Ֆրեդերիկ Դուգլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրեդերիկ Դուգլաս
Frederick Douglass portrait.jpg
Ծնվել է փետրվարի 14, 1818({{padleft:1818|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:14|2|0}})[1]
Ծննդավայր Թալբոտ շրջան, Մերիլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել է փետրվարի 20, 1895({{padleft:1895|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2] (77 տարեկանում)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն լրագրող, դիվանագետ, գրող, ինքնակենսագիր, գործարար, խմբագիր և սուֆրաժիստ
Լեզու անգլերեն[1]
Ազգություն աֆրոամերիկացի
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գրական ուղղություններ Ակտիվ ընտրական իրավունք
Անդամակցություն Alpha Phi Alpha
Կուսակցություն ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ National Association of Black Journalists Hall of Fame
Ամուսին Anna Murray-Douglass և Helen Pitts Douglass
Զավակներ Charles Remond Douglass
Frederick Douglass signature.svg
Frederick Douglass Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Դուգլաս (անգլ.՝ Frederick Douglass, փետրվարի 14, 1818({{padleft:1818|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:14|2|0}})[1], Թալբոտ շրջան, Մերիլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - փետրվարի 20, 1895({{padleft:1895|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի գրող, լուսավորիչ, աբոլիցիոնիստ, խմբագիր և հռետոր: Ամերիկայի սևամորթ բնակչության իրավունքների համար պայքարող հայտնի մարդկանցից մեկն է, սևամորթների ազատագրական շարժման ղեկավար:

Ստրկությունից փախչելով` Դուգլասը դարձել է աբոլիցիոնիստական շարժման առաջնորդը: Տիրապետելով հռետորական առանձնահատուկ շնորհի` Դուգլասը կազմակերպել է հակաստրկատիրական լայն արշավ: Նա դարձել է կենդանի պատասխան այն ստրկատերերի համար, ովքեր պնդում էին, որ ստրուկները բավարար ինտելեկտ չունեն Ամերիկայի անկախ քաղաքացիներ լինելու համար: ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում ապրող շատ տեղաբնակներ չէին հավատում, որ Ֆրեդերիկի պես հայտնի հռետորը ստրուկ է:

Որպես գրող` Դուգլասը մի քանի հուշագրությունների հեղինակ է: Իր «Ամերիկացի ստրուկ Ֆրեդերիկ Դուգլասի կյանքի պատմությունը» ինքնակենսագրականում (1845) Դուգլասը ճոխ լեզվով ներկայացրել է իր ստրկական առօրյան: Գիրքը դարձել է բեսթսելլեր և նշանակալից ազդեցություն է ունեցել ստրկությունը վերացնելու շարժման մեջ, ինչպես և հեղինակի մեկ այլ գիրք` «Իմ ստրկությունը, իմ ազատությունը» (1855): Քաղաքացիական պատերազմից հետո Դուգլասը մնացել է ստրկության դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը և գրել է իր վերջին ինքնակենսագրականը` «Ֆրեդերիկ Դուգլասի կյանքն ու դարաշրջանը»: Նա պայքարել է նաև կանանց ընտրական իրավունքի համար:

Համառոտ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Դուգլասը ծնվել է ստրուկի կարգավիճակով: 1838 թվականին փախել է հյուսիս, որտեղ սկսել է պայքարել ստրկատիրության դեմ: 1847 թվականին Ֆրեդերիկը սկսել է հրատարակել «Հյուսիսային աստղ» (անգլ.՝ The North Star) թերթը, որը դարձել է հակաստրկատիրական շարժման առաջատար թերթերից մեկը: 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Դուգլասը առաջ է քաշել ստրուկների անհապաղ ազատագրման կարգախոսը: Նա նաև մասնակցել է սևամորթների առաջին գնդերի կազմավորմանը:

Ստրուկների իրավունքները պաշտպանելու հետ մեկտեղ Դուգլասը հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ: Եղել է «Զգացմունքների հռչակագիրը» առաջինը ստորագրողներից մեկը Կանանց իրավունքների համաժողովում, որը կայացել է 1848 թվականին Սենեկա Ֆոլսում:

Կյանքը ստրկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մերիլենդի Թալբոտ շրջանում: Մանկության ժամանակ բաժանվել է մորից` Հարիեթ Բեյլիից և ապրել տատի` Բեթի Բեյլիի հետ:

Ստույգ հայտնի չէ, թե ով է Դուգլասի հայրը: Մի ժամանակ Դուգլասը պնդում էր, որ իր հայրը եղել է սպիտակամորթ Ահարոն Էնթոնին, հետագայում ասել է, որ չի իմանում, թե ով է եղել իր հայրը: Յոթ տարեկանում ուղևորվել է Վյուս Հոուսի պլանտացիա, որտեղ Ահարոն Էնթոնին եղել է վերահսկիչ: Էնթոնիի մահից հետո Դուգլասին հանձնել են Լուկրեցիա Աուլդին` Թոմաս Աուլդի կնոջը: Նա էլ իր հերթին Դուգլասին ուղարկել է Բալթիմոր` իր եղբորը:

Երբ Դուգլասը 12 տարեկան էր, Հյուի կինը` Սոֆյա Աուլդը, սկսել է նրան գիր սովորեցնել, չնայած այն բանին, որ օրենքն արգելում էր ստրուկներին գրագիտություն սովորեցնել: Դուգլասը Սոֆյային հիշում է որպես բարի, հոգատար կնոջ, ով իրեն լավ է վերաբերվել: Երբ Հյուն իմանում է կնոջ գործունեության մասին, քննադատում է նրան` ասելով, որ գրագետ ստրուկը կարող է բողոքել իր կարգավիճակից և ազատություն պահանջել: Ավելի ուշ Դուգլասն այդ բնորոշումն անվանել է «ստրկության դեմ պայքարի առաջին անվիճելի կռվանը»: Ինչպես նշված է Դուգլասի ինքնակենսագրականում, նա մեծ հաջողության է հասել սպիտակամորթ երեխաների մոտ ընթերցանություն սովորելով:

Իր տերերից թաքուն` նա շարունակել է կարդալ ու գրել սովորել: Նրա պնդումներից մեկն այն է, որ գիտելիքը ստրկությունից ազատություն տանող ճանապարհ է: Սկսելով կարդալ թերթեր, քաղաքական նյութեր և գրքեր` նա սկսել է մտածել ստրկության մասին` քննադատելով այն: Հետագայում Դուգլասը ֆինանսապես սատարել է «Կոլումբիական հռետոր» թերթը, որը գրողի 12 տարեկան հասակում բացել էր նրա աչքերը արդարության ու մարդու իրավունքի հարցերի շուրջ:

Հայտնվելով Ուիլյամ Ֆրիլանդի մոտ` նա կիրակնօրյա դպրոցում ուրիշ ստրուկների սովորեցրել է կարդալ Նոր կտակարանը: Որոշ տվյալներով նրա մոտ ուսանել է մոտ 40 ստրուկ: Ավելի քան մեկուկես տարի այս պարապմունքներն աննկատ են մնացել իշխանությունների աչքից: Երբ հայտնի է դառնում դպրոցի մասին, Ուիլյամ Ֆրիլենդը բարեհաճ վերաբերմունք է դրսևորում ստրուկների պարապմունքներին, մինչդեռ մնացած տերերը լցված էին բարկությամբ: Մի կիրակի նրանք ներխուժում են դասին` քարերով և մահակներով զինված, որպեսզի ընդմիշտ խափանեն այս հավաքները:

1833 թվականին Հյու Աուլդը Դուգլասին հետ է վերցնում և ուղարկում աշխատելու աղքատ ագարակատեր Էդվարդ Կովիի մոտ, ում անվանում էին «ստրուկներ կոտրող»: Նա մշտապես ճնշում էր Դուգլասին: 16-ամյա Դուգլասը ընդվզում է Կովիի դեմ, ինչից հետո Կովին այլևս երբեք չի ծեծում նրան:

Ստրկությունից ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Դուգլասը փորձել է փախչել Ֆրիլանդից, սակայն փախուստի փորձն անհաջող է անցել: 1836 թվականին նա փախուստի փորձ է կատարել Կովիից, բայց դարձյալ ապարդյուն: 1837 թվականին Դուգլասը հանդիպել է Աննա Մյուրեյին, ով սևամորթ ազատ կին էր և 5 տարով մեծ էր նրանից: Ապագա գրողը սիրահարվել է Աննային: Վերջինիս ազատությունը ամրապնդում էր նրա հավատն առ այն, որ ինքն էլ կարող է լինել ազատ:

1838 թվականի սեպտեմբերի 3-ին նրա փախուստի փորձը հաջողվում է և գնացքով հասնում է Գավր դե Գրեյս (Մերիլենդ): Նա ծովայինի հագուստով էր, որը նրան տվել էր Մյուրեյը: Աննան նաև գումար էր տվել Դուգլասին փախուստի համար և պատրաստել փաստաթղթեր, որոնց համաձայն ինքը սևամորթ ազատ նավաստի էր: Դուգլասը փախչում է Ուիլմինգտոն (Դելավեր): Այնտեղից շոգենավով հասնում է Ֆիլադելֆիա (Փենսիլվանիա), ապա հաստատվում աբոլիցիոնիստ Դևիդ Ռագլեսի նյույորքյան տանը: Այս ամբողջ ճամփորդությունը տևում է մոտ 24 ժամ:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Ամերիկացի ստրուկ Ֆրեդերիկ Դուգլասի կյանքի պատմությունը» ինքնակենսագրական երկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 SNAC

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]