Վիկտոր Ռոզով
Վիկտոր Ռոզով Виктор Розов | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 8 (21), 1913[1] |
| Ծննդավայր | Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[2] |
| Վախճանվել է | սեպտեմբերի 28, 2004[1][3][4] (91 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
| Մասնագիտություն | դրամատուրգ, համալսարանի դասախոս, գրող, սցենարիստ և դերասան |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1953) |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Q4059251? |
| Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, Central house of culture of railway workers?, Ն. Սացի անվան ռուսական մանկապատանեկան պետական ակադեմիական թատրոն և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
| Պարգևներ | |
Վիկտոր Սերգեևիչ Ռոզով (ռուս.՝ Виктор Сергеевич Розов, օգոստոսի 8 (21), 1913[1], Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 28, 2004[1][3][4], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային շրջանի ռուս դրամատուրգ։
Ավարտել է Հեղափոխության թատրոնին կից ուսումնարանը, ապա՝ Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1952)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1949 թվականին մանկական թատրոնը բեմադրել է Ռոզովի «Նրա ընկերները», 1953 թվականին «Կյանքի էջերը» («Քո ուղին») պիեսները, որոնցում արդեն նկատվում էին հեղինակին բնորոշ գծերը՝ կենցաղագրության թեթևություն ու ճշգրտություն, հուզականություն, հումոր։ Այնուհետև տարբեր թատրոններում ներկայացվել են Ռոզովի «Բարի երթ» (1954), «Ուրախության որոնումներ» (1957), «Հավերժ ապրողները» (1957), «Անհավասար մարտ» (1960), «Ընթրիքից առաջ» (1962), «Հարսանիքի օրը» (1964), «Ավանդական հավաք» (1967), «Իրադրություն» (1973) և այլ պիեսներ, որոնք արծարծում են ժամանակակից մարդու քաղաքացիականության, իր կոչմանը հավատարիմ մնալու և այլ հարցեր։ Ռոզովի դրամատուրգիային հատուկ քաղաքացիականությունը զերծ է հռետորականությունից դա համապատասխանում է նրա դրամաների ու կատակերգությունների կամերայնությանը։ Ռոզովի պիեսները լայնորեն բեմադրվում էին ԽՍՀՄ-ում և դրա սահմաններից դուրս, մի քանիսը էկրանացվել են «Բարի երթ» (1956), «Ուրախության որոնումներ» (կինոնկար՝ Վ․ Ս․ Ռոզովի Ռոժդեստվենսկի «Աղմկոտ օր», 1961), «Հավերժ ապրողները» (կինոնկար՝ «Թռչում են կռունկները», 1957)։ Ռոզովին է պատկանում Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի բեմականացումը (1966, ՍԱՀՄ պետական մրցանակ՝ 1967)։ Ռոզովը պարգևատրվել է 3 շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Розов Виктор Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 210—213. — ISBN 5-94848-307-X
- ↑ https://docs.cntd.ru/document/3645829
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ռոզով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 689)։ |
- Օգոստոսի 21 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 28 մահեր
- 2004 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս դրամատուրգներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային սցենարիստներ