Գումարտակները կրակ են խնդրում
Գումարտակները կրակ են խնդրում ռուս.՝ Батальоны просят огня | |
---|---|
Հեղինակ | Յուրի Բոնդարև |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Թեմա | Դնեպրի ճակատամարտ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Երկիր | ԽՍՀՄ |
Հրատարակման տարեթիվ | 1957 |
Թվային տարբերակ | royallib.com կա՛քում |
«Գումարտակները կրակ են խնդրում» (ռուս.՝ «Батальоны просят огня»), Յուրի Բոնդարևի վիպակը, որի գործողությունները իրականում են 1943 թ. Ուկրաինայում։ Առաջին անգամ հրատարակվել է 1957 թվականին «Երիտասարդ Գվարդիա» ամսագրում։ 1985 թվականին վիպակի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեի հիմքը Հայրենական մեծ պատերազմի կարևոր փուլերից մեկն է՝ 1943 թվականի ամառ-աշուն պատերազմաշրջանում խորհրդային զորքերի կողմից Դնեպր գետի անցումը, մասնավորապես Կիև քաղաքից հարավ գտնվող Բուկրինյան պլացդարմում կատարվող իրադարձությունները։
85-րդ հրաձգային գնդի երկու գումարտակ՝ մայորներ Բուլբանյուկի և Մաքսիմովի հրամանատարությամբ, պետք է անցնեն Դնեպրը, պլացդարմ ստեղծեն Նովոմիխայլովկա գյուղի շրջանում, Դնեպրով քաղաքից հարավ (մտացածին անվանում), գնդի հետագա հարձակողական գործողությունների զարգացման նպատակով, քանի որ դրվել է ռազմական առաջադրանք։ Բատալիոններին հրաման է տրվում՝ պլացդարմում ամրանալով և ճակատամարտ սկսելով գնդին նշան տալ «կրակ ենք խնդրում», որից հետո ամբողջ դիվիզիոն հրետանին պետք է հարված հասցնի հակառակորդին։ Բատալիոնների գետանցումի և ճակատամարտ սկսելու համար հատկացվում է հրետանային գնդի երկու միավոր և հրետանաձիգների երկու հաշվարկ՝ լեյտենանտ Երշովի և կապիտան Երմակովի հրամանատարությամբ, որը մինչ վիրավորվելը ղեկավարել էր գնդապետ Գուլյաևի հրաձգային գնդի մարտկոցով։
Այդպիսին էր ծրագիրը։ Սակայն շուտով հրամանատարությունը փոխում է հարձակման ծրագիրը՝ տվյալ գնդին հրաման տալով դուրս գալ զբաղեցրած դիրքերից, տեղափոխվել Դնեպրովից հյուսիս և միանալով մեկ այլ գնդի, որը վերջերս կայացած մարտերում մեծ կորուստներ էր կրել, քաղաքի վրա հարձակվել հյուսիսից։ Արդեն մարտի բռնված բատալիոններին հրամայվում է չնահանջել, այժմ նրանց գործողությունները պետք է կրեն շեղող բնույթ։ Դիվիզիայի հրամանատար Իվերզևը շտապ կերպով հետ է կանչում բոլոր գնդերը, այդ թվում նաև հրետանային գունդը՝ բատալիոնները թողնելով առանց կրակային աջակցության, որով բատալիոններին դատապարտում է անխուսափելի մահվան...
Լրացուցիչ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատմվածքի դրվագները Յու. Բոնդարևի կողմից օգտագործվել են «Ազատագրում» կինոէպոպեայի երկրորդ ֆիլմի սցենարում՝ «Ճեղքում» (1969 թ.)։
- 2013 թ. պատմվածքը ընդգրկվում է «100 գրքերի» ցուցակում, որոնք Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության կողմից խորհուրդ են տրվում դպրոցականներին ինքնուրույն ընթերցանության համար։