Մաքսիմ Պապերնիկը ծնվել է 1969 թվականին Կիևում[2]։ Սովորել է երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի դասարանում[3], ավարտել է Կիևի Ի․ Կարպենկո-Կարովի անվան կինոյի և թատրոնի համալսարանի կինեմատոգրաֆիական ֆակուլտետը[3], ավելի ուշ նույն համալսարանում ավարտեց նաև թատերական ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է Ուկրաինայի հանրային հեռուստաընկերությունում։ Իրեն դրսևորել է որպես լավ կլիպմեյքեր՝ 1997 թվականից Պապերնիկն աշխատել է ուկրաինացի ամենահայտնի կատարողների հետ։
2003-2017 թվականներին նկարահանել է ինչպես հեռուստատեսային, այնպես էլ խաղարկային ֆիլմեր։ Նկարահանել է նաև մի քանի մյուզիքլ։ 2009 թվականին Պապերնիկը նկարահանեց սկանդալային «Անձեռնմխելիները» հեռուստասերիալը, որը չցուցադրվեց հեռուստաընկերությամբ գրաքննական նկատառումներով[4][5]։ Նույն թվականին բեմադրել է «Ժողովրդական աստղ» երաժշտական ժամանցային շոուն։