Մեղք (կրոնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամի ու Եվայի մեղսագործությունը (Միքելանջելոյի որմնանկարը Սիստինյան մատուռում)

Մեղք – կրոնական պատվիրանների (Աստծո (Աստվածների) պատվիրաններ, կարգադրություններ, ավանդույթներ) ուղղակի կամ ոչ ուղղակի խախտումն է, դրանցից հեռանալը կամ դրանց կատարումից հրաժարվելն է։ Մեղքը անհատի կամքի գործողության հետևանք է, որը հանցանք է պարունակում և հատուցման է տանում։ Քրիստոնեական անթրոպոլոգիան և կոսմոլոգիան պնդում են, որ գոյության և անհատականության զարգացման բարոյական օրենքների խախտումը դրանց համար օնթոլոգիկ հետևանքներ է ունենում ՝ վնասի տեսքով, որոնք կարելի է համեմատել ֆիզիկական օրենքների խախտման հետևանքների հետ։ Մեղք հասկացությունը զղջման հետ միասին քրիստոնեական ավանդույթներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Մեղքը քրիստոնյաների համար ոչ միայն մեղսավորություն ու հանցանք է, այլև պատվիրաններով շարժվելուց հրաժարվելն է, ինչպես նաև բնությանը հակասող ինչ-որ երևույթ (քանզի մարդը ստեղծված է Աստծո պատկերով), մարդկային էության հանցավորությունը նրա անկյալ բնության դրսևորումն է։ Քրիստոնեության մեջ տարբերակում են երեք տեսակ մեղքեր։ Անձնական մեղք – խղճի և Աստծո պատվիրանների դեմ կատարված արարք Առաջնային մեղք – մարդկային բնույթի անկատարությունը, որը առաջացել էր նախահայրերի մեղքից Ցեղային մեղք – իր տիպի մեջ հատուկ/ ցեղի, ազգի և այլն/ ժառանգական ենթարկվածություն որևիցե կրքի, պայմանավորված սեփական նախնիի, որևէ հանցանքով։ Այս հասկացությունը առավել նոր է և ոչ այդքան ընդունված։ Մեղսավոր կարող են լինել գործը ու անգործությունը, խոսքը, միտքը, ցանկությունը և զգացմունքը։ Քրիստոնեության մեջ որպես մահացու մեղք է բնորոշվում այն գիտակցված և չապաշխարհված մեղքերը, որոնք մահվան են տանում մարդկային հոգին։ Ի հեճուկս լայն տարածված պատրանքի «Յոթ մահացու մեղքերը» հանդես չեն գալիս քրիստոնեության դոգմատիկ հավատի ուսուցման մասը / օրինակ ուղղափառ եկեղեցում դրանք բացակայում են, փոխարենը նրան հատուկ է «ութ կրքերի» կոնցեպցիան, որը տանում է մեղքին/ , այն հանդիսանում է կաթոլիկ եկեղեցու մարդու մեղքերը դասակարգելու փորձ։ Նոր Կտակարանում միայն մեկ մեղք կա, որը չի ներվում, դա Աստծո բարեգթության և Սուրբ Հոգու գոյության բացահայտ մերժումնէ։