Ռուդին (ֆիլմ)
Ռուդին ռուս.՝ Рудин | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կոնստանտին Վոինով |
Սցենարի հեղինակ | Նիկոլայ Ֆիգուրովսկի |
Դերակատարներ | Օլեգ Եֆրեմով |
Օպերատոր | Միխայիլ Ագրանովիչ |
Երաժշտություն | Անդրեյ Էշպայ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Ռուդին» (ռուս.՝ «Рудин»), 1977 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2], որը նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Վոինովը[3][4][5] Իվան Տուրգենևի համանուն վեպի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալվածատիրուհի Դարյա Լասունսկայայի տանը հայտնվում է Դմիտրի Ռուդինը։ Լասունսկայան իր մոտ անցկացնում է գյուղական սալոն՝ հանդիպումներ և բարձր թեմաների վերաբերյալ զրույցներ տեղացի կրթված մարդկանց հետ։ Խորագիտակ և պերճախոս, եվրոպական կրթություն ստացած Ռուդինը միանգամից հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Նրա և տանտիրուհու դստեր՝ Նատալյա Լասունսկայայի միջև զգացմունքներ են ծնվում։ Ռուդինը, որը կարողանում է զրույց վարել ցանկացած թեմայով, նրբանկատորեն և տրամաբանորեն դատող է, սակայն ընդունակ չէ վճռական գործողությունների։ Նա չի կարող գրավել աղջկա սիրտը՝ նախընտրելով հեռու մնալ, և հեռանում կալվածքից։
Լասունսկայան ամուսնանում է ուրիշի հետ։ Ռուդինը, Ռուսաստանում ու Եվրոպայում երկար դեգերումներից հետո, իր կյանքն ավարտում է 1848 թվականին՝ զոհվելով ֆրանսիական բարիկադների վրա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլեգ Եֆրեմով – Ռուդին Դմիտրի Նիկոլաևիչ
- Արմեն Ջիգարխանյան – Լեժնև Միխայլո Միխայլովիչ
- Սվետլանա Պերելադովա – Նատալյա Ալեքսեևնա Լասունսկայա
- Լիդիա Սմիրնովա – Լասունսկայա Դարյա Միխայլովնա
- Ռոլան Բիկով – Պիգասով Աֆրիկան Սեմյոնիչ
- Օլեգ Վիդով – Վոլինցև Սերգեյ Պավլովիչ, Լիպինայի եղբայրը
- Ժաննա Բոլոտովա – Ալեքսանդրա Պավլովնա Լիպինա
- Վլադիմիր Սոկոլով – Բասիստով
- Վլադիմիր Կորենև – Պանդալևսկի Կոնստանտին Դիոմիդիչ
- Լյուդմիլա Շագալովա – մ-լ Բոնկուր
- Սերգեյ Խարչենկո – կառավարիչ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Կոնստանտին Վոինով, Նիկոլայ Ֆիգուրովսկի
- Բեմադրությունը՝ Կոնստանտին Վոինովի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռուդին (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|