կառավարման վերջին տարում փոխել է երեք վարչապետ։ Երկրորդ շրջանի համար չի առաջադրվել։
1999 թվականի դեկտեմբերի 9-ին սրտի կաթվածից հետո Շանկար Շարմային տարել են հիվանդանոց, որտեղ և նույն թվականի դեկտեմբերի 26-ին մահացել է։ Նրան դիակիզել են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Munzinger Personen (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Previous Governor Profile — Dr. Shanker Dayal Sharma. Raj Bhavan Maharashtra
- 7th Lok Sabha Members Bioprofile SHARMA, DR. SHANKER DAYAL.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանկար Դայալ Շարմա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 19 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 1999 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հնդկաստանի նախագահներ
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ
- Հնդիկ փիլիսոփաներ
- Սրտի կաթվածից մահացածներ
- Անձինք նամականիշերի վրա