Մարկ Տվեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Մարկ Տվեն
Mark Twain
MarkTwain.LOC.jpg
Ծննդյան անուն անգլ.՝ Samuel Langhorne Clemens
Ծնվել է նոյեմբերի 30, 1835({{padleft:1835|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2]
Ծննդավայր Ֆլորիդա, Միսսուրի, Մոնրո շրջան, Միսսուրի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել է ապրիլի 21, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2] (74 տարեկանում)
Վախճանի վայր Ռեդինգ, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գրական անուն Mark Twain և Sieur Louis de Conte
Մասնագիտություն լրագրող, վիպասան, ինքնակենսագիր, ուսուցիչ, երգիծաբան, մանկագիր, գրաշար և գրող ճանապարհորդ
Լեզու անգլերեն[3]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ուշագրավ աշխատանքներ Հեքլբերի Ֆինի արկածները և Թոմ Սոյերի արկածները
Անդամակցություն Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Ամուսին Օլիվիա Լանգդոն Կլեմենս
Զավակներ Սյուզի Կլեմենս, Կլարա Կլեմենս և Ջեյն Կլեմենս
Mark Twain Signatures-2.svg
Մարկ Տվեն Վիքիքաղվածքում
Mark Twain Վիքիպահեստում

Մարկ Տվեն (անգլ.՝ Mark Twain, իսկական անունը՝ Սեմյուել Լենգհորն Քլեմենս, անգլ.՝ Samuel Langhorne Clemens, նոյեմբերի 30, 1835({{padleft:1835|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2], Ֆլորիդա, Միսսուրի, Մոնրո շրջան, Միսսուրի - ապրիլի 21, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2], Ռեդինգ, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի գրող, լրագրող, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր դասականներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Տվենը ԱՄՆ փոստային նամականիշի վրա
Մարկ Տվեն (1909)

1853 թվականից թափառել է երկրով մեկ, եղել է լոցման, ոսկեխույզ, լրագրող։ Լայն տարածում է գտել բանահյուսական սյուժեով գրված նրա «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից» (1865) պատմվածքը։ 1867 թվականին Տվենը շրջագայել է Եվրոպայում և Պաղեստինում։ Այդ ճամփորդության մասին գրած «Պարզամիտ մարդիկ արտասահմանում» (1869) գիրքը նշանավորել է բանահյուս, հումորի հաղթական մուտքը մեծ գրականություն։ 1872 թվականին Տվենը հրատարակել է Հեռավոր Արևմուտքի մասին պատմող «Կոփվածները» ինքնակենսագրական ակնարկների գիրքը։ Երիտասարդ Տվենի երգիծանքը երբեմն դառն է, բայց նրա համաշխարհային ճանաչում գտած պատմվածքների մեծ մասը («Հին ու նոր ակնարկներ», 1875, ժողովածու) համակված է վարակիչ կենսուրախությամբ։ 1871-1891 Տվենը ապրել է Հարթֆորդում (Քոնեքթիքութի նահանգ)։ 1875 թվականին «Ատլանտիկ մանթլի» («Atlantic Monthly») ամսագրում տպագրել է ակնարկներ («Հին ժամանակները Միսիսիպիի վրա»), 1876-ին հրատարակել է «Թոմ Սոյերի արկածները» ), 1884 թվականին«Հեքլբերի Ֆիննի արկածները» զավեշտական և մարդասիրական վեպերը, 1883 թվականին՝ «Կյանքը Միսիսիպիի վրա» գիրքը, որոնցում նկատելի է անցյալի ժամանակակից Ամերիկայի միջև եղած անջրպետը։ Տվենին հուզել է միջնադարի խնդիրը։ Անցյալի հիերարխիկ հասարակությունը, որ խռովում էր նրա դեմոկրատ, էությունը, նրան պատկերանում էր գրոտեսկային տեսքով։ 1882 թվականին հրատարակվել է Տվենի «Արքայազնը և աղքատը» (հայ․ հրտ․ «Իշխանն ու աղքատը», 1893) վիպակը, որտեղ այլաբանական պատումը կրքոտությամբ մերժում է սոցիալ․ առանձնաշնորհումների ու միջնապատերի աշխարհը։ Մարտական երանգ ունի Տվենի «Քոնեքթիքութցի Ցանկին Արթուր թագավորի արքունիքում» (1889, հայերեն հրատարակություն 1970) սուր ծաղրերգական վեպը։ Գրողի կյանքի վերջին երկու տասնամյակներին գրված բազմաթիվ էջեր համակված են դառնության զգացումով («Պարզամիտ Ոփլսոնը», 1894)։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։ Նոր ժամանակաշրջանի խոշորագույն հումորիստ Տվենը նաև սիրված մանկագիր է։ Նրա ստեղծագործությունը լայն արձագանք է գտել հայ իրականության մեջ։ Դեռևս անցյալ դարի 90-ական թթ․ Տվենի բազմաթիվ պատմվածքներ թարգմանվել և տպագրվել են հայ պարբերական մամուլում («Արձագանք», «Մուրճ», «Տարազ» և այլն), գրվել են հոդվածներ նրա կյանքի ու գրական գործունեության մասին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մենդելսոն Մ., Մարկ Տվեն, Ե․, 1970։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png