Նախախնամություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախախնամություն, կրոնական ըմբռնում, ըստ որի պատմությունը և անհատի կյանքն ու «փրկությունը» պայմանավորված են աստծու կամքով։ Նախախնամությունը միաստվածային կրոններում բխեցվում է աստծու ամենազորության դրույթից։ Նախախնամության վերաբերյալ ուսմունքը՝ պրովիդենցիալիզմը (լատ.՝ providentia- նախախնամություն), ձևավորվել է միջնադարում և Օգոստինոսի ուսմունքով դարձել քրիստոնեական պատմագրության հիմքը։ Միջնադարյան աստվածաբանության մեջ տիրապեւոել է երկակի նախախնամության սկզբունքը, ըստ որի մարդկանց մի մասին վիճակված է մեղք և դժոխք, մյուսներին՝ բարիք ու դրախտ։ Հիսուս Քրիստոսը նահատակվել է միայն ընտրյալի համար (հետագայում այս դրույթը դառնում է կալվինականության դոգման)։ Երկակի նախախնամության սկզբունքը հակասում է կյանքի ազատության և անհատի բարոյական պատասխանատվության կրոնական ըմբռնումներին։ Մարքսիզմը մերժում է նախախնամություն, պատմությունը դիտում որպես բնապատմական պրոցես։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 156 CC-BY-SA-icon-80x15.png