Ալեքսանդր Զարխի
Ալեքսանդր Զարխի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 5 (18), 1908 կամ փետրվարի 5, 1908[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 27, 1997[3] (88 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, արձակագիր, հիշատակագիր և ռեժիսոր |
Աշխատավայր | Բելառուսֆիլմ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
![]() |
Ալեքսանդր Գրիգորևիչ Զարխի (ռուս.՝ Александр Григорьевич Зархи, փետրվարի 5 (18), 1908 կամ փետրվարի 5, 1908[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 27, 1997[3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կինոռեժիսոր և կինոդրամատուրգ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1927 թվականին ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Էկրանային արվեստի տեխնիկումը։ 1929 թվականից մինչև 1950-ական թվականները համատեղ աշխատել է Իոսիֆ Խեյֆիցի հետ և ղեկավարել է Լենինգրադի «Սովկինո» ֆաբրիկայի կոմերիտական 1-ին բեմադրական բրիգադը (այժմ՝ «Լենֆիլմ» կինոստուդիա)։ Խեյֆիցի հետ ստեղծած լավագույն ֆիլմերից են համարվում «Իմ հայրենիքը» (1933), «Եռուն օրեր» (1935), «Բալթիկայի դեպուտատը» (1937 թ., 1941 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի), «Կառավարության անդամը» (1940 թվական), «Նրան կոչում են Սուխե-Բատոր» (1942 թվական), «Մալախով կուրգան» (1944 թվական) գեղարվեստական և «Ճապոնիայի ջախջախումը» փաստագրական կինոնկարները։ 1950 թվականից մինչև 1955 թվականները Զարխին աշխատում է «Բելոռուսֆիլմ» կինոստուդիայում և ստեղծում է «Պավլինկա» (1952) և «Նեստերկա» (1955) ֆիլմերը։ Տեղափոխվելով «Մոսֆիլմ» կինոստուդիա, Զարխին նկարահանել է «Բարձունք» (1957 թվական, որը նույն թվականին Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում արժանանում է գլխավոր մրցանակներից մեկին) կինոնկարը, «Մարդիկ կամրջի վրա» (1960), «Իմ կրտսեր եղբայրը» (1962), էկրանավորել Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն (1968 թվական) և այլ ֆիլմեր։
Արժանացել է պետական մրցանակների (1941-1946 թվականներ)։ 1973 թվականին Զարխին Կոնստանտին Ֆեդինի վեպի հիման վրա նկարահանում է «Քաղաքներ և տարիներ» կինոժապավենը։ 1977 թվականին նա ստեղծում է «Պատմվածք անհայտ դերասանի մասին» կինոնկարը, 1980 թվականին «26 օր Դոստոևսկու կյանքից» ֆիլմը, որը պատմում է Դոստոևսկու կյանքի այն շրջանը, երբ նա աշխատում էր «Խաղամոլը» վեպի վրա, որը 1981 թվականին Արևմտյան Բեռլինում կայացած 31-րդ փառատոնում արժանացավ «Արծաթյա արջ» մրցանակին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.acmi.net.au/creators/82234
- ↑ 2,0 2,1 2,2 Зархи Александр Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 669)։ ![]() |
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Փետրվարի 5 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 1997 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Ռուս գրողներ
- Խորհրդային գրողներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային սցենարիստներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Խորհրդային հուշագիրներ
- Ռուս հուշավիպագիրներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ