Մորնինգ սթար
Jump to navigation
Jump to search
Մորնինգ սթար անգլ.՝ The Morning Star | |
---|---|
![]() | |
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | 1930 |
Հրատարակիչ | People's Press Printing Society? |
Սեփականատեր | People's Press Printing Society? |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
ISSN | 0307-1758 |
Կայք | morningstaronline.co.uk(անգլ.) |
«Մորնինգ Սթար» («Morning Star», «Առավոտյան աստղ»), Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության օրաթերթ․ հրատարակվում է 1930 թվականից, Լոնդոնում։ Մինչև 1966 թ. ապրիլը լույս էր տեսնում «Դեյլի ուորկեր» («Daily Worker») անունով։ Տպագրվում է «Մորնինգ սթար քոոփերաթիվ սոսայըթի լիմիթիդ» հրատարակչական ընկերության և ընթերցողների կամավոր դրամական հատկացումներից գոյացող միջոցներով։ Պայքարում է մոնոպոլիստական կապիտալի հակաժողովրդական քաղաքականության դեմ՝ հանուն անգլիական աշխատավորության շահերի, հանդես է գալիս խաղաղության և ժողովուրդների անվտանգության նպատակով բոլոր ձախ ուժերի միավորման օգտին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 55)։ ![]() |