Մուլտիմեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մուլտիմեդիայի հիմնական բաղկացուցիչներ:

Crystal Clear action playlist.png
Crystal Clear app kaboodle.png
Crystal 128 camera.png
Տեքստ
Աուդիո
Պատկեր
Crystal Clear app aktion.png
Crystal Clear app camera.png
Crystal Clear app mouse.png
Անիմացիա
Վիդեո
Ինտերակտիվություն

Մուլտիմեդիա (անգլ.՝ multimedia), կոնտենտ կամ պարունակություն, որտեղ ինֆորմացիան ներկայացված է մի քանի տարբեր ձևերով՝ ձայն, համակարգչային անիմացիոն գրաֆիկա, տեսաշար։ Օրինակ մեկ օբյեկտ-կոնտեյներում կարող է պարունակել տեքստային, ձայնային, գրաֆիկական և տեսային ինֆորմացիա, ինչպես նաև, հնարավոր է դրա հետ ինտերակտիվ կապ։ Այն հասնում է ապարատային և ծրագրային միջոցների հստակ հավաքակազմի օգտագործմամբ։

Մուլտիմեդիա տերմինն օգտագործվում է նաև տեղեկություն կրող ծառայությունները բնութագրելիս, որոնք թույլ են տալիս բավականին մեծ քանակությամբ տվյալներ պահպանել և արագ մուտք ապահովել դեպի այդ փայլերը (այդ տիպի առաջին կրիչներն էին կոմպակտ-սկավառակները)։ Այդ դեպքում մուլտիմեդիա տերմինը նշանակում է, որ համակարգիչը կարող է օգտագործել այդ կրիչները և օգտատիրոջը ներկայացնել ինֆորմացիան բոլոր հնարավոր ձևերով, ինչպիսիք են աուդիոն, վիդեոն, անիմացիան, պատկերն ու տեքստը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծային ներկայացում
Ոչ գծային ներկայացում

Մոլտիմեդիան կարող է կոպիտ դասակարգվել որպես գծային և ոչ գծային։

Ներկայացման գծային տարբերակի այլընտրանք կարող է լինել կինոն։ Մարդը, ով նայում է այդ փաստաթուղթը, ոչ մի կերպ չի կարող ազդել դրա արտածման վրա։

Ինֆորմացիայի ներկայացման ոչ գծային տարբերակը թույլ է տալիս օգտատիրոջը մասնակցել ինֆորմացիայի տեսածրման գործընթացին, որևէ կերպ փոխներգործելով մուլտիմեդիոն տվյալների ներկայացման վրա։ Մարդու մասնակցությունն այդ պրոցեսին անվանվում է «ինտերակտիվություն»։ Մարդու և համակարգչի այսպիսի կապը էլ ավելի լայն կերպով ցուցադրվում է համակարգչային խաղերում։ Մուլտիմեդիոն տվյալների ներկայացման ոչ գծային տարբերակը երբեմն անվանում են «հիպերմեդիա»։

Ինֆորմացիայի ներկայացման գծային և ոչ գծային միջոցների օրինակ կարելի է համարել ցուցադրության իրականացումը։ Եթե ցուցադրությունը պահպանված է շղթայի վրա և ցուցադրվում է լսարանում, ապա ինֆորմացիայի փոխանցման այդ դեպքում զեկուցողը ոչ մի փոփոխություն չի կարող ունենալ ցուցադրության վրա։ Կենդանի ցուցադրության դեպքում լսարանն ունի զեկուցողին հարցեր տալու իրավունք և փոխներգործել ցուցադրության վրա որոշ կերպով, ինչը թույլ է տալիս զեկուցողին շեղվել ցուցադրության բուն թեմայից, օրինակ բացատրելով մի քանի տերմիններ կամ էլ ավելի մանրամասն անդրադառնալով զեկույցի վիճելի մասերին։ Այս կերպով կենդանի ցուցադրությունը կարող է ներկայացվել որպես ինֆորմացիայի փոխանցման ոչ գծային (ինտերակտիվ) միջոց։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոկալ (գրանցված)
Օնլայն (հոսանքային)

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիմեդիոն ցուցադրությունները կարող են իրականացվել մարդու կողմից բեմի վրա, պրոյեկտորի միջոցով կամ վերարտադրման այլ լոկալ սարքով։ Ցուցադրության լայնահաղորդ տրանսլյացիան կարող է լինել ինչպես «կենդանի», այնպես էլ նախօրոք գրանցված։ Լայնահաղորդ տրանսլյացիան կամ գրանցումը կարող են հիմնված լինել ինֆորմացիայի պահպանման և փոխանցման անալոգային և էլեկտրոնային տեխնոլոգիաների վրա։ Պետք է նշել, որ օնլայն «մուլտիմեդիան» կարող է կա՛մ ներբեռնվել օգտատիրոջ համակարգչի մեջ և որևէ կերպ վերարտադրվել, կա՛մ տվյալների փոխանցման հոսանքային տեխնոլոգիաներով վերարտադրվել միանգամից համացանցից։ Մուլտիմեդիան, որը վերարտադրվում է տվյալների փոխանցման հոսանքային տեխնոլոգիաների միջոցով, կարող է լինել ինչպես «կենդանի», այնպես էլ պահանջներին համապատասխան ներկայացված:

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիմեդիոն խաղերը համակարգչային խաղերն են, որոնցում խաղացողը փոխներգործում է վիրտուալ տիրույթի հետ, ստեղծված համակգչի կողմից։ Վիրտուալ միջավայրի վիճակը խաղացողին փոխանցվում է ինֆորմացիայի փոխանցման տարբեր եղանակներով (աուդիային, վիզուալ, շոշափողական)։ Ներկայումս համակարգիչներում կամ խաղային կցորդներով խաղերը պատկանում են մուլտիմեդիոն խաղերին։ Պետք է նշել, նմանատիկ խաղերը կարելի է խաղալ ինչպես մենակ, լոկալ համակարգչով կամ կցորդով, այնպես էլ ուրիշ խաղացողների հետ` լոկալ կամ գլոբալ կապի միջոցով։

Մուլտիմեդիայի տվյալների տարատեսակ ֆորմատները օգտատիրոջ կողմից կարող են օգտագործվել ինֆորմացիայի պարզեցման համար։ Օրինակ, չներկայացնել տեղեկությունը միայն տեքստային տարբերակով, այլ նաև նկարազարդել այն աուդիոփայլերով կամ տեսահոլովակով։ Այդպես ժամանակակից արվեստը կարող է ամենօրյա, սովորական իրերը հասցնել նոր տեսքի։

Լազերային շոու՝ «կենդանի» մուլտիմեդիա-ներկայացում

Ինֆորմացիայի փոխանցման տարբեր ձևերը հնարավորություն են տալիս օգտատիրոջը ինտերակտիվ կապ ստեղծել ինֆորմացիայի հետ։ Օնլայն մուլտիմեդիան էլ ավելի է մատչելի է դառնում թույլ տալով մարդուն առանց հատուկ գիտելիքների աշխատել ինֆորմացիայի վրա։ Օրինակ, վիդեոհոսթինգում տեսահոլովակ տեղադրելու համար օգտատիրոջից չի պահանջվում հոլովակը խմբագրելու, կադրավորելու, միացնելու կարողություններ։ Օգտատերը ընդամենը ընտրում է լոկալ ֆայլը և վիդեոծառայության միլիոնավոր այլ օգտատերեր կարողանում են այն նայել։

Համացանցային աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիմեդիոն համացանցային աղբյուրը կայք է, որում հիմնական ինֆորմացիան ներկայացված է մուլտիմեդիայի տեսքով։ Այդ ժամանակակից և շատ հարմար մեխանիզմը չի փոխարինում դասական ֆունկցիաների կատարմանը, այլ լրացնում է և լայնացնում ծառայությունների և այցելուների համար նորությունների սպեկտրը։

Մուլտիմեդիոն համացանցային աղբյուրներին բնորոշ է․

  • կարող են պարունակել ինֆորմացայի բազմաթիվ ձևեր (ոչ միայն տեքստային, այլ ձայնային, գրաֆիկական, անիմացիոն, տեսային և այլն)
  • նյութերի ակնառության բարձր աստիճան
  • մի քանի ֆայլերի տիպի ապահովում (տեքստային, գրաֆիկական, աուդիո և վիդեո)
  • արվեստի տարբեր ճյուղերում ստեղծագործական աշխատանքների տարածման հնարավորություն։

Այդ տիպի ռեսուրսը հնարավորություն են տալիս կարծիք հայտնել կազմակերպվող իրադարձությունների մասին, ցուցադրել դաշտի, հիմնարկության կամ ստեղծագործական կոլեկտիվի մասին ընդհանուր կարծիք, հետադարձ կապ հաստատել սեփական այցելուների հետ, բացահայտել նպատակներ և նյութեր` օգտագործելով ինֆորմացիայի ցուցադրության ժամանակակից մեխանիզմներ և նպաստել ներկայացված օբյեկտի մասին ճանաչմանը համացանցի միջոցով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дворко Н. И. Основы режиссуры мультимедиа-программ. — СПб., 2005.
  • Деникин А. А. Мультимедиа и искусство: от мифов к реалиям // Художественная культура. — 2013. — № 1 (6).
  • Каптерев А. И. Мультимедиа как социокультурный феномен. — М.: Профиздат, 2002. — 224 с.
  • Шлыкова О. В. Культура мультимедиа. Уч. пособие для студентов. — М.: ФАИР-ПРЕСС, 2004.