Հարվարդի բիզնես դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարվարդի բիզնես դպրոց
անգլ.՝ Harvard Business School
Aerial of the Harvard Business School campus.jpeg
Տեսակբիզնես դպրոց
Հիմնադրված է1908
ՀիմնադրիրՀարվարդի համալսարան
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունՄասաչուսեթս
Կայքhbs.edu/Pages/default.aspx(անգլ.)
##Հարվարդի բիզնես դպրոց (ԱՄՆ)
Red pog.png
Հարվարդի բիզնես դպրոց, ԱՄՆ
Commons-logo.svg Harvard Business School Վիքիպահեստում

Հարվարդի բիզնես դպրոց (անգլ.՝ Harvard Business School), բարձրագույն ուսումնական հաստատություն, որը գտնվում է ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Հարվարդի համալսարանի մի մասն է կազմում։ Դպրոցն առաջարկում է MBA (Master of Business Administration) ծրագրով ուսուցում անցնելու ամբողջական ծրագիր, ինչպես նաև դոկտորական և շատ այլ կրթական ծրագրեր։ Դպրոցը պատկանում է Harvard Business School Publishing հրատարակչությանը, որը պարբերաբար հրատարակում է բիզնես-թեմաներով, օնլայն-մենեջմենթով, կորպորատիվ կառավարման, «քեյս-սթադիս» և այլ հրատարակությունների գրքեր, ինչպես նաև Harvard Business Review ամսաթերթը։

Ըստ U.S. News & World Report հրատարակչության՝ դպրոցն առաջին տեղն է զբաղեցնում ամերիկյան բիզնես դպրոցների ցանկում[1], իսկ ըստ Financial Times-ի (Financial Times Global MBA Rankings 2010)[2]՝ երրորդ հորիզոնականը՝ գտնվելով Լոնդոնի բիզնես դպրոցի և Ուորտոնի (անգլ.՝ Wharton School of Business) բիզնես դպրոցի մեջտեղում։ Մշտապես գտնվում է ամերիկյան և համաշխարհային բիզնես դպրոցների ցանկի առաջին տասնյակում, ընդգրկված է Բաղեղի լիգայի համալսարանների վեց բիզնես դպրոցների շարքում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1908 թվականին։ Դպրոցի գոյության առաջին տարում այնտեղ սովորում էր 59 ուսանող։ Առաջին անգամ ուսուցման գործընթացի մեջ մտցնելով «քեյս-ստադիս» (իրական կյանքից միանգամայն կոնկրետ օրինակներով տեսական և գործնական ուսուցում, դրանց վերլուծության և հնարավոր գործողությունների մշակում) մեթոդաբանությունը՝ HBS-ն ունեցել է ուսանողների թվաքանակի զգալի աճ, նրանց թիվը 10 տարվա ընթացքում հասել է 500-ի։ 1926 թվականին դպրոցը տեղափոխվում է Բոստոն։ Իգական սեռի անձինք առաջին անգամ ընդունվել են MBA 1965 թվականին՝ ստանդարտ երկամյա հիմունքների համաձայն պարապմունքների։ HBS-ի ռեկտորը Նիթին Նոհրիան է։

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] Archived 2009-04-26 at the Wayback Machine.. U.S. News & World Report, 2009. Retrieved on October 8, 2009.
  2. «FT Global MBA Rankings 2010.» (անգլերեն)։ rankings.ft.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 2010-04-21 
  3. [2] Archived 2011-05-04 at the Wayback Machine.. Financial Times, 2009. Retrieved on October 8, 2009.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cruikshank, Jeffrey L. (1987). A Delicate Experiment: The Harvard Business School, 1908—1945. Boston, MA: Harvard Business School Press. ISBN 087584135X.