Հեքլբերի Ֆիննի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Հեքլբերի Ֆիննի արկածները
Adventures of Huckleberry Finn
Huckleberry Finn book.JPG
Հեղինակ Մարկ Տվեն
Տեսակ գրական ստեղծագործություն և գիրք
Ժանր արկածային
Թեմա ստրկավաճառություն ԱՄՆ-ում
Բնօրինակ լեզու անգլերեն
Լեզու Անգլերեն
Կերպար(ներ) Հեքիլբերի Ֆինն, Թոմ Սոյեր, Ջիմ, Miss Watson, The Duke և The King
Նկարագրում է Միսիսիպի գետ
Նախորդ Life on the Mississippi և Թոմ Սոյերի արկածները
Հաջորդ A Connecticut Yankee in King Arthur's Court
Նկարազարդող Է. Ու. Քեմբլ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հրատարակիչ Chatto & Windus
Հրատարակման տարեթիվ 1884 և 1885
Թարգմանիչ Zhang Yousong
OCLC 29489461
Adventures of Huckleberry Finn Վիքիպահեստում

Հեքլբերի Ֆիննի արկածները (անգլ.՝ The Adventures Of Huckleberry Finn), Մարկ Տվենի վեպը, որը գրվել է 1884 թվականին։ Սա «Թոմ Սոյերի արկածները» վեպի շարունակությունն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեքլբերի Ֆիննը փախչում էր իր դաժան հորից և նավարկություն սկսում Միսիսիպի գետի հոսանքով։ Ճանապարհին, կղզիներից մեկում, նա հանդիպում և ընկերակցում է սևամորթ Ջիմի հետ։
  • Որոշ ժամանակ անց, հանգամանքների բերումով նրանց են միանում երկու խարդախներ՝ դուքսը և թագավորը, որոնք կրկնակի անգամ ստրկացնում են փախստական սևամորթ Ջիմին և գետի երկայնքով ընկած քաղաքներում, կեղծ թատերական բեմադրություններ ներկայացնելով, դրամ են շորթում միամիտներից։
  • Հեքլբերի Ֆիննը օգնություն է խնդրում Թոմ Սոյերից և նրանք մի ազատման պլան են մտածում։
  • Բայց եթե Ֆիննը դա շատ լուրջ էր ընդունում, ապա Թոմը դա անում էր զուտ հետաքրքրության համար։

Տարբեր կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ողջ ժամանակակից ամերիկյան գրականությունը գալիս է մի գրքից՝ Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածներից»։ Դա լավագույն գիրքն է, որ մենք ունենք Aquote2.png


Վեպի մեջ օգտագործվում է «նեգր» բառը, որը համարվում է վիրավորանք աֆրոամերիկացիների համար[1]։ Մարկ Տվենը այս վեպում նշել է ստրկության մասին, նկարագրելով այդ երևույթը, նա իր վեպի հերոսների միջոցով բացահայտ խոսում է իր ժամանակների Ամերիկայի գլխավոր խնդրի մասին[2]: Մարկ Տվենի այս ստեղծագործությունը Միացյալ Նահանգներում երկար ժամանակ եղել է արգելված գրքերի ցանկում։

Հայերեն հրատարակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Տվենի այս նշանավոր ստեղծագործությունը հայերեն լույս է տեսել երեք անգամ.

  • Հեքլբերի Ֆիննի արկածները։ [Արկածային վիպակ] / Մ. Տվեն; Անգլ. թարգմ.՝ Ս. Ալեմյան; Խմբ.՝ Պ. Միքայելյան; Նկ.՝ Գ.Ֆիտինգոֆ. -Երևան։ Հայաստան, 1966. -356 էջ.
  • Թոմ Սոյերի արկածները։ Հեքլբերի Ֆիննի արկածները; [Վիպակներ] / Մ. Տվեն ; Թարգմ.՝ Գ. Քեշիշյան, Ս. Ալիմյան; Խմբ.՝ Հ.Վ. Վարդանյան, Է.Ա. Մակարյան . -Երևան։ Սովետական գրող, 1979. -552 էջ.
  • Հեքլբերի Ֆիննի արկածները։ (արկածային վեպ) / Մ. Տվեն; Անգլ. թարգմ.` Ս. Ալեմյան; Խմբ.՝ Ա. Նիկողոսյան.-Երևան։ Անտարես, 2013. -352 էջ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]