Քան ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քան ակադեմիա
Տիպ Ոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված 2006, սեպտեմբեր
Հիմնադիրներ Սալման Խան
Տեղագրություն Մաունթին Վյու, Կալիֆորնիա
գործունեության որլորտ կրթական տեխնոլոգիաներ
կրթություն
Եկամուտ 15.795 միլիոն դոլար (2012)
Կարգախոս Ազատ, համաշխարհային ուսուցում բոլորի համար, ամենուր[1]
Կայք hy.khanacademy.org

Քան ակադեմիա (անգլ.՝ Khan Academy), հասարակական կրթական կազմակերպություն[2], որն ստեղծվել է 2006 թվականին Սալման Խանի կողմից՝ մատուցելով «Ազատ, համաշխարհային ուսուցում բոլորի համար, ամենուր»[3]։ Կազմակերպությունը ՅուԹյուբ ֆորմատով թողարկում է փոքր վիդեո-դասընթացներ, ինչպես նաև ուսուցիչների համար տրամադրում է պրակտիկ վարժություններ և այլ կրթական գործիքներ անվճար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալման Խանը TED 2011 համաժողովի ժամանակ

Կազմակերպության հիմնադիր Սալման Խանը մեծացել է Նյու Օռլեանում, Լուիզիանա, ԱՄՆ։ Հայրը Բանգլադեշից էր, մայրը՝ Կալկաթայից[4]։ Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների համալսարանում ստանալով մաթեմաթիկոսի, էլեկտրոնային և համակարգչային ինժեների որակավորում, նա ընդունվեց Հարվարդի բիզնես դպրոց։

2004 թվականին Խանը իր զարմուհի Նադյային սովորեցնում էր դասերը, երբ նա կատարում էր իր մաթեմատիկայի վարժությունը Yahoo!-ի արագ հաղորդակցման պատուհանի միջոցով։ Երբ Խանի մյուս զարմիկներն էլ ունեցան նման օգնության կարիք, նա որոշեց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ինքը ստեղծի ուսուցման ձեռնարկ ՅուԹյուբով[5][6]։ 2009 թվականին թողնելով Connective Capital Management -ում վերլուծողի իր պաշտոնը, նա կենտրոնացավ ձեռնարկներ ստեղծելու վրա, որոնք թողարկում էր «Խան ակադեմիա» անվամբ[6]։

Ծրագիրը ֆինանսավորվում է նվիրատվություններով։ Խան ակադեմիան 501(c)(3) շահույթ չհետապնդող կազմակերպություն է[2], որին աջակցում են Bill & Melinda Gates հիմնադրամը, Անա և Ջոն Դոերները, Բրազիլիայում հիմնված Լեման հիմնադրամը և Google-ը։ 2010 թվականին Google հայտարարեց, որ Խան ակադեմիայի կտրամադրի 2 միլիոն դոլար ավելի շատ դասընթացներ ստեղծելու և հիմնական գրադարանը ավելի կիրառելի լեզուներով թարգմանելու համար, որպես իր Նախագիծ 10100մաս[7]։

2012 թվականին Google-ի առաջին աշխատակից Կրեյգ Սիլվերստեյնը հեռացավ Գուգլից և միացավ Խան ակադմեիայի թիմին[8]։ 2013 թվականին Մեքսիկայում հիմնված Carlos Slim հիմնադրամը նվիրատվություն կատարեց Խան ակադմեիային՝ իսպանալեզու տեսանյութերը ընդլայնելու համար[9]։

Սկզբում Խան աակդեմիան տեսնյութեր էր տրամադրում հիմնականում մաթեմատիկայի բնագավառում։ Հետո նվիրատվությունների շնորհիվ ֆակուլտետներն ընդլայնվեցին՝ պատմություն, առողջապահություն, բժշկագիտություն, ֆինանսներ, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, արվեստի պատմություն, տնտեսագիտություն, երաժշտություն, համակարգչայն ծրագրեր և համակարգչայինգիտություններI[10][11][12]։ Կազմակերպությունն ունի բովանդակություն ստեղծող մասնագետների ցանց[13]։

Խան ակադեմիայի ռեսուրսները թարգմանվումեն տարբեր լեզուներով։ Այն սկսվել է իսպաներենով 2013 թվականի սեպտեմբերին[14], այնուհետև պորտուգալերեն[15], ֆրանսերեն[16], թուրքերեն[17]։ Կամավորներն ու գործընկերներն աջակցում են մի շարք լեզուներում՝ ներառյալ ինդոնեզերեն, գերմաներեն, իսպաներեն, չեխերեն, ֆրանսերեն, իտալերեն, սվահիլի, նորվեգերեն, լեհերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, ուրդու, արաբերեն, պարսկերեն, բենգալերեն, հինդի, մայալամերեն, չինարեն։

Խան ակադեմիայի կայքը թարգմանվում է 23 լեզուներով, տեսանյութերը՝ 65[18][19]։

Տեխնիկական ֆորմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի՞նչ կա արյան մեջ, Խան ակադեմիայի տեսահոովակ

Խան ակադեմիան սկսեց Խան հեռավար ուսուցումը զարմիկների հետ՝ օգտագործելով Yahoo! -ի պատկերներ։ Հենվելով ուսուցման վերաբերյալ արձագանքների վրա՝ Սալմանի մյուս զարմիկները նույնպես սկսեցին օգտվել ինտերակտիվ հեռավար ուսուցումից։ Ուսուցումն ավելի արդյունավետ լազմակերպելու համար Խանը սկսեց ստեղծել YouTube տեսահոլովակ-ձեռնարկներ[20][21]։

Բոլոր տեսանյութերը հասանելի են Խան ակադեմիայի կայքում, որտեղ առկա են նաև այլ առանձնահատկություններ առաջընթացի, պրատիկ վարժությունների, հանրային դպրոցներում ուսուցիչների համար կիրառվելիք տարբեր գործիքների մասին։ Կայք կարելի է մուտք գործել Google կամ Ֆեյսբուք հաշիվներով, եթե չեք ուզում ստեղծել Խան ակադեմիայի հաշիվ։ Նյութերը հասանելի են նաև Խան ակադեմիայի կողմից ստեղծված հեռախոսային ծրագրերով[22], որոնք անվճար կարելի է ներբեռնել App Store և Windows Store-ում։

Տեսահոլովակում էլեկտրոնային գրատախտակի վրա քայլ առ քայլ ցուցադրվում են խզբզոցներն ու սխեմաները[23][24]։ Շահույթ չհետապնդող խմբերը տարածել են տեսահոլովակների օֆլայն տարբերակները Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի գյուղական վայրերում[25]։

Խան ակադեմիան ապահովում է տեսա-վարժությունների համակարգ, որը խնդիրներն ստեղծում է ըստ ուսանողի հմտության[26]։ Խանը հավատում է, որ ակադեմիան ներկայացնում է ավանդական դասարանին քննելու ծրագրային հնարավորություններ՝ օգտագործելով ծրագրային հարցաշարեր, հանձնարարականներ, կարևորելով նաև ուսոնողների մարտահրավերները՝ խրախուսելով նրանց[6]։ Ձեռնարկներն օգտակար են, քանզի, ի թիվս այլ գործոնների, դրանք կարող են ուսանողների կողմից ընդմիջվել, մինչդեռ լսարանային դասախոսությունները չեն կարող[27]։

Մեթոդոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խան ակադեմիային քննադատեցին, քանի որ Սալման Խանը չունի մանկավարժական կրթություն[28]։ Որոշ տեսանյութերում արծարծված հարցեր նույնպես հարցականի տակ էին[29]։ Այս քննադատություններին ի պատասխան կազմակերպությունը ուղղեց տեսանյութերում տեղ գտած սխալները, ընդլայնեց ֆակուլտետները և ստեղծեց բովանդակություն գրող մասնագետների ցանց[29]։

2010 թվականին Խան ակադեմիան ներկայացրեց պիտակներ՝ որպես ուսուցման մաս՝ խթանելու խաղերի վրա հիմնված ուսուցումը[30]։ Ներկայումս գործում են 6 տիպի պիտակներ[31]։

Ծառայություններ և տեսլական[խմբագրել | խմբագրել կոդը]

Խան ակադեմիայի հիմնական բաղադրիչներն են՝[32][33]

  • անհատականացված ուսուցման շարժիչ, որը օգնում է մարդկանց հետևելու, թե ինչ են նրանք սովորել և խորհուրդ է տալիս, թե հաջորդը ինչ կարող են նրանք անել
  • տարբեր թեմաներ ընդգրկող 6500 տեսահոլովակներով գրադարան[32][34][35]։ Այս տեսանյութերը լիցենզավորված են Creative Commons (BY-NC-SA) 3.0 լիցնեզիայով[36]
  • շարունակական գնահատմամբ ավտոմատացված վարժություններ։ Վարժությունների ծրագիրը հասանելի է MIT լիցենզիայով[26]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խան ակադեմիան ճանաչում է ձեռք բերել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հարթակներում։

  • Բիլ Գեյթսը խոսեց Խան ակադեմիայի մասին Aspen Ideas festival-ում[37]
  • 2010 թվականին Google-ի Նախագիծ 10-ը տրամադրեց 2 միլիոն դոլար նոր դասընթացների ստեղծման համար, ինչպես նաև Խան ակադեմիայի կայքի բովանդակության թարգմանության համար և լրացուցիչ անձնակազմի ներգրավման համար[38]
  • 2011 թվականի նոյեմբերին Խան ակադեմիան ստացավ 5 միլիոն դոլար դրամաշնորհ իսրայելական O'Sullivan հիմնադրամից[39]
  • 2012 թվականի ապրիլին Խան ակադեմիայի հիմնադիր և գործադիր տնօրեն Սալման Խանը ընդգրկվեց 2012 թվականի 100 ամենազդեցիկ մարդկանց ցուցակում[40]
  • 2013 թվականին Մեքսիկայում ստեղծված Carlos Slim հիմնադրամը նվիրատվություն կատարեց Խան Ակադեմիային՝ ընդլայնելու գրադարանի իսպաներեն տեսանյութերը[41]
  • 2014 թվականին Խան ակադմեիան Heinz մրցանակաբաշխության 5 հաղթողներից մեկն է[42]
  • 2014 թվականի հուլիսին ԱՄՆ կրթության վարչությունը 3 միլիոն դոլարով սկսեց վերահսկել ակադեմիայի արդյունավետությունը[43]։ Ուսումնասիրությունը կենտրոնացած է մաթեմատիկա առարկայի վրա և տեղի կունենա 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում[44]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About»։ Khan Academy։ Վերցված է 2013-08-15 
  2. 2,0 2,1 «Contribute»։ Khan Academy 
  3. «About Khan Academy»։ 2014-04-14։ Վերցված է 2014-04-14 
  4. «What is Sal's background?»։ Khan Academy։ 2010։ Վերցված է 2013-06-17 
  5. «A free world-class education for anyone anywhere»։ About (FAQ)։ Khan academy 
  6. 6,0 6,1 6,2 Temple James (2009-12-14)։ «Salman Khan, math master of the Internet»։ SF gate։ Վերցված է 2009-12-23 
  7. «$10 million for Project 10^100 winners»։ The Official Google Blog։ 2010-09-24։ Վերցված է 2010-09-24 
  8. Swisher Kara։ «Google's Very First Employee, Craig Silverstein Departs»։ AllThings D։ Վերցված է մարտի 14, 2015 
  9. «Mexico’s Carlos Slim funds Khan academy in Spanish»։ Marketplace 
  10. «Khan Academy's video library»։ Khan Academy։ Վերցված է 2014-11-15 
  11. «About the team»։ Khan Academy։ Վերցված է 2014-09-14 
  12. «The Wikipedia of Education: 'Khan Academy' Launches Computer Science Education»։ Career mitra։ 2012-08-20։ Վերցված է 2014-06-10 
  13. «Our content specialists»։ Khan Academy։ Վերցված է 2014-06-10 
  14. «Khan Academy» (Spanish) 
  15. «Khan Academy» (Poruguese) 
  16. «Khan Academy» (French) 
  17. «Khan Academy» (Turkish) 
  18. «Translations»։ Khan Academy 
  19. «Is Khan Academy available in other languages?»։ Khan Academy 
  20. Khan Salman։ «How Did You Get Started?»։ FAQ։ Khan Academy 
  21. Khan Academy: The future of education?։ 60 Minutes։ CBS News։ մարտի 11, 2012 
  22. «Khan Academy for ipad review»։ theappzine 
  23. Kaplan David A. (2010-08-24)։ «Innovation in Education: Bill Gates' favorite teacher»։ CNN Money։ Վերցված է 2011-01-05 
  24. «Need a tutor? YouTube videos await»։ USA Today։ AP։ 2008-12-12։ Վերցված է 2011-01-05 
  25. «Laureate: Salman Khan»։ Education Award։ The Tech Awards։ 2009։ Վերցված է 2014-06-11 
  26. 26,0 26,1 «Khan academy»։ GitHub 
  27. Rasicot Julie (2011-08-04)։ «Education Review: Web site offering free math lessons catches on 'like wildfire'»։ The Washington Post։ Վերցված է 2014-06-10 
  28. Christopher Danielson and Michael Paul Goldenberg (2012-07-27)։ «How well does Khan Academy teach?»։ The Washington Post։ Վերցված է 2014-11-15 
  29. 29,0 29,1 Strauss, Valerie (2013-10-22)։ «Khan Academy using contractors to check Web site’s videos»։ The Washington Post։ Վերցված է 2014-11-15 
  30. Ben Kamens (2010-12-22)։ «Khan Academy Now Has Badges»։ bjk5.com։ Վերցված է 2015-01-11 
  31. «Badges»։ Khan Academy։ Վերցված է 2015-01-11 
  32. 32,0 32,1 «Khan Academy Fact pack» (PDF)։ Khan Academy։ հունիսի 1, 2014։ Վերցված է 2014-06-15 
  33. «Khan Academy Vision and Social Return»։ YouTube։ Google։ 2010-04-13։ Վերցված է 2011-01-05 
  34. Reimagining Education with Sal Khan։ Askwith Forums։ Harvard Education։ մայիսի 8, 2013 
  35. «Khan Academy»։ YouTube։ Google։ Վերցված է 2011-05-01 
  36. «Khan Academy FAQ»։ Khan Academy։ Վերցված է 2014-12-17 
  37. Thompson, Clive (հուլիսի 15, 2011)։ «How Khan Academy Is Changing the Rules of Education»։ Wired։ Վերցված է նոյեմբերի 26, 2012 
  38. «Project 10100 Winners»։ Project 10100։ Google։ 2010։ Վերցված է 2011-01-05 
  39. «The O’Sullivan Foundation Grants $5M To Online Learning Platform Khan Academy»։ Tech crunch։ նոյեմբերի 4, 2011 
  40. 28804, 2111975_2111976_2111942, 00.html Special, Time, http://www.time.com/time/specials/packages/article/0, 28804, 2111975_2111976_2111942, 00.html .
  41. "Mexico’s Carlos Slim funds Khan academy in Spanish"
  42. «The Heinz Awards: Salman Khan»։ The Heinz Awards 
  43. «Khan Academy To Be Subject of Ed. Department Evaluation»։ Education Week։ հուլիսի 14, 2014 
  44. Kao, Yvonne – Schneider, Steve։ «Khan Academy Resources for Maximizing Mathematics Achievement: A Postsecondary Mathematics Efficacy Study»։ Institute of Education Sciences։ Վերցված է 2014-11-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]