Թոմաս Էդիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Էդիսոն
Thomas Alva Edison
Thomas Edison2.jpg
Ծնվել է փետրվարի 11, 1847(1847-02-11)[1][2][3][4][5]
Ծննդավայր Միլան, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5]
Մահացել է հոկտեմբերի 18, 1931(1931-10-18)[6][1][2][4][5] (84 տարեկանում)
Մահվան վայր Վեստ Օրենջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6][5]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5]
Ազգություն Ամերիկացի[5]
Կրոն Դեիզմ
Կրթություն Cooper Union
Մասնագիտություն լուսավորման նկարիչ, ճարտարագետ, գյուտարար, մաթեմատիկոս, ձեռնարկատեր և ինֆորմատիկա
Ամուսին Mary Stilwell[5] և Մինա Միլլեր[5]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Գրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև Բենջամին Ֆրանկլինի մեդալ Մատեուչի մեդալ Ռամֆորդի մրցանակ Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ Ջոն Սքոթի շքանշան New Jersey Hall of Fame Ֆրանկլինի մեդալ Congressional Gold Medal Ազգային գյուտարարների փառքի սրահ Navy Distinguished Service Medal Պատվավոր Լեգեոնի շքանշան Ալբերտի մեդալ և Edward Longstreth Medal
Անդամություն Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Երեխաներ Չարլզ Էդիսոն, Թեոդոր Միլլեր Էդիսոն, Թոմաս Ալվա Էդիսոն կր.[5], Մարիոն Էստել Էդիսոն-Օեսեր, Madeleine Edison Sloane, Marion[5] և Ուիլյամ[5]
Ստորագրություն
Thomas Alva Edison Signature.svg
Thomas Edison Վիքիպահեստում
(անգլերեն) A Day with Thomas Edison (1922)

Էդիսոն Թոմաս Ալվա (անգլ.՝ Thomas Alva Edison, փետրվարի 11, 1847(1847-02-11)[1][2][3][4][5], Միլան, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5] - հոկտեմբերի 18, 1931(1931-10-18)[6][1][2][4][5], Վեստ Օրենջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6][5]), ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարարներից է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

10 տարեկանից նա արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Բեռնատար վագոնում նա լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել։ Շուտով Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը սակայն ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ գյուտը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր՝ (հեռագրական ինքնապատասխանիչ)։

1869 իր հեռագրության գյուտի համար ստացավ դրամական խոշոր պարգև։ Այդ գումարով նա սարքավորեց հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»։ Նա սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր գյուտ։

Հետաքրքիր փաստեր Թոմաս Էդիսոնի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինն արտասվելով դուրս եկավ բժշկի սենյակից՝ գրկած իր մռայլ փոքրիկին։ Բժշկի ախտորոշումը ցնցել էր նրան։ – Ցավում եմ, – ասաց բժիշկը՝ զննելով և մի քանի հարց տալով երեխային, – բայց Ձեր որդին մտավոր թերզարգացած է։ – Խորհուրդ կտամ նրան ընդհանրապես դպրոց չտանել։ Մայրն ամեն դեպքում երեխային դպրոց տարավ։ Սակայն դա շատ կարճ տևեց։ Մեկ ամիս անց ուսուցչուհին եկավ ծնողների մոտ և պատմեց. – Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է։ Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը։ Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր։

Էդիսոնի բարեկամները երկար ժամանակ զարմանում էին, թե ինչու է նրա դռնակն այդպես ծանր բացվում։ Վերջապես նրանցից մեկը հարցրեց. – Դու այնպիսի հանճար ես, որ կարող ես ամենալավ դուռը սարքել։ – Ինձ թվում է, – պատասխանեց Էդիսոնը,- որ դռնակն իրոք հանճարեղ է պատրաստված։ Այն պոմպով միացված է ներքին ջրացանցին։ Այնպես որ, ամեն անգամ, երբ դուք այն բացում եք, մոտ քսան լիտր ջուր եք լցնում ցիստեռնը։

– Ես հրաշալի գաղափար ունեմ, – ասաց մի երիտասարդ Էդիսոնին։ – Ուզում եմ հնարել ունիվերսալ լուծիչ. հեղուկ, որն ամեն ինչ կլուծի իր մեջ։ Բայց գումար չունեմ, որ իրականացնեմ այս գաղափարը։ – Ունիվերսալ լուծի՞չ, – զարմացավ Էդիսոնը, – Հետաքրքիր է, իսկ ինչի՞ մեջ եք պատրաստվում այն պահել։

Մի անգամ կինը հիշեցնում է Էդիսոնին, որ նա պետք է գնա ինչ-որ տեղ՝ հանգստանալու։ – Որտե՞ղ, – հարցնում է նա։ – Ինքդ ընտրիր, ինչ-որ հարմար տեղ։ – Ես արդեն ընտրել եմ, – ասաց Էդիսոնը, – վաղն էլ հենց կգնամ։ Հաջորդ առավոտյան կինը գտնում է նրան իր լաբորատորիայում։

Կարևոր գյուտերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիսոնն իր ստեղծած ձայնագրիչի հետ։

Ձայնագրիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877։ Նրա այդ գյուտին է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա-տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։

Շիկացման էլեկտրական լամպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Էդիսոնի առաջին հաջողված շիկացման լամպի մոդելը։ 1879 թ., Դեկտեմբեր

Էդիսոնը մեծ եռանդով զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ։ Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա գտավ, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։

Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերեց, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում։ Այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ, և ստացավ «Ռիչարդսոն‐Էդիսոնի երևույթ» անվանումը։

Ջերմաէլեկտրակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թ. Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը։ Նա մշակեց մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծեց հզոր գեներատորներ։

Հեռախոսային հաղորդիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործող հեռախոսափողն Էդիսոնն ստեղծել է «Ուեսթերն Յունիոն» ընկերության պատվերով։ Ձայնի ուժեղացման համար նա հեռախոսի մեջ տեղադրեց ինդուկցիոն կոճ։ Իր այդ գյուտի համար ընկերությունն Էդիսոնին վճարեց 100 հազար դոլլար։ Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդիսոնի ստեղծած առաջին շիկացման էլեկտրական լամպը անխափան աշխատել է գինու պահեստամասերից մեկում 1890 թվականից մինչև 1926 թվական։
  • Թոմաս Էդիսոնը իր երկրորդ կնոջը սովորեցրել էր մորզեյի այբուբենը, որպեսզի կինը իր ծնողների ներկայությամբ կարողանա աննկատ ձեռքին թխկթխկացնելով ինչ-որ բան հաղորդել:

Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белькинд Л. Д. Томас Альва Эдисон, 1847-1931. — Научно-биографическая серия. — М.: Наука, 1964. — 325 с.
  • Надеждин Н. Я. Томас Эдисон: "Человек изобретающий". — Неформальные биографии. — Майор, 2010. — 191 с. — ISBN 9785985511109
  • Уилсон М. Американские учёные и изобретатели / Пер. с англ. В. Рамзеса; под ред. Н. Тренёвой. — М.: Знание, 1975. — С. 53-64. — 136 с. — 100 000 экз.
  • Астамирова Х., Ахманов М. Настольная книга диабетика. — М.: Эксмо-Пресс, 2001. — С. 243-247. — 400 с. — 2000 экз.
  • Храмов Ю. А.:Физики|часть = Эдисон Томас Алва (Edison Thomas Alva)|с =307|ссылка часть = 1517}}
  • Albion Michele Wehrwein. (2008)։ The Florida Life of Thomas Edison։ Gainesville: University Press of Florida։ ISBN 978-0-8130-3259-7 
  • Adams Glen J. (2004)։ The Search for Thomas Edison's Boyhood Home։ ISBN 978-1-4116-1361-4 
  • Angel Ernst (1926)։ Edison. Sein Leben und Erfinden։ Berlin: Ernst Angel Verlag 
  • Baldwin Neil (2001)։ Edison: Inventing the Century։ University of Chicago Press։ ISBN 978-0-226-03571-0 
  • Clark Ronald William (1977)։ Edison: The man who made the future։ London: Macdonald & Jane's: Macdonald and Jane's։ ISBN 978-0-354-04093-8 
  • Conot Robert (1979)։ A Streak of Luck։ New York: Seaview Books։ ISBN 978-0-87223-521-2 
  • Davis L. J. (1998)։ Fleet Fire: Thomas Edison and the Pioneers of the Electric Revolution։ New York: Doubleday։ ISBN 978-0-385-47927-1 
  • Essig Mark (2004)։ Edison and the Electric Chair։ Stroud: Sutton։ ISBN 978-0-7509-3680-4 
  • Essig Mark (2003)։ Edison & the Electric Chair: A Story of Light and Death։ New York: Walker & Company։ ISBN 978-0-8027-1406-0 
  • Israel Paul (1998)։ Edison: a Life of Invention։ New York: Wiley։ ISBN 978-0-471-52942-2 
  • Jonnes Jill (2003)։ Empires of Light: Edison, Tesla, Westinghouse, and the Race to Electrify the World։ New York: Random House։ ISBN 978-0-375-50739-7 
  • Josephson Matthew (1959)։ Edison։ McGraw Hill։ ISBN 978-0-07-033046-7 
  • Koenigsberg Allen (1987)։ Edison Cylinder Records, 1889-1912։ APM Press։ ISBN 0-937612-07-3 
  • Pretzer, William S. (ed). (1989)։ Working at Inventing: Thomas A. Edison and the Menlo Park Experience։ Dearborn, Michigan: Henry Ford Museum & Greenfield Village։ ISBN 978-0-933728-33-2 
  • Stross Randall E. (2007)։ The Wizard of Menlo Park: How Thomas Alva Edison Invented the Modern World։ Crown։ ISBN 1-4000-4762-5 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 287

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 https://www.biography.com/people/thomas-edison-9284349
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Цверава Г. К. Эдисон Томас Алва // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 29 : Чаган — Экс-ле-Бен. — С. 566–567.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]