Եյլի իրավունքի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եյլի իրավունքի դպրոց
Sterling Law Building, Yale.jpg
Տեսակlaw school?
Հիմնադրված է1824
Ուսանողներ629[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Հեյվեն
Կայքlaw.yale.edu(անգլ.)
##Եյլի իրավունքի դպրոց (ԱՄՆ)
Red pog.png
Եյլի իրավունքի դպրոց, ԱՄՆ
Commons-logo.svg Yale Law School Վիքիպահեստում
Լիլիան Գոլդմանի անվան իրավաբանական գրադարան

Եյլի իրավունքի դպրոց (անգլ.՝ Yale Law School), Եյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, գտնվում է Նյու-Հեյվենում (Կոնեկտիկուտ, ԱՄՆ)։ Հիմնադրվել է 1824 թվականին։

Հեղինակություն և կրթական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եյլի իրավունքի դպրոցի փոքր չափը և ունեցած հեղինակությունը նրան թույլ են տալիս ուսանողների ընտրության հարցում ներկայացնել ավելի խիստ չափորոշիչներ՝ ԱՄՆ-ի այլ իրավաբանական դպրոցների համեմատությամբ[2]։

Ամեն տարի դպրոցը ԱՄՆ-ի իրավաբանական դպրոցների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը այն բանից հետո, երբ U. S. News and World Report ամսագիրը սկսեց հրապարակել նման գնահատականներ[3][4][5]։

Համապատասխան դասընթացի ավարտից հետո դպրոցի ուսանողները կարող են ստանալ իրավունքի ոլորտում հետևյալ աստիճանները` J. D.[6], LL.M., J. S. D.[7] և M. L. S.[8]։ 2013 թվականից սկսած YLS-ն առաջարկում է նաև կրթություն Ph.D. աստիճանի համար[9]։

Ամեն տարի J. D. աստիճան ստանալու եռամյա ծրագիրն ընդունում է շուրջ 200 ուսանող։

Գրադարան և ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիան Գոլդմանի իրավաբանական գրադարանն աշխարհի ամենախոշոր  իրավաբանական գրադարաններից մեկն է, որն ունի 800 հազար հատոր, այդ թվում նաև շուրջ 200 հազար հատոր միջազգային իրավունքի և օտարերկրյա պետությունների իրավունքի վերաբերյալ։

Դպրոցը հրատարակում է իր ամսագիրը՝  «Yale Law Journal»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yale Law School ABA Profile»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-28-ին։ Վերցված է 2017-10-29 
  2. «2009 Raw Data Law School Rankings: Acceptance Rate (Ascending)»։ Internet Legal Research Group։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2013-08-27 
  3. «Best Law Schools»։ usnews.com։ Ranked in 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2013-08-27 
  4. Nikita Lalwani (2011-03-16)։ «Yale Law still number one»։ yaledailynews։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2013-08-26 
  5. Debra Cassens Weiss (2009-04-23)։ «It’s Official: Yale Law School Tops US News Rankings»։ ABA Journal։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2013-08-26 
  6. (Իրավունքի դոկտոր[en])
  7. (Doctor of Juridical Science)
  8. (Master of Studies in Law)
  9. «Ph.D. Program» (անգլերեն)։ law.yale.edu։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2013-08-26