Լոնդոնի բիզնես դպրոց
Լոնդոնի բիզնես դպրոց | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1964 |
Անդամակցություն | ORCID[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վեստմինստեր |
Հասցե | London Business School, Sussex Place, Regent's Park, London, NW1 4SA |
Կայք | london.edu, lbs.lon.ac.uk և london.edu(անգլ.) |
![]() ![]() Լոնդոնի բիզնես դպրոց, Միացյալ Թագավորություն | |
![]() |
Լոնդոնի բիզնես դպրոց (անգլ.՝ London Business School, նաև հայտնի է որպես LBS), բարձրագույն ուսումնական հաստատություն Լոնդոնում։
Լոնդոնի համալսարանի (University of London) բիզնես դպրոցն է ։ Ստեղծվել է 1964 թվականին։ 2010 թվականից սկսած հանձնում է սեփական դիպլոմ, մինչ այդ տրվում էր University of London-ի դիպլոմ։ Դպրոցը առաջարկում է MBA (Master of Business Administration) սովորելու ամբողջական ծրագիր, ինչպես նաև դոկտորական և այլ ծրագրեր բարձրագույն կրթության համար. աշխարհում առաջին Masters in Finance (1993 թվականից սկսած, 2011 թվականին ծրագիրը Financial Times-ի կողմից համարվել է առաջինը աշխարհում), Masters in Management, Executive MBA, Sloan և այլն։
Ըստ Financial Times-ի (Financial Times Global MBA Rankings 2010)՝ դպրոցը առաջինն է ամբողջ աշխարհի բիզնես դպրոցների ցանկում։
London Business School ընդունվել բավական բարդ է, ինչի շնորհիվ այն ամենամրցակցային դպրոցներից մեկն է աշխարհում։ Ընդունվելու համար անհրաժեշտ է ունենալ շատ բարձր GPA, բարձր գնահատական GMAT-ից և ծառայությունների մեծ ցանկ՝ ներառյալ նաև միջազգային փորձը։ Լոնդոնի բիզնես դպրոցի MBA ծրագիր ընդունվելու GMAT-ի միջին գնահատականը 701 է, իսկ MIF ծրագրի դեպքում՝ 710։
Հիմնական գործատուները[2].
- Ֆինանսներ - Goldman Sachs, J. P. Morgan, UBS, Morgan Stanley, Credit Suisse, BNP Paribas, Barclays, Deutsche Bank,
- Խորհրդատվություն — McKinsey & Company, Boston Consulting Group, Booz & Company, Bain & Company,
- Արդյունաբերությունը — Google, American Express, BT, Shell, Johnson & Johnson, Pepsico, BP:
MBA-ի համաշխարհային վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
MBA ծրագիրը բարձր է գնահատվում բիզնես կրթության ծրագրերի ցանկում և միշտ գտնվում է ամենաբարձր հորիզոնականներում հայտնի վարկանիշային աղյուսակներում։ Financal Times-ում London Business School MBA-ում Լոնդոնի բիզնես դպրոցն զբաղեցնում է առաջին տեղը և՛ եվրոպական, և՛ համաշխարհային դպրոցների մեջ։
- Առաջինը՝ ըստ Financial Times-ի Global MBA rankings-ի (2010, 2011),
- Երրորդը Եվրոպայում 2009 թվականին QS Global 200 Business Schools Report-ի[3],
- Երրորդը աշխարհում՝ ըստ The Wall Street Journal-ի (2007)[4],
- Հինգերորդը ըստ՝ BusinessWeek-ի (2008)[5],
- Առաջինը՝ ըստ Forbes-ի (2009) [6],
- Երրորդը՝ ըստ Best Global MBAs-ի, որ հրատարակել է CNN Expansion-ի կողմից (2010)[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://orcid.org/members/001G000001tY55nIAC-london-business-school
- ↑ «London Business School MBA Employment Report 2008.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2009-10-05
- ↑ «QS Global 200 Business Schools Report 2009 North America»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-04-ին։ Վերցված է 2017-06-28
- ↑ «The Wall Street Journal/Harris Interactive 2007 Business School Survey published in a special section of The Wall Street Journal on September 17, 2007.»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2008-02-05
- ↑ «Tracking the International Top 10»։ BusinessWeek։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2009-06-24
- ↑ «Top Non-U.S. Two-Year Business Schools»։ Forbes։ Արխիվացված օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2009-08-03
- ↑ «Ranking Los Mejores MBA Globales 2010 published by CNN Expansión on February 14, 2010.»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2010-02-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|