Jump to content

Ֆրանչեսկո Ռոզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Ռոզի
իտալ.՝ Francesco Rosi
Ծնվել էնոյեմբերի 15, 1922(1922-11-15)[1][1][2][…]
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա[2]
Մահացել էհունվարի 10, 2015(2015-01-10)[1][1][3][…] (92 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող, ռեժիսոր և թատերական ռեժիսոր
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Պադուայի համալսարանի պատվավոր դոկտոր

Ոսկե արջ

BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար

Grand Jury Prize of the Venice Film Festival?

Ոսկե առյուծ

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

Արծաթե արջ մրցանակ լավագույն բեմադրության համար

Ոսկե արմավենի

honorary doctor of the University of Paris 1 Pantheon-Sorbonne?

[5]

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

և

Nastro d'Argento for Best Subject?

IMDbID ID 0742940

Ֆրանչեսկո Ռոզի (իտալ.՝ Francesco Rosi, նոյեմբերի 15, 1922(1922-11-15)[1][1][2][…], Նեապոլ, Իտալիա[2] - հունվարի 10, 2015(2015-01-10)[1][1][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։ 20-րդ դարի իտալական կինոարվեստի դասական, Իտալիայի ամենաշատ մրցանակներ ստացած կինոռեժիսորներից է, իր ստեղծագործական կյանքի ընթացքում արժանացել է Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոների մրցանակներին, Բրիտանական և Իտալական կինոակադեմիաների պարգևներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Ռոզին ծնվել է Նեապոլում։ Նրա հայրն աշխատում էր նավաշինական արդյունաբերությունում և զբաղվում էր նաև ծաղրանկարչությամբ։ Ֆրանչեսկոն քոլեջում սովորել է Իտալիայի ապագա նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ։ Այնուհետև ուսումնասիրել է իրավունք, աշխատել որպես մանկական գրքերի նկարազարդող և Նեապոլի ռադիոյում որպես լրագրող։ 1943 թվականին համալսարանի իր համակուրսեցիների հետ միասին ձերբակալվել է ֆաշիզմի դեմ ելույթներ ունենալու համար։ Կարողանալով փախչել` նա թաքնվել է Տոսկանայում և կապ հաստատել Դիմադրության շարժման հետ։

1946 թվականից որպես ռեժիսորի օգնական, աշխատել է Էտտորե Ջաննինիի, Լուկինո Վիսկոնտիի, իսկ հետագայում նաև Միքելանջելո Անտոնիոնիի, Մարիո Մոնիչելլիի և Լուչանո Էմմերի հետ։ Նրա առաջին ֆիլմը «Քին կամ Հանճարը և անառակությունը» (1957 թ.) կինոնկարն էր` Վիտտորիո Գասմանի գլխավոր դերակատարմամբ։ 1958 թվականին նա ստացել է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը «Կանչ» կինոնկարի համար։ Այդ ֆիլմից հետո նրա ստեղծագործությունների հիմնական թեման նեապոլյան մաֆիան էր։ 1970-ական թվականների սկզբին սկսել է նկարահանել քաղաքական թեմաներով ֆիլմեր, որոնք իրենց մեջ ընդգրկում էին նշված թեմայի բավականին լայն շրջանակ։ Նա իր ֆիլմերում մեծ ուշադրություն էր դարձնում փաստերի ճշմարտացիության և հերոսների հոգեկան ներաշխարհի վրա։ Ըստ իտալացի գրող Տոնինո Գուերայի խոսքերի. «Կգա ժամանակ, երբ մենք Իտալիայի պատմությունը կուսումնասիրենք Ռոզիի ֆիլմերով»։

1970-ական թվականների երկրորդ կեսին քաղաքական պայքարի անկումը իր ազդեցությունն ունեցավ Ֆրանչեսկո Ռոզիի ստեղծագործության վրա։ Նրա ֆիլմերի թեմատիկայի շրջանակն ավելի է մեծանում։ Այդ տարիների նրա ֆիլմերից էին «Քրիստոսը կանգ է առել Էբոլիում» (1979 թ.), «Երեք եղբայր» (1981 թ.), «Կարմեն» (1984 թ.) և այլն։ 1990-ական թվականներին Ֆրանչեսկո Ռոզին հիմնականում զբաղվել է թատերական ներկայացումներ բեմադրելով։

Ֆրանչեսկո Ռոզին ամուսնացած էր Ջանկառլա Մանդելլիի հետ։ Մահացել է բրոնխաբորբի բարդացումից` 2015 թվականի հունվարի 10-ին, համաշխարհային կինոարվեստում ունեցած ներդրումների համար Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծ» ստանալուց հետո` երեք տարի անց։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1952 Կարմիր անձրևանոցըCamicie rosse
1957 Քին կամ Հանճարը և անառակությունըKean - Genio e sregolatezza
1958 ԿանչLa sfida
1959 Խարդախները (Կապողները)I magliari
1961 Սալվատորե ՋուլիանոSalvatore Giuliano
1963 Ձեռքերը քաղաքի վրաLe mani sulla città
1965 Ճշմարտության պահըIl momento della verità
1967 Լինում է, չի լինում...C'era una volta
1970 Մարդիկ դեմ ենUomini contro
1972 Մաթեիի գործըIl caso Mattei
1973 Լաքի ԼուչանոLucky Luciano
1975 Փայլող դիակներCadaveri eccellenti
1978 Քրիստոսը կանգ է առել ԷբոլիումCristo si è fermato a Eboli
1980 Երեք եղբայրTre fratelli
1984 ԿարմենCarmen
1987 Հայտարարված մահվան ժամանակագրությունըCronaca di una morte annunciata
1989 Մոռանալ ՊալերմոնDimenticare Palermo
1989 12 ռեժիսորներ` 12 քաղաքների մասին12 registi per 12 città
1992 Նեապոլիտանյան օրագիրDiario napoletano
1997 ԶինադադարLa tregua

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Ռոզի» հոդվածին։