Արքայազնը և աղքատը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արքայազնը և աղքատը The Prince and the Pauper | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Մարկ Տվեն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմավեպ |
Թեմա | Էդուարդ VI |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Անգլիա |
Նախորդ | Թափարականը արտասահմանում |
Հաջորդ | Կյանքը Միսիսիպիի վրա |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | James R. Osgood? |
Հրատարակված է | Կանադա |
Հրատարակման տարեթիվ | 1881 |
![]() |
«Արքայազնը և աղքատը» (լատ.՝ The Prince and the Pauper), Մարկ Տվենի առաջին և ամենահայտնի պատմական վեպը։ Հեղինակն այն գրել է Կոննեկտիկուտի իր տանը, առաջին անգամ հրատարակվել է 1881 թվականին, Կանադայում։ Վեպում հեգնանքով են նկարագրված անգլիական պետականության և 16-րդ դարի դատական համակարգի անկատարությունները և թերությունները։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1547 թվականին Լոնդոնում Թոմ Քենթին՝ հոր կողմից ծեծի ենթարկվող աղքատ տղան, ընկնում է թագավորական պալատ և հագուստներով փոխվում է իրեն զարմանալիորեն նման Էդուարդ 6-րդ արքայազնի հետ։ Պալատից դուրս գալով՝ վերջինս իմանում է անգլիական հասարակության ստորին խավի իրավազրկության մասին։ Նա տեսնում է կանանաց խիստ մահապատիժները, ընկնում է բանտ և ավազակների կողմից զվարճալի թագադրության է ենթարկվում։ Էդուարդ 6-րդը երդվում է, որ թագավոր դառնալով՝ կփոխի ամեն ինչ և իր ենթականերին գթասրտորեն և արդար կկառավարի։
Մինչդեռ պալատում մնացած Թոմը փորձում է յուրացնել արքայական նիստ ու կացը։ Նրա էթիկայի կանոններին չտիրապետելը բացատրում են նրանով, որ վերջինիս մոտ հիշողության կորուստ է եղել։ Երբ Թոմը պետք է ժառանգեր գահը Հենրիխի 8-րդի մահից հետո, պալատում հայտնվում է Էդուրադ 6-րդը և որպես գահը ժառանգելու իրավահաջորդ լինելու ապացույց՝ ցույց է տալիս թագավորական կորսված Մեծ գրության տեղը։ Նա թագավոր է դառնում, իսկ Թոմը պաշտոն է ստանում նրա արքունիքում։
Բեմադրություններ և էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արքայազնը և աղքատը» հիմք են հանդիսացել բազում կոմիքսների, մուլտսերիալների, ֆիլմերի համար։ Բոլոր բեմադրությունների և էկրանավորումների շարքում հարկ է նշել.
- «Արքայազնը և աղքատը» 1915 - ԱՄՆ
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1937) - ԱՄՆ
- Թոմ Քենթի - Սերգեյ Միխալկովի կատակերգություն, 1938
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1942) - ԽՍՀՄ
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1971) - Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1972) - ԽՍՀՄ
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1977) - Մեծ Բրիտանիա, ԱՄՆ
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1985) - ֆիլմ-բալետ, ԽՍՀՄ
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1996) - մինիսերիալ, Մեծ Բրիտանիա
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 2000) - Հունգարիա, Մեծ Բրիտանիա
- «Արքայազնը և աղքատը» (մուլտֆիլմ) - 1990, Walt Disney Pictures ստուդիայի արտադրություն
|