Քշիշտոֆ Զանուսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քշիշտոֆ Զանուսի
լեհ.՝ Krzysztof Zanussi
Krzysztof Zanussi DSC 5408.jpg
Ծնվել էհունիսի 17, 1939(1939-06-17)[1][2][3][4] (80 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստան
ԿրթությունFaculty of Physics of University of Warsaw?, Կրակովի համալսարան և Լոդզի կինոդպրոց
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և գրող
Պարգևներ«Gloria Artis մշակույթում ունեցած վաստակի համար»ոսկե մեդալ, Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր, Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան, Q67504641? և Q67802762?
IMDbID ID 0953130
tor.com.pl/blog,31

Քշիշտոֆ Զանուսի (հունիսի 17, 1939(1939-06-17)[1][2][3][4], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]), լեհ ռեժիսոր։ Նաև հաջողությամբ հանդես է գալիս որպես թատրոնի և օպերայի ռեժիսոր, գրող, կինոսցենարիստ, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսում է առել Վարշավայի համալսարանում՝ ֆիզիկա, և Կրակովի Յագելոնյան համալսարանում՝ փիլիսոփայություն։

1958 թ.-ից նկարահանել է սիրողական ֆիլմեր, որոնք տարբեր մրցանակների են արժանացել։ 1966 թ-ին ավարտել է Լոձի կինոդպրոցը՝ ռեժիսորի մասնագիտությամբ։ Դիպլոմային աշխատանքը՝ «Գավառաբնակի մահը» (1966), նրան բերեց լայն ճանաչում և Վենետիկի ու Մանհայմի կինոփառատոների մրցանակները։

Բազմաթիվ վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի հեղինակ է։ 1969 թ-ին իր առաջին լիամետրաժ՝ «Բյուրեղի կառուցվածքը» ֆիլմից հետո գրավել է իր կայուն տեղը լեհական կինոյում։ Զանուսիի արվեստը խիստ ռացիոնալ է և սառը. այդ արտահայտչամիջոցներով նա ուսումնասիրում է լեհական մտավորականության կենցաղն ու բարքերը, բարձրացնում բարդ գոյաբանական խնդիրներ։

1970-ականների սկզբից Զանուսին եղել է լեհական կինոյի ամենաաշխույժ ռեժիսորներից մեկը, ով տարեկան մեկ-երկու ֆիլմ է նկարահանել։ Կինոարվեստի տեսանկյունից հատկապես ուշագրավ են «Ընտանեկան կյանք» (1971), «Հրավառություն» (1972), «Եռամսյակային հաշվեկշիռ» (1974), «Խաքի գույներ» (1976), «Պարույր» (1978), «Հաստատուն գործոն» (1980), «Հրամայական» (1982), «Խաղաղ տարվա արևը» (1984), «Տիրապետություն» (1989), «Քառատրոփ արշավ» (1995) կինոնկարները։

Վենետիկի, Կաննի և մի շարք այլ կինոփառատոների դափնեկիր է։

Բազմիցս (2005, 2010, 2013) այցելել է Հայաստան, վարպետության դասեր է անցկացրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում։ 2005 թ. նույն կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Փարաջանովյան թալերի»՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի և ներդրման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]