Ալեքսանդր Սվոբոդին
Ալեքսանդր Սվոբոդին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1922 |
Մահացել է | մարտի 13, 1999 (77 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | թատերական քննադատ |
Պարգևներ և մրցանակներ |
Ալեքսանդր Սվոբոդին (ռուս.՝ Алекса́ндр Петро́вич Свобо́дин, փետրվարի 6, 1922 - մարտի 13, 1999, Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս և խորհրդային դրամատուրգ, թատերագետ և թատերական քննադատ։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1995 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Սվոբոդինը ապրել և աշխատել է Մոսկվայում։ Լիբերտե ազգանունը (ֆրանսերեն` «ազատություն»), ըստ Սվոբոդինի վկայությունների, եղել է հոր հեղափոխական մականունը, որի վրա հետագայում ձևակերպվել են փաստաթղթերը։
Ալեքսանդր Սվոբոդինի հայրը` Պյոտր Լիբերտեն (իրական անունը` Շմուել Մեերովիչ), 1920-ական թվականներին եղել է Կոմունիստական ինտերնացիոնալի աշխատակից և մահացել է 1923 թվականին, Գերմանիայում ապստամբության ժամանակ, մայրը` Դվոյրա (Վերա) Բլյումբերգը, ռեպրեսիայի է ենթարկվել[2]։
Սվոբոդինը կանգնած էր «Սովրեմեննիկ» թատրոնի ստեղծման ակունքներում, որտեղ 1968 թվականին Օլեգ Եֆրեմովը բեմադրել է նրա «Ազգային ազատություն» պիեսը։ Երկար տարիներ համագործակցել է «Տեատր» ամսագրի հետ, ավելի ուշ աշխատել է Սցենարային կենտրոնական ստուդիայում։
Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժուռնալիստական նյութերի, հարցազրույցի, քննադատական հոդվածների, սցենարների և թատրոնի ու թատրոնի գործիչների մասին գլխավոր հեռուստատեսային հաղորդման հեղինակ է. Ռոստիսլավ Պլյատի մասին, Ինոկենտի Սմոկտունովսկու մասին, Օլեգ Եֆրեմովի մասին, Ե. Լեբեդևի մասին և այլն։
«Ազգային ազատություն» պիեսի հեղինակն է, որը Օլեգ Եֆրեմովը բեմադրվել է 1967 թվականին «Սովրեմեննիկ» թատրոնում, ինչպես նաև «Մեզ եկեղեցում չեն ամուսնացրել» (1982 թվական) ֆիլմի սցենարիստը։ Ե՛վ պիեսը, և՛ սցենարը նվիրված են ազգային ազատության շարժմանը և ստեղծվել են իրական իրադարձությունների հիման վրա։ 1980-ական թվականներին եղել է «Մոսկովյան նորություններ» թերթի սյունակագիր։
2004 թվականին «Կրքոտ բուլվար, 10» թատերական ամսագիրը (Թատերական գործիչների միության օրգան) Ալեքսանդր Սվբոդինի անվան մրցանակ է ստեղծել[3]։
Երկեր
- «Թատերական հանդիպումներ» (1965 թվական),
- «Տեսանելի ժամանակ» (1975 թվական),
- «Երկխոսություններ ժամանակակից թատրոնի մասին» (1979 թվական),
- «Թատերական հրապարակ» (1981 թվական),
- «Միխայիլ Ուլյանով. հերոսներ և ժամանակ» (1987 թվական)
- «Հեռուստատեսության հայտնությունը»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Свободин, Александр Петрович // Большая русская биографическая энциклопедия (электронное издание). — Версия 3.0. — М.: Бизнессофт, ИДДК, 2007.
- ↑ Смелянский А. М. Предлагаемые обстоятельства. Из жизни русского театра второй половины XX века. — М.: Артист. Режиссёр. Театр, 1999. — С. 43. — 351 с. — ISBN 5-87334-038-2
- ↑ Каминская Н. (2004-02-26)։ «Премия имени Александра Свободина»։ Агентство культурной информации։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-08-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cultinfo.ru Archived 2011-11-14 at the Wayback Machine.
- Свободин, Александр Петрович // Большая русская биографическая энциклопедия (электронное издание). — Версия 3.0. — М.: Бизнессофт, ИДДК, 2007.
- Биография.ру