Լծակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լծակի օգտագործումը։ Կարճ բազուկի վրա մեծ ուժ ստանալու համար՝ մեծ բազուկի վրա փոքր ուժ գործադրելով։

Լծակ, պարզ մեխանիզմ, իրենից ներկայացնում է անշարժ կետի (հենարանի) շուրջը պտտվող ձող, կամ մարմին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. հինգերորդ հազարամյակում մարդն օգտագործում էր կշեռքը, օգտագործելով լծակի կանոնը հավասարակշռության հասնելու համար[1][2]։ Ավելի ուշ Հունաստանում ստեղվեցին կշեռքներ, որոնցում հենման կետը հնարավոր էր փոխել, և կշռել տարբեր զանգվածներ։ Մ.թ.ա. 1500 թվականին Եգիպտոսում և Հնդկաստանում ստեղվեց կռունկը՝ ջրհորից ջուր հանելու համար[3]։ Մ.թ.ա. երրորդ դարում Արքիմեդը բացատրեց լծակի աշխատանքի մեխանիզմը։ Ըստ լեգենդի՝ Արքիմեդը, հասկանալով իր բացահայտման նշանակությունը, բացականչել է. «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը»[3]։

Ցանկացած մեխանիզմ, որը ձևափոխում է մեխանիկական շարժումը, իր կառուցվածքի մեջ լծակ ունի։

Աշխատանքի մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավասարակշռության մեջ գտնվող լծակի սխեման

Լծակի աշխատանքի մեխանիզմը հիմնված է էներգիայի պահպանման օրենքի վրա։ Առաջին բեռը բարձրացնող բազուկի վրա ազդող ուժը կատարում է աշխատանք, որը հավասար է

Երկրորդ ուժը կկատարի աշխատանք, որը հավասար է.

,

որտեղ  — լծակի ծայրի տեղափոխուոթյունն է։

Աշխատանքները, ըստ պահպանման օրենքի իրար հավասար են.

,
.

Նման եռանկյունների կանոնից.

.
Բազմակազմ լծակ, կազմված n պարզ լծակներից։

Նման մոտեցմամբ կարելի է հաշվարկել նաև ավելի բարդ համակարգերը,օրինակ n հատ լծակ ունեցող համակարգում,որտեղ կլինի 2n բազուկ։

,

որտեղ․

  •  — i-րորդ բազուկն է․
  •  — (i-1) բազուկից i բազուկին հաղորդվող ուժն է․
  •  — մոտքի և ելքի ուժերի հարաբերակցությունը.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. Н. Пипуныров. История весов и весовой промышленности в сравнительно-историческом, освещении. М, 1955 г.
  2. «История весов». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 «Lever: World Invention Summary» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 06.05.2010-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 638