Ինոկենտի Սմոկտունովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ինոկենտի Սմոկտունովսկի
Инноке́нтий Миха́йлович Смоктуно́вский
Иннокентий Смоктуновский в 1943 году.jpeg
Բնօրինակ անուն Инноке́нтий Миха́йлович Смоктуно́вский
Ծնվել է մարտի 251925
Ծննդավայր գյուղ Տատյանովկա, Տոմսկի մարզ, ՌՍՖՍՀ,ԽՍՀՄ
Մահացել է օգոստոսի 3, 1994(1994-08-03) (տարիքը 69)
Մահվան վայր Մոսկվա,ՌԴ
Քաղաքացիություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ազգություն Ռուսաստան Ռուսաստան
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 1946-1994
Պարգևներ և մրցանակներ «1941—1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, I աստիճանի Հայրենական պատերազմի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ, Q534676? և «Աշխատանքի վետերան» մեդալ
IMDb ID 0810550
smoktunovsky.com

Ինոկենտի Սմոկտունովսկի (ռուս.՝ Иннокентий Смоктуновский, իսկական ազգանունը՝ Սմոկտունովիչ, մարտի 28, 1925, Տատյանովկա, Տոմսկի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 1994, Մոսկվա, ՌԴ), թատրոնի և կինոյի ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1990), Լենինյան մրցանակի դափնեկիր (1965), 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։

Սմոկտունովսկու կերտած կերպարները` կնյազ Միշկինը Դրամատիկական մեծ թատրոնում, ցար Ֆյոդոր Իոանովիչը՝ Դրամատիկական փոքր թատրոնում, չեխովյան Իվանովն ու Պորֆիրի Գոլովյովը ՄԽԱՏ-ում, ընդգրկվել են ռուսական թատերական մշակույթի «ոսկե ֆոնդում»[1][2][3]։

Սմոկտունովսկուն կոչել են խորհրդային կինեմատոգրաֆիայի առաջին ինտելեկտուալ դերասան. նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում։ Իր լավագույն դերերը նա խաղացել է «Զինվորներ», «Մի տարվա ինը օրերը», «Համլետ», «Չայկովսկի», «Կանացի դերձակը» ֆիլմերում և Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» լիրիկական կատակերգությունում[1][4][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինոկենտի Սմոկտունովսկին ծնվել է Տոմսկի շրջանի Տատյանովկա գյուղում այժմ՝ Տոմսկի մարզի Շեգարսկի շրջանում, եղել է Միխայիլ Պետրովիչ Սմոկտունովիչի (1899-1942) և Աննա Ակիմովնա Մախնևայի (1902-1985) ընտանիքի վեց երեխաներից երկրորդը[5]։

Առկա է վարկած, ըստ որի Սմոկտունովիչները (լեհ.՝ Smoktunowicz) սերում են վոլինյան շլյախտիչների հին ազգից և Սիբիր են աքսորվել 1863 թվականի ապստամբությանը մասնակցելու համար[6][7], սակայն դերասանի իսկ վկայությամբ, իր նախապապը ոչ ազնվական էր, և ոչ էլ լեհ: Նա ազգությամբ բելոռուս էր[7]: Հարցազրույցներից մեկում իր նախապապի մասին Սմոկտունովսկին պատմում էր՝ «Նա որսորդ էր Բելովեժյան անտառներում և 1861 թվականին բիզոն է որսում: Ինչ-որ մեկը մատնում է և նրան ամբողջ ընտանիքով աքսորում են Սիբիր»[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Горфункель Е. И. Смоктуновский. — М.: Искусство, 1990. — 238 с. — ISBN 5-210-00180-6
  2. Смелянский А. М. Предлагаемые обстоятельства. Из жизни русского театра второй половины XX века. — М.: Артист. Режиссёр. Театр, 1999. — 351 с. — ISBN 5-87334-038-2
  3. 3,0 3,1 Иннокентий Смоктуновский. Жизнь и роли / Составитель В. Я. Дубровский. — Москва: АСТ-пресс книга, 2002. — С. 356-357. — ISBN 5-7805-1017-2
  4. Соловьёва, Шитова, 1966, էջ 222-237
  5. Гереб А. (2000, № 47)։ «Иннокентий Смоктуновский: Воспоминания в саду, или Фотографии из актёрского альбома. Октябрь 1993 г. [стенограмма беседы]»։ «Киноведческие записки»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 2011-03-08 
  6. Смоктуновский И. М. Время добрых надежд / Вступит. статья А. Свободина. — М.: Искусство, 1979. — С. 6. — 240 с.
  7. 7,0 7,1 7,2 Иннокентий Смоктуновский. Жизнь и роли, 2002, էջ 7