Դիվալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիվալի
Divali offerings.jpg
Դիյա (նավթի լամպեր) Դիվալիին
ՏեսակԲարու հաղթանակը չարի դեմ
ԱմսաթիվAshvin Krishna Trayodashi?, Ashvin Krishna Chaturdashi?, Ashvin Amavasya?, Kartik Shukla Pratipada? և Kartik Shukla Dwitiya?
Տոնվում էFlag of India.svg Հնդկաստան[1], Flag of Fiji.svg Ֆիջի, Flag of Guyana.svg Գայանա, Flag of Mauritius.svg Մավրիկիոս, Flag of Singapore.svg Սինգապուր, Flag of Sri Lanka.svg Շրի Լանկա, Flag of Nepal.svg Նեպալ, Flag of Suriname.svg Սուրինամ, Flag of Myanmar.svg Մյանմա և Flag of Trinidad and Tobago.svg Տրինիդադ և Տոբագո
սկսածհոկտեմբերի 26
մինչևնոյեմբերի 13
Տոնումինդուիստներ, բուդդիստներ, սիկհեր, ջայներ
Ավանդույթներտունը լույսերով ձևավորել, միմյանց նվերներ և քաղցրավենիք տալ
Ի հիշատակլույսի աղբյուր, Լակշմի[2], Բարություն և գիտելիք[3]

Դիվալին հայտնի է նաև այլ անուններով (սանսկրիտ՝ दीपावली, թամիլերեն՝ தீபாவளி, նեպալ.՝ दीपावली, तिहार, հինդի՝ दिवाली, մարաթհի՝ दिवाळी, կան. ದೀಪಾವಳಿ, , մալայալամ՝ ദീപാവലി, ա.-փենջ.` ਦਿਵਾਲੀ, ուրդու՝ دیوالی, բենգալերեն՝ দীপাবলি, ճապ.՝ ディーワーリー, սինգ․՝ දීපාවලි, չինարեն՝ 屠妖節)՝ Lույսերի hնդկական փառատոն է, որը տոնում են ամեն տարի աշնանը՝ հյուսիսային կիսագնդում (գարնանը՝ Հարավային կիսագնդում)։ Այս տոնը պաշտոնապես ընդունված է մի շարք երկիր֊պետություններում․ Ֆիջի, Գույանա, Հնդկաստան, Պակիստան, Մալայզիա, Լյուքսեմբուրգ, Մյանմա, Նեպալ, Սինգապուր, Շրի-Լանկա, Սուրինամ և Տրինիդադ և Տոբագո։ Հինդուիզմի ամենագլխավոր տոներից մեկն է, որը հոգեպես խորհրդանշում է լույսի հաղթանակը ընդդեմ խավարի, բարու հաղթանակն ընդդեմ չարի, գիտելիքի հաղթանակը՝ տգիտության, և հույսը՝ հուսահատության։ Տոնակատարությունը բովանդակում է միլիոնավոր լույսերով զարդարված տանիքներ, մուտքի դռներ և պատուհաններ, տաճարներ և համայնքների այլ շինություններ և երկրներ։ Որպես կանոն, փառատոնի նախապատրաստական աշխատանքները և ծեսերը իրականացվում են հինգօրյա ժամանակաընթացքում, սակայն Դիվալիի հիմնական տոնախմբային գիշերը համընկնում է Բիկրամ Սամբատ օրացույցի Հնդկական լուսնարեգակնային Կարտիկա ամսվա ամենամութ լուսնային գիշերվա հետ։ Գրիգորյան օրացույցում, Դիվալի գիշերը ընկնում է հոկտեմբերի կեսի և նոյեմբերի կեսի միջև[4]։

Մինչ Դիվալիի գիշերը, մարդիկ մաքրում, վերանորոգում և զարդարում են իրենց տները և գրասենյակները։ Դիվալիի գիշերը մարդիկ հագնում են նոր հագուստ կամ իրենց լավագույն հանդերձանքը, իրենց տներում և բակերում վառում են դիյասները (լամպեր և մոմեր), որպես կանոն մասնակցում են Լակշմիին՝ բերրիության և բարգավաճման աստվածուհուն ուղղված ընտանեկան պուջայի (աղոթքի)։ Պուջային հետևում է հրավառությունը, ապա ընտանեկան խնջույքը՝ ներառելով միտայը (քաղցրավենիք) և ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների միջև նվերների փոխանակումը։ Այն երկրներում, որտեղ տոնում են Դիվալին, այդ շրջանում իրականացնում է ամենախոշոր առևտուրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիուալին գնում է դեպի Հնդկաստանի հին շրջան, որպես Հնդկական Կարտիկա օրացույցային ամսվա ամառային բերքահավաքին հաջորդող տոնախմբություն։ Փառատոնը հիշատակվում է Սանսկրիտ տեքստերում, ինչպիսիք են․ "Պադմա Պուրանա", "Սկանդա Պուրանա"՝ երկուսն էլ ամբողջացրած մ․թ․ 1-ին հազարամյակի երկրորդ կեսին, սակայն, ենթադրվում է, որ  հիմնական տեքստը ընդլայնվել է ավելի վաղ դարաշրջանում։ Դիյասները (լամպեր) հիշատակվում են "Սկանդա Պուրանայում", որոնք խորհրդանշականորեն ներկայացնում են արևամասերը, տիեզերական լուսատուները ու ողջ կյանքի եռանդը։

Թագավոր Հարշան 7-րդ դարի սանսկրիտ ներկայացման՝ Նագանանդայի մեջ, Դիպավալին հիշատակում է որպես Դիպապրատիպադուտսավա, որտեղ լամպերը վառվել են և նորանշան հարսնացուներին և փեսացուներին տրվել են նվերներ։ Պարսիկ ճանապարհորդ և պատմաբան Ալ֊Բիրունին Հնդկաստանի մասին 11-րդ դարի իր հուշագրություններում նշել է, որ Դիպավալին հնդիկները տոնել են Կարտիկա ամսվա նորալուսնային օրը։

Դիվալիի առասպելական պատմությունները տարբեր են տարածաշրջաններում և հինդուիզմի ավանդույթներում։ Այնուամենայնիվ, նրանք բոլորը նշում են լուսավառ Դիվալիի ուրախությունն ու տոնակատարությունը, որը հիշեցնում է գիտելիքի կարևորության, ինքնակատարելագործման մասին, իմանալու և փնտրելու լավ և ճիշտ ճանապարհը։ Փոխաբերություն է դիմադրությունը չարի դեմ, փարատումը՝ խավարի և կարեկցանքը՝ մյուսների համար։ Սա հնդկական հավատքի տոնական վերահաշվարկումն է, որ բարին ի վերջո հաղթում է չարին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title)ISBN 9780780802582
  2. (unspecified title)ISBN 9781550358490
  3. (unspecified title)ISBN 9781317969563
  4. . празднование Дивали в Индии(չաշխատող հղում)