Հավայան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
'
Hawaiian Islands / mokupuni o Hawai‘i

'
Կոորդինատներ 19°28′46″ հս․. լ. 155°27′28″ ամ. ե. / 19.4795° հս․. լ. 155.4579° ամ. ե. / 19.4795; -155.4579Կոորդինատներ: 19°28′46″ հս․. լ. 155°27′28″ ամ. ե. / 19.4795° հս․. լ. 155.4579° ամ. ե. / 19.4795; -155.4579
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կղզիների քանակը 24
Ընդհանուր մակերեսը 28 311 կմ2
Ամենաբարձր կետը 4205 մ
Ջրատարածություն Խաղաղ օվկիանոս
Բնակչություն (2010) 1 360 301 մարդ
Բնակչության խտությունը 48,048 մարդ/կմ2
##Հավայան կղզիներ (Հավայներ)
Red pog.svg
##Հավայան կղզիներ (Խաղաղ օվկիանոս)
Blue pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Հավայան կղզիներ[1] (անգլ.՝ Hawaiian Islands), նախկինում Սանդվիչյան կղզիներ[1], Խաղաղ օվկիանոսի հյուսիսում գտնվող քսանչորս կղզիներից և ատոլլներից կազմված արշիպելագ։ Արշիպելագն ունի հրաբխային ծագում. անունը ստացել է կղզեխմբի խոշորագույն կղզի Հավայիի անվանումից։ Արշիպելագը 1959 թ-ից սկսած որպես առանձին նահագ մտնում է ԱՄՆ-ի կազմի մեջ։ Հավայան կղզիները հայտնաբերվել են 1778 թ-ի հունվարի 18-ին անգլիացի հռչակավոր ծովագնաց Ջեյմս Կուկի կողմից։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնագործել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը 1778 թվականին (բայց դեռևս 16-րդ դարում այդ կղզիներն այցելել էին իսպանացի ծովագնացները) և անվանել Սանդվիչյան կղզիներ՝ ի պատիվ անգլիական ծովակալության այն ժամանակվա լորդ Սանդվիչի (Sandwich)․ այդ անվանումը կղզիների բնիկները երբեք չեն ընդունել։ Կղզիները Հավայան կղզիներ են կոչվել Հավայի գլխավոր կղզու անունով, որը հավայի լեզվով նշանակում է «աստվածների տեղ» և կապված է կղզում գտնվող Մաունա Կետ և Մաունա Լոա հրաբուխների հետ։

1898 թվականի իսպանա-ամերկյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն բռնակցեց այս կղզիները՝ նրանց տալով «տարածքի» ստատուս[2]։

Արշիպելագի կղզիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավարևելյան (հիմնական) կղզիներ.

Հյուսիսարևմտյան կղզիներ (փոքր կղզիներ, խութեր, ժայռեր).

  • Միդուեյ կղզիներ (չեն մտնում Հավայի շրջանի կազմի մեջ)
  • Կուրե
  • Պերլ էնդ Հերմես
  • Լիսյանսկու կղզի
  • Լայսան
  • Նիհաո
  • Մարո (խութ)
  • Գարդներ (ժայռեր)
  • Նեկեր
  • Ֆրենչ-Ֆրիգատ-Շոլս

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 48, 53. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».