Վլադիմիր Վիսոցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Վիսոցկի
Vladimir Vysotsky.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Владимир Высоцкий
Ծնվել է հունվարի 25, 1938({{padleft:1938|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2]
Մոսկվա, ԽՍՀՄ[3]
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ[4][5]
Մահացել է հուլիսի 25, 1980({{padleft:1980|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:25|2|0}})[1] (42 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ[3]
Ժանրեր հեղինակային երգ[6][7][8], Շանսոն[9][10][11] և ռուսական շանսոն[12][13][14]
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, կինոդերասան, թատրոնի դերասան, հեղինակ-կատարող, կիթառահար, երգերի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր, սցենարիստ և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներ seven-string guitar և կիթառ
Աշխատավայր Ա. Ս. Պուշկինի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոն և Տագանկայի թատրոն
Շրջանավարտ ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա և Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ
Ամուսին Izolda Vysotskya, Մարինա Վլադի և Lyudmyla Abramova
Ստորագրություն
Ստորագրություն
Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Հատված «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմից

Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկի (ռուսերեն՝ Владимир Семёнович Высоцкий, հունվարի 25, 1938({{padleft:1938|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3] - հուլիսի 25, 1980({{padleft:1980|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:25|2|0}})[1], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան, որ մեծ հետք է թողել ռուսական մշակույթում։ Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսոցկին ծնվել է 1938 թ. հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր (որին անվանում էր մորաքույր Ժենյա) հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Վիսոցկին միանգամից չէր կողմնորոշվել, որ ցանկանում է դերասան դառնալ։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, սակայն կես տարի սովորելուց հետո թողնում է ուսումը, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։ Այդ որոշումը նա կայացրել է 1955 թվականի դեկտեմբերի 31-ին։ Վիսոցկին իր դասընկեր Իգոր Կոխանովսկու հետ որոշել էր Ամանորի գիշերը շատ յուրօրինակ անցկացնել։ Նրանք ստիպված էին քննության համար գծագրեր նկարել։ Զանգերի ղողանջներից հետո ընկերներն անցնում են աշխատանքի։ Ժամը երկուսին դրանք պատրաստ էին։ Հանկարծ Վիսոցկին վերցնում է ներկերի տուփն ու այն թափում գծագրերի վրա։ «Վերջ: Դեռ կես տարի ժամանակ ունեմ, որպեսզի թատերական ընդունվեմ: Իսկ սա իմը չէ»:

Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Համլետի (Շեքսպիրի "Համլետ") դերում։ 1964 թվականից հանդիսացել է Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան։ Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։

Վիսոցկու պատանեկությունը կապված է Լևոն Քոչարյանի՝ դերասան Սուրեն Քոչարյանի որդու հետ։ Հենց քոչարյանական «Դնեպր-10»-ով են արվել Վիսոցկու առաջին ձայնագրությունները։

Հեղինակային երգի հանդեպ Վիսոցկու հետաքրքրությունը ծագել է Բուլատ Օկուջավայի արվեստին ծանոթանալուց հետո։ Վիսոցկին Օկուջավային իր ուսուցիչն էր համարում։ Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 1960-ական թվականների սկզբին։ Այդ երգերը «բակային ռոմանտիկայի» ոճում էին։ Մի քանի տարի անց՝ 1965 թվականին, նա գրում է հայտնի «Սուզանավ» երգը։

Մարինա Վլադին Վիսոցկու կյանք է մուտք գործել 1967 թվականին։ Վիսոցկին սիրահարվել է նրան "Գուշակը" ֆիլմից հետո։ Նա օրը մի քանի անգամ դիտում էր այդ ֆիլմը, տարիներ շարունակ երազում հանդիպման մասին։ Եվ վերջապես այն կայացավ։ Մարինա Վլադին և Վլադիմիր Վիսկոցին ամուսնանում են։ Վիսոցկին 1970 թվականին համերգներ է տվել Հայաստանում:[15]

1977 թ. Տագանկայի թատրոնի "Համլետ"-ը (ռեժ.՝ Յուրի Լյուբիմով, գլխ. դերում՝ Վ. Վիսոցկի) Հարավսլավիայում "ԲԻՏԵՖ" մրցանակի արժանացավ։

1980 թ. հուլիսի 16-ին կայացավ նրա վերջին համերգը։ 1980 թ. հուլիսի 25-ին Վիսոցկին մահացավ Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում։

Կինոդերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թ. դրոշմանիշ
  • Ինտերվենցիա
  • Ծառայում էին երկու ընկեր
  • Տայգայի տիրակալը
  • Վտանգավոր հյուրախաղեր
  • Վատ լավ մարդը
  • Միակը
  • Հորիզոնական
  • Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց
  • Հանդիպման վայրը փոխել չի կարելի
  • Փոքրիկ ողբերգություններ

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուշարձան: Բանաստեղծությունների ժողովածու (հայերեն և ռուսերեն լեզուներով), Թարգմ.՝ Հովհ. Սարոյան, Եր.: Հեղինակային հրատ., 2007, 400 էջ։
  • Բանաստեղծություններ /Թարգմ.՝ Հովհ. Սարոյան/, Երևան, Արամազդ հրատ., 1999, 192 էջ։
  • Ես, ինչ խոսք, ետ կգամ /բանաստեղծություններ, թարգմ. Լևոն Բլբուլյան/, Երևան, 1997, 248 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]