Գրամեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայերեն գրամեքենա

Գրամեքենա, լծակների համակարգով շարժման մեջ դրվող ռելիեֆային տառերի օգնությամբ տեքստի տպագրման ապարատ։ Ըստ նշանակման գրամեքենաները լինում են գրասենյակային, դյուրակիր, հաշվապահական և հատուկ (բանաձևերի, նոտաների, սղագրական են), ըստ հաղորդակի՝ ձեռքի և էլեկտրական։ Ունեն 42-46 ստեղն (յուրաքանչյուր ստեղնին համապատասխանում է երկու նշան՝ տառ, թիվ, կետադրական նշան), րոպեում մինչև 600 (էլեկտրական հաղորդակով գրամեքենաները՝ մինչն 1000) զարկ արագությամբ կարող են մեքենագրել 84-92 տառ, թիվ և նշան։ Ավտոմատ էլեկտրական գրամեքենաների արագությունը րոպեում մինչն 24000 զարկ է։ Գրամեքենայի արդյունաբերական առաջին մոդելը «ռեմինգտոն» անվամբ տարածվել է 1867 թվականին (նախագծել է ամերիկացի Կ․ Տոլսը)։ 1968 թվականից հայատառ «Օպտիմա» գրամեքենա է արտադրվում Էրֆուրտի (ԳԴՏ) գրասենյակային գրամեքենաների գործարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 200 CC-BY-SA-icon-80x15.png