Դասախոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դասախոսություն (առաջացել է ֆրանսերեն lecture բառից, նշանակում է բանավոր ներկայացում, որ նպատակ ունի սովորեցնել որևէ ինֆորմացիա կամ առարկա, օրինակ՝ համալսարանի կամ քոլեջի դասախոսի միջոցով), ինֆորմացիա, պատմություն, թեորեաներ և հավասարումներ սովորեցնելու, փոխանցելու միջոց։

Քաղաքական գործչի, նախարարի խոսքը կամ անգամ գործարարի՝ վաճառքների մասին ներկայացումը կարող են իրենց ձևով դասախոսություն հանդիսանալ։

Սովորաբար դասախոսը կանգնում է լսարանի դիմացի մասում և թելադրում կամ մեջբերումներ անում նյութի աղբյուրներից։

Մինչդեռ դասախոսությունը որպես ուսուցման մեթոդ ամենաքննադատվողն է, համալսարանները իրենց դասընթացների մեծամասնության համար ուսուցման այս ձևին փոխարինող մեթոդ դեռևս չեն գտել։

Քննադատները նշում են, որ դասախոսությունը հիմնականում հաղորդակցման միակողմանի ձև է, որը թույլ չի տալիս մեծ լսարանի զգալի ընդգրկում դասապրոցեսին։ Այնուամենայնից դասախոսությունը հաճախ ներկայացվում է որպես ակտիվ ուսուցում։ Շնորհալի բանախոսների դասախոսությունները կարող են մեծ խթան հանդիսանալ, վերջիվերջո, ակադեմիական կրթության մեջ դասախոսությունները գոյատևում են որպես արագ, էժան և արդյունավետ միջոց՝ մեծ լսարանին ներկայացնելու գիտության որևէ բնագավառ։

Դասախոսությունների վերաբերյալ քննադատությունները սովորաբար վերագրվում են Մարկ Տվենին։

Համալսարանը մի վայր է, որտեղ դասախոսությունների ժամանակ պրոֆեսորի նշումները համընկնում են ուսանողների նշումների հետ, առանց կողմերից և ոչ ոքի ուղեղում որևէ բան թողնելու։.[1]

Դասախոսությունները մեծ դերակատարում ունեն նաև լսարանից դուրս։ Ակադեմիական և գիտական պարգևները սովորաբար որպես հարգանքի նշան ներառում են դասախոսություն, և ակադեմիական կոնֆերանսները հաճախ կենտրոնացվում են "հիմնական զեկույցների շուրջ", օրիանակ՝ դասախոսություններ.

Հրապարակային դասախոսությունը գիտության և սոցիալական շարժումների մեջ ունի շատ երկար պատմություն։ Ժամանակի ընթացքում ազատ և հրապարակային դասախոսությունները տեղի են ունեցել եկեղեցիներում, համայնքային կենտրոններում, գրադարաններում, թանգարաններում և այլ վայրերում՝ նպատակ ունենալով առաջ տանել կամ զարգացնել իրենց առաքելությունը, ընտրողների հետաքրքրությունը։ Դասախոսությունները ներկայացնում են բանավոր խոսքի հարատևությունը՝ համեմատելով տեքստային հաղորդակցությանը գրքերում և այլ աղբյուրներում։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դասախոսություն» գոյականը գալիս է 14-րդ դարից և նշանակում է «կարդալու գործողություն, որը կարդացվում է» (լատին․՝ լատիներեն "Lectus" «կարդալ» բառից

Դրան հաջորդող իմաստը՝ «բանավոր խոսք որևէ առարկայի շուրջ լսարանի առաջ՝ սովորեցնելու նպատակով»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսություն Իտալիայի Բոլոնիա համալսարանում՝ 16-րդ դարի կեսերին. դասախոսը կարդում է տեքստը ամբիոնից

Միջնադարյան համալսարաններում դասախոսի գործառույթն էր կարդալ նյութը բնօրինակից, իսկ ուսանողները նշումներ էին կատարում։ Բնօրինակից կարդացվող նյութերը, որոնք որպես ձեռագիր նշումներ մնում էին ուսանողների մոտ, հետագայում տարածվել, պատմության մեջ կարևորագույն դեր են ունեցել։

«Նիկոլաս Թուլպի «դիահերձում» դասը», Ռեմբրանտ

Անգամ 20-րդ դարում ուսանողների կողմից արված նշումները, կամ դասախոսության համար նախապատրաստված նյութերը, որոշ դեպքերում մեծ տարածում են գտել (օրինակ՝ Ferdinand de Saussure, Cours de linguistique générale

Շատ դասախոսներ առաջ և հիմա ընտելացել են պարզապես ամբիոնում կանգնած կարդալ իրենց իսկ նշումները։ Այնուամենայնիվ ժամանակակից դասախոսությունները ներառում են հավելյալ գործառույթներ, օրինակ՝ գրատախտակին գրելը, վարժությունները, լսարանին հարցեր ուղղելը, քննարկումներ ծավալելը կամ ուսանողների կողմից պրեզենտացիաներ ներկայացնելը։

Microsoft PowerPoint պրեզենտացիաների համար նախատեսված ծրագիրը որպես դասախոսությունների մեջ մուլտիմեդիայի օգտագործում, փոխել է դրանց ձևաչափը, օրինակ՝ նախապես պատրաստված վարժություններ, գրաֆիկական պատկերներ, հոլովակներ կարող են ներառվել դասախոսության մեջ։ Ավելի հաճախ ներկայացվում է միայն ընդհանուր նկարագիրը՝ դասավորված ըստ կետերի։ Քննադատները, ինչպես օրինակ էդվարդ Տուֆտեն, պնդում են, որ դասախոսությունների այսպիսի ոճը գրոհում է լսարանը անպետք և ենթադրաբար խճճող գրաֆիկական պատկերներով[2]։

Դասախոսության վերափոխված ձևը, որը հիմնականում ներկայացվում է 5-15 րոպեում, այժմ հաճախ է ներկայացվում որպես հոլովակներ, օրինակ՝ զանգվածային բաց առցանց դասընթացները (MOOCs) կամ այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Քան ակադեմիան[3]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Donald A. Bligh-ը «Ո՞րն է դասախոսությունների օգուտը» աշխատության մեջ վիճարկում է, որ դասախոսությունները «ներկայացնում են կրթության մի հասկացություն, երբ ուսուցիչները ուսանողներին տալիս են գիտելիք, ովքեր չունեն և ոչ մի ներդրում»

Իր մի շարք հետազոտությունների վրա հիմնաված՝ Bligh-ը եզրակացնում է, որ դասախոսությունը արդյունավետ է, բայց ոչ ավելի, քան ինֆորմացիայի փոխանցման այլ ձևերը։

Այնուամենայնիվ դասախոսությունները ուսանողների գաղափարները, մոտեցումները և վարվեցողությունը փոխելու կամ զարգացնելու ամենաարդյունավետ միջոցը չեն[4]։

Bligh-ը ընդհանրացնելուվ իր հետազոտությունը ցույց է տալիս հիշողության մեջ անպետք նյութերի կարևորաբար պահվելը (Marks and Miller 1964) և ինֆորմացիայի անհապաղ անդրադարձում (Bassey 1968)։ Lloyd (1968) և Scerbo (1992) ցույց են տվել, որ ավելի ու ավելի քիչ նշումներ են անում դասախոսության շարունակմանը համընթաց։ Bligh-ը ապացուցում է, որ դադարը փոքրիկ քննարկմամբ որոշակիորեն կվերականգնի ուսանողների ուշադրությունը։

Bligh-ի գրքերի մեծ մասը նվիրաված են ուսուցման տեխնիկային, մասնավորապես դասախոսությունների կազմակերպմանը, ինչպես կատարել հղումներ, նշումներ կատարելու արդյունավետությունը, բաժանվող նյութերի օգտակարությունը և հետադարձ կապ հաստատելու ճանապարհները։ Գրքի սկզբնական տարբերակները պարունակում էին գնահատման սանդղակ։ Այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դասերի ընթացքում ուսուցման այլընտրանքային մեթոդները ամենաբարձր գնահատվողն են[5]։

Դասախոսության կոնցեպտը որպես դիդակտիկ միջոցառում Meltzer and Manivannan (2002) and Sandry (2005) քննարկման առարկան էր, ովքեր պնդում էին, որ դասախոսությունները կարող են ընդգրկել ակտիվ ուսուցում[6]։ Այնուամենայնիվ Էլիոթը (2005) դժվարություններ է տեսնում ակտիվ ուսուցման քաջալերման հարցում, քանզի այն երևույթները, ինչպիսիք են սոցիալական անբանությունը և գնահատվելու մտավախությունը ստիպում են լսարանին դժկամությամբ և լարկոտությամբ մասնակցել[6]։

Լսարանի արձագանքման համակարգը կարող է հնարավոր լուծում լինել լսարանի մասնակցությունը խրախուսելու՝ կատարելով անանուն հարցումները։

Դասախոսության դրական կողմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական դասախոսության արդյունավետությունը եղել և մնում է քննարկման առարկա։ Դասախոսությունների առավելություններից են նոր նյութի տարածումը, դասասենյակում ուսուցչի հսկողության մեծացում, ներգրավվման ձևաչափ, բովանդակային և պարզ նյութ և այլն[7]։

Դասախոսության բացասական կողմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հարցը, թե դասախոսությունը իրականում օգնում թե խանգարում է լսարանում սովորելու, մշտապես վիճելի է եղել։ Դասախոսությունների հիմնական բացասական կողմերն են ուսանողներին պասիվ (ավելի շատ, քան ակտիվ) դերում թողնելը, խրախուսվում է միակողմանի շփումը, ուսանողից պահանջվում է արտալսարանային երկար ժամանակ՝ նյութը սերտելու համար, դասախոսից պահանջվում է արդյունավետ խոսելու հմտություններ։ .[7]

Այլ ձևաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսություն հեռուստահամաժողովի ռեժիմով

Մինչդեռ դասախոսությունը համարվում է ուսուցման արդյունավետ միջոց, եղել են նշանավոր մանկավարժներ, որոնք հաջոցության են հասել առանց դասախոսությունների օգնության։

Շատ համալսարանայան դասընթացներ հիմնվում են դասախոսությունների վրա՝ ավելացնելով դրանց քննարկումներ, ուղեցույցներ կամ լաբորատոր փորձարկումներ՝ հետագայում ուսանողների ակտիվ ներգրավվման համար։

Հաճախ այս լրացուցիչ բաժինները առաջ են քաշվում նորավարտ ուսանողների, կրկնուսույցների, ասիստենտների կամ ասպիրանտների կողմից, քան ֆակուլտետների կամ համալսարանների տնօրինության։ Ակադեմիական կրթության մեթոդներն են՝ քննարկումներ, դասերի հարցում ուսանողներից (ասիստենտի կողմից), սեմինարներ, workshop-եր, բացահայտումներ, փորձարարական ուսուցում, ակտիվ ուսուցում, համակարգչային առաջադրանքներ, ուղեցույցներ և այլն։

Դպրոցում ուսուցիչ-աշակերտ շփման գերակշռող տարբերակը դասերն են։

«հյուրասենյակային դասախոսություն» հասկացությունը 19-րդ դարի կեսերից սկսել է արժևորվել և տարածում գտնել ազգերի բրիտանական համագործակցության շրջանակներում և ԱՄՆ-ում։ Այն վերաբերում է հայտնի բանախոսներին մասնավոր դասախոսությունների հրավիրելը, որը սովորաբար տեղի էր ունենում հարուստ և ազդեցիկ ընտանիքների հյուրասենյակներում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Professor's Lecture Notes Go Straight to the Students' Lecture Notes». Quote Investigator. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.. This source suggests that Edwin Slosson is more likely the original writer.
  2. Tufte, 2006
  3. Daphne Koller, What we are learning from online education Արխիվացված 2012-08-04 Wayback Machine, June 2012
  4. J. Scott Armstrong (2012). «Natural Learning in Higher Education». Encyclopedia of the Sciences of Learning.
  5. Bligh, Donald (1998). What's the use of lectures? (5th ed.). Intellect Books. էջ 316. ISBN 9781871516791. Ch.1 and Ch. 3 reprint
  6. 6,0 6,1 http://eprints.hud.ac.uk/12132/1/Using_technology_to_prevent_plagiarism_Draft_submission.pdf
  7. 7,0 7,1 «Lecturing: Advantages and Disadvantages of the Traditional Lecture Method». CIRTL Network. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  8. «Gaskell's Compendium». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.