Ուիլկի Քոլինզ
Ուիլկի Քոլինզ William Wilkie Collins | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1824[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 23, 1889[1][2][3][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Գերեզման | Կենսալ Գրին գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող, վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ-փաստաբան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | գոթական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Սպիտակազգեստ կինը և Լուսնաքար[5] |
Ամուսին | Martha Rudd?[6] և Caroline Compton?[6] |
![]() | |
Կայք | wilkiecollins.com |
Ուիլկի Քոլինզ Վիքիքաղվածքում | |
![]() |

Ուիլյամ Ուիլկի Քոլինզ (անգլ.՝ William Wilkie Collins, հունվարի 8, 1824[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - սեպտեմբերի 23, 1889[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), անգլիացի գրող, 27 վեպի, 15 պիեսի և ավելի քան 50 պատմվածքների հեղինակ։
Առավել հայտնի ստեղծագործություններից են «Սպիտակազգեստ կինը» (անգլ.՝ The Woman in White, 1860) և «Լուսնաքար» (անգլ.՝ The Moonstone, 1868, թարգմանվել է հայերեն[7]) վեպերը։ «Լուսնաքարը» համարվում է անգլերեն լեզվով գրված առաջին դետեկտիվ վեպը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Ուիլքի Քոլինզը ծնվել է 1824 թվականի հունվարի 8-ին, ճանաչված լանդշաֆտային նկարիչ Ուիլյամ Քոլինզի ընտանիքում։ 1826 թվականին ընտանիքը տեղափոխվում է Համստեդ Փոյնթ փողոց։ 1835 թվականին Քոլինզը հաճախել է Մեդա Վալ ակադեմիայի դպրոցը։
1836-1838 թվականներին Քոլինզը ընտանիքի հետ տեղափոխվել է Իտալիա, ապա Ֆրանսիա, ինչը մեծ ազդեցություն է թողել նրա վրա։
1838-1840 թվականներին նա հաճախել է Հայբըրիի պրն. Քոլի մասնավոր գիշերօթիկ դպրոցը։ Նույն դպրոցում մի տղա կար, ով ստիպում էր նրան քնելուց առաջ հեքիաթ պատմել։
![]() |
«Այդ տխմարն էր, որ իմ մեջ արթնացրեց այդ ուժը։ Եթե նա չլիներ, ես երբեք չէի իմանա դրա մասին։ Երբ ավարտեցի դպրոցը ես շարունակեցի հեքիաթ պատմել, բայց իմ հաճույքի համար»,- ասում է Քոլինզը։ | ![]() |
1840 թվականին ընտանիքը տեղափոխվում է Օքսֆորդ, 1885 թվականին՝ Տեխաս, Բեյսուոտեր։ 1841 թվականին նա թողնում է դպրոցը և դառնում Անտրոբուս և Քո (Antrobus & Co) թեյի առևտրով զբաղվող կազմակերպության աշխատակից։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլինզի առաջին պատմվածքը՝ «Կառապանի վերջին փուլը» (անգլ.՝ The last stage coachman) տպագրվել է “Illuminated” ամսագրում 1843 թվականին։ 1844 թվականին Չարլզ Ուարդի հետ գնում Ֆրանսիա։ Հենց այդ տարի նա գրում է իր առաջին վեպը՝ «Լոլանի» կամ «Թահիտին ինչպես եղել է» սիրավեպը ( անգլ.՝ Iolani, or Tahiti as It Was; a Romance)։
1845 թվականին ստեղծագործությունը տպագրության է ներկայացրել Չափման և Հոլ (Chapman and Hall)-ին, բայց մերժվել է։ Հեղինակի կենդանության օրոք վեպն այդպես էլ չտպագրվեց։ Հենց այս վեպի վրա որդու աշխատելու ժամանակ էր, որ Քոլինզի հայրը հասկացավ, որ իր տղան չի շարունակելու հոր գործը և նկարիչ չի դառնա։
1846 թվականին Քոլինզը ընդունվում է Լինքոլնզ Ինն (Lincoln's Inn)՝ իրավագիտություն սովորելու համար։ Դա նրա հոր նախաձեռնությունն էր, որպեսզի Քոլինզը կայուն եկամուտ ունենար։ Հոր մահից հետո՝1848 թվականին, Քոլինզը հրատարակում է նրամասին պատմող իր գիրքը՝ «Ուիլյամ Քոլինզի կյանքի հուշերը» (Memoirs of the Life of William Collins, Esq., R.A)։ Շուտով ընտանիքը տեղափոխվում է Բլենդֆորդի 38 հրապարակ, որտեղ իրենց նկարչական սենյակն օգտագործում են սիրողական ներկայացումների համար։
Նա կարողանում է ավարտել իրավագիտական դասընթացը և 1851 թվականին դառնում է իրավաբան։ Քոլինզը երբեք գործնականում չի օգտագործել իրավագիտական հմտությունները, փոխարենը օգտագործել է իր գործերում։ 1884 թվականին ընտրվում է գրողների միության փոխնախագահ։
1889 թվականի սեպտեմբերի 23 մահանում է Ոիիլպոլ 82 հասցեում գտնվող իր տանը։ Նրան թաղել են Քենսել Գրին գերեզմանատանը, որը գտնվում է Լոնդոնի արևմուտքում։ Նրա գերեզմանաքարի փորագրությունը բնորոշում է նրան որպես «Սպիտակազգեստ կինը» վեպի հեղինակի։
Ուշագրավ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սրտերի թագուհին» (անգլ.՝ The Queen of Hearts), պատմվածքների ժողովածուն (1855-1859, Brother Griffith’s Story of Mad Monkton կամ The Monkstons of Wincot Abbey, 2005)
- «Սպիտակազգեստ կինը» (անգլ.՝ The Woman in White), վեպ (1860)
- «Լուսնաքար» (անգլ.՝ The Moonstone), վեպ (1866)
- «Ծուղակում» (անգլ.՝ No Thoroughfare), նովել (1867,
- «Կինը և օրենքը» (անգլ.՝ The Law and the Lady), վեպ (1875)
- «Իմ պատասխանն է ոչ» (անգլ.՝ I Say No), վեպ (1884)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Гиленсон Б. А. Коллинз У.-У. // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ https://es.wikipedia.org/wiki/La_piedra_lunar
- ↑ 6,0 6,1 Kindred Britain
- ↑ Լուսնաքար։ Վեպ/Ռուս.թարգմ.`Վ.Վարդանյան, Երևան, Սովետական գրող.1985, 592 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- История английской литературы, т. 2, в. 2, М., 1955.
- Пирсон Х., Диккенс, М., 1963, с. 292—317.
- Ellis S. М., Wilkie Collins, Le Fanu and others, Freeport, N. Y., 1968.
- Marshall W. Н., Wilkie Collins, N. Y., 1970.
- Ackroyd Peter (2012)։ Wilkie Collins
- Bleiler Everett (1948)։ The Checklist of Fantastic Literature։ Chicago: Shasta Publishers։ էջեր 81
- Klimaszewski Melisa (2011)։ Brief Lives: Wilkie Collins։ London: Hesperus Press։ ISBN 978-1-84391-915-5
- Olive Logan's account of Wilkie Collins, web40571.clarahost.co.uk
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- «Լուսնաքար» վեպը հայերեն թարգմանությամբ Archived 2018-07-12 at the Wayback Machine.
- Ստեղծագործությունները գուտենբերգի նախագծում
- The Wilkie Collins Website
- Wilkie Collins Information Pages
- Book of the Week from BBC Radio 4.
|