Մաքսիմ Պապեռնիկ
Մաքսիմ Պապեռնիկ ռուս.՝ Макси́м Ю́рьевич Па́перник | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1969 |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 19, 2017 (47 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր |
Ոճ(եր) | կատակերգություն, մյուզիքլ և սիթքոմ |
IMDb | ID ID 3122104 |
Մաքսիմ Յուրիևիչ Պապեռնիկ (ուկրաիներեն՝ Паперник Максим Юрійович, ապրիլի 20, 1969, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2017, Կիև, Ուկրաինա[1]), ուկրաինացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և տեսահոլովակների ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսիմ Պապեռնիկը ծնվել է 1969 թվականին Կիևում[2]։ Սովորել է երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի դասարանում[3], ավարտել է Կիևի Ի․ Կարպենկո-Կարովի անվան կինոյի և թատրոնի համալսարանի կինեմատոգրաֆիական ֆակուլտետը[3], ավելի ուշ նույն համալսարանում ավարտեց նաև թատերական ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է Ուկրաինայի հանրային հեռուստաընկերությունում։ Իրեն դրսևորել է որպես լավ կլիպմեյքեր՝ 1997 թվականից Պապերնիկն աշխատել է ուկրաինացի ամենահայտնի կատարողների հետ։
2003-2017 թվականներին նկարահանել է ինչպես հեռուստատեսային, այնպես էլ խաղարկային ֆիլմեր։ Նկարահանել է նաև մի քանի մյուզիքլ։ 2009 թվականին Պապերնիկը նկարահանեց սկանդալային «Անձեռնմխելիները» հեռուստասերիալը, որը չցուցադրվեց հեռուստաընկերությամբ գրաքննական նկատառումներով[4][5]։ Նույն թվականին բեմադրել է «Ժողովրդական աստղ» երաժշտական ժամանցային շոուն։
Մահացել է 2017 թվականի փետրվարի 19-ին։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիպլոմ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար՝ «Թավշե սեզոն», 1996
- Մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Բաց գիշեր» փառատոն, 1997
- Մրցանակ «տեսահոլովակի լավագույն ռեժիսոր» անվանակարգում, Երաժշտական հոլովակի համաուկրաինական մրցույթ, 1998
- «Տելետրիումֆ» մրցանակ «լավագույն ֆիլմ» անվանակարգում, 2003
- «Showbiz awards» մրցանակ «Հայրենական շոու բիզնեսի զարգացման մեջ ունեցած ներդրաման համար», 2007
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2003 | Ձյունե թագուհին |
2003 | Երկու նապաստակի հետևից |
2004 | Տասներկու աթոռ |
2005 | Ճաշը մատուցված է |
2006 | Տարօրինակ Սուրբ ծնունդ |
2007 | Մի շտապեցրու սերը |
2007 | Աստղերը բանակում |
2008 | Մի ծնվիր գեղեցիկ |
2009 | Անձեռնմխելիները |
2013 | Ոստիկանները Պերետոպից |
2014 | Ալիսան հրաշքների աշխարհում |
2014 | Չմուշկներ չեմպիոնուհու համար |
2016 | Ընկեցիկները |
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2007 | Աստղերը բանակում |
2014 | Ալիսան հրաշքների աշխարհում |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2003 | Ձյունե թագուհին |
2004 | Տասներկու աթոռ |
2006 | Տարօրինակ Սուրբ ծնունդ |
2007 | Մի շտապեցրու սերը |
2007 | Աստղերը բանակում |
2008 | Մի ծնվիր գեղեցիկ |
2009 | Անձեռնմխելիները |
2013 | Ոստիկանները Պերետոպից |
2014 | Ալիսան հրաշքների աշխարհում |
2014 | Չմուշկներ չեմպիոնուհու համար |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ День рождения Максима Паперника
- ↑ Артём Правдюк (16 июля 2010). «Европейский режиссёр, работающий на Азию» (ռուսերեն). Хай Вей. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 3,0 3,1 Кино-Театр.ру (08.01.11). «Максим Паперник. Биография» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Газета «Народний Оглядач» (13.01.2010). «Дивіться напівдокументальний серіал «Недоторкані» (всі серії)!» (ua). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Олександр Бондаренко. «Недоторканим не дають прорватися на ТБ» (ua). BBC Ukraine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքսիմ Պապերնիկ (անգլ.) Internet Movie Database կայքում
|