Կյանքը Միսիսիպիի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքը Միսիսիպիի վրա
Life on the Mississippi
Life on the Mississippi.jpg
1883 թ․, ԱՄՆ-ի բնօրինակ հրատարակության կազմ
ՀեղինակՄարկ Տվեն
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրկենսագրություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Էջեր624 [1]
ՆախորդԱրքայազնը և աղքատը
ՀաջորդՀեքլբերի Ֆինի արկածները
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ և Մեծ Բրիտանիա
ՀրատարակիչJames R. Osgood & Co., Բոստոն (ԱՄՆ հրատարակություն)
Chatto & Windus, Լոնդոն (Բրիտանական հրատարակություն)
Հրատարակման տարեթիվ1883
Commons-logo.svg Life on the Mississippi Վիքիպահեստում

Կյանքը Միսիսիպիի վրա ստեղծագործությունը (անգլ.՝ Life on the Mississippi) (1883 թվական) Մարկ Տվենի հուշագրությունն է, երբ Ամերիկայի քաղաքացիական պատերազմից առաջ Միսիսիպի գետի վրա մի շոգենավի նավատար էր։ Սա նաև ճանապարհորդական գիրք է, որը պատմում է երկար տարիներ անց Նոր Օռլեանից Սեյնթ Փոլ (Մինեսոտա)՝ Միսիսպի գետով կատարած իր ուղևորության մասին։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը սկսվում գետի մասին եվրոպացիների ու ամերիկացիների պատմած պատմությամբ և 1542 թվականին իսպանացի հետազոտող Էռնանդո դե Սոտոյի մասին պատմությամբ։ Գիրքը շարունակվում է շոգենավի՝ նավատարի վերապատրաստումների ընթացքում փորձառու նավատար Հորացիուս Ի․ Բիքսբիի «բալիկ»-ի (աշակերտ)՝ Տվենի անեկդոտներով[2]։ Նա մեծ սիրով նկարագրում է Միսիսիպի գետի անընդհատ փոփոխվող պատմությունն այն հատվածում, որն առաջին անգամ հրատարակվել է 1876 թվականին և վերնագրվել որպես «Հին ժամանակները Միսիսիպիի վրա»։ Տվենն իր վերապատրաստումները սկսելու ժամանակ դեռ 21 տարեկան էր, օգտագործելով հեղինակային իրավունքը իրեն որոշ չափով թույլ է տալիս ավելի երիտասարդ է ներկայացնել․ իրեն՝ ներկայացնում է որպես մի «անփորձ պատանի» և «տղա», ով «փախել էր տանից» գետի վրա իր բախտը որոնելու համար՝ ընդգծելով իր անփորձ լինելն ու միամտությունը։ Երկրորդ հատվածում, նա պատմում է շատ տարիներ անց Սեյնթ Լուիզից Նոր Օռլեան կատարած իր ուղևորության մասին, որն անմիջապես հաջորդում էր Նոր Օռլեանից Սեյնթ Փոլ իր ուղևորությանը (կանգ է առնում իր մանկության տանը՝ Հաննիբալ քաղաքում, Միսսուրի)։ Նա նկարագրում է երկաթուղիների, նոր ու մեծ քաղաքների մրցակցությունները և ավելացնում է ագահության, դյուրահավատության, ողբերգության և վատ ճարտարապետության մասին իր դիտարկումները։ Նա նաև բազում հնարովի հեքիաթներ էր պատմում։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականին միաժամանակ տպագրվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում, գիրքն առաջինն է, որ հրատարկչությանը ներկայացվում է որպես բնագիր[3]։ Սակայն Տվենը գրամեքենա չէր օգտագործում[4]։ Իր քարտուղար Իզաբել Վ․ Լյոնն է տպագրել Տվենի ձեռագրից։

Դրամատիկական վերամշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին, Ամերիկյան Հանրային հեռուստաընկերության համար գիրքը վերամշակվեց հեռուստաֆիլմի, որում Դեյվիդ Նելլը հանդես եկավ Սեմյուել Լենգհորն Քլեմենսի դերում (Մարկ Տվենի իրական անունը), իսկ Ռոբերտ Լանսինգը՝ Հորացիուս Բիքսբի դերում, շոգենավի նավատարն ով վերապատրաստում էր նրան։ Ֆիլմը գրքից վերցրել է բազում հնարովի պատմություններ՝ հյուսված մտացածին պատմվածքից։ 2010 թվականին «Կյանքը Միսիսիպիի վրա»-ն դարձավ բեմական մյուզիքլ. գրքի ու բառերի հեղիանկը՝ Դուգլաս Մ․ Փարքերն էր, երաժշտության հեղինակը՝ Դենվեր Քասադոն։ Մյուզիքլը նույն թվականին բեմադրվեց Քանզաս սիթիում (Միսուրի) և Վիսկոնսինի Դոր շրջանում։ «Կյանքը Միսիսիպիի վրա» մյուզիքլը 2013 թվականին բեմադրվեց Նյու Յորքի «Workshop Theater Company»-ում։ Ռեժիսորը Սուսաննա Ֆրեյզերն էր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Facsimile of the original 1st edition.
  2. Twain Mark, Clemens, Samuel L. (2000) [1883]։ Life on the Mississippi։ Mineola, NY: Dover։ էջ 3։ ISBN 978-0-486-41426-3 and
    Facsimile copy of the First edition, page 26"[...] De Soto, the first white man who ever saw the Mississippi River, saw it in 1542 [...]"
  3. «The First Typewriter»։ Rehr, Darryl։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-01-ին։ Վերցված է 2009-02-16 
  4. Dobson James E. (2017)։ Modernity and Autobiography in Nineteenth-Century America։ Palgrave։ էջեր 9–11։ ISBN 978-3-319-67321-9