Օլեգ Եֆրեմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլեգ Եֆրեմով
ռուս.՝ Олег Николаевич Ефремов
Ծնվել էհոկտեմբերի 1, 1927(1927-10-01)[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել էմայիսի 24, 2000(2000-05-24)[4][2][3] (72 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[4]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, կինոդերասան, դերասան և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ԱմուսինԼիլիա Տոլմաչյովա և Ալլա Պոկրովսկայա
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Աշխատանքի վետերան» մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և Ոսկե դիմակ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
ԵրեխաներՄիխայիլ Եֆրեմով
Oleg Yefremov Վիքիպահեստում

Օլեգ Նիկոլաևիչ Եֆրեմով (ռուս.՝ Олег Николаевич Ефремов; հոկտեմբերի 1, 1927, Մոսկվա - մայիսի 24, 2000, Մոսկվա), ռուս խորհրդային թատերական ռեժիսոր, դերասան, ուսուցիչ և թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1987), ԽՍՀՄ պետական մրցանակ 3 (1969, 1974 և 1983) և ՌԴ պետական մրցանակ 2 (1997, 2003) պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ թատերական գործիչների խորհրդի հիմնադիրներից մեկը և դրա առաջին քարտուղարը, 1955 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Օլեգ Եֆրեմովի որդին է ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Եֆրեմովը ծնվել է 1927 թվականին Մոսկվայում: 1949 թվականին ավարտել է ՄԽԱՏ-ի ստուդիան: Հիմնադրել է «Սովրեմեննիկ» թատրոնը, 1956-1970 թվականներին եղել նրա գեղարվեստական ղեկավարը, 1970 թվականից ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը, իսկ նրա բաժանելուց հետո «Ա. Պ. Չեխովի անվան Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական թատրոնը»։

Եղել է իր ժամանակի ականավոր թատերական ռեժիսորներից մեկը[5][6][7], միաժամանակ աշխատելով որպես դերասան։ Եֆրեմովը նկարահանվել է ավելի քան չորս տասնյակ կինոնկարներում, որոնց թվում Սերգեյ Յուտկևիչի «Պատմվածքներ Լենինի մասին» (1957), Ալեքսանդր Զարխիի «Իմ կրտսեր եղբայրը» (1962), Ալեքսանդր Ստոլպերի «Ողջերն ու մեռածները» (1964), Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» (1965-1967), Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966), Տատյանա Լիոզնովայի «Երեք բարդի Պլյուշչիխայում» (1967), Գեորգի Նաթանսոնի «Նորից սիրո մասին» (1968), Յուրի Եգորովի «Այնտեղ, հորիզոնից այն կողմ» (1975), Կոնստանտին Վոյինովի «Ռուդին» (1976), Վլադիմիր Բորտկոյի «Հետաքննության հանձնաժողով» (1978), Ռոդիոն Նահապետովի «Թշնամիներ» (1978), Դանիել Խրաբրովիցկու «Պոեմ թևերի մասին» (1980), Էլդոր Ուրազբաևի «Պետավտոտեսուչը» (1982) և այլն: Թատրոնի բեմում ստեղծել է ժամանակակիցների հիշարժան կերպաներ Վիկտոր Ռոզովի, Ալեքսանդր Վոլոդինի և Ալեքսանդր Գելմանի պիեսներում[8], Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում ստեղծած լավագույն դերերից են չեխովյան Աստրով, բուլգակովյան Մոլիեր, կինոյում ստեղծած դերերից հիշարժան են գնդապետ Գուլյաև («Գումարտակները կրակ են խնդրում»), տաքսու վարորդ Սաշա («3 բարդի Պլյուշչիխայում»), Մաքսիմ Պոդբերյոզովիկով («Զգուշացիր ավտոմեքենայից»), Այբոլիտ («Այբոլիտ 66»

Մոտ 50 տարի՝ սկսած 1949 թվականից, Օլեգ Եֆրեմովը դասավանդել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոցում, եղել է պրոֆեսոր և դերասանական արվեստի ամբիոնի վարիչ։ Բեմադրել է Ռոզովի «Հավերժ ողջեր», Լ․ Զորինի «Դեկաբրիստներ», Շատրովի «Բոլշևիկներ» պիեսները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ефремов Олег Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.], [30 cilddə] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118891650 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Олег Ефремов. Альбом воспоминаний (խմբ. Составитель Л. Богова), М., «Театралис», 2007 — 240 էջ, ISBN 978-5-902492-06-1։
  6. Смелянский А. М., Олег Ефремов: театральный портрет, М., «Союз театральных деятелей РСФСР», 1987 — 227 էջ։
  7. Соловьёва И. Н., Ветви и корни, М., «Московский Художественный театр», 1998 — 159 էջ։
  8. Владимиров С. В., Драма. Режиссер. Спектакль (խմբ. Сост. Н. Б. Владимирова), Л., «Искусство», 1976, էջ 167—171 — 223 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 646 CC-BY-SA-icon-80x15.png