Միքայել Թարիվերդիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Թարիվերդիև
Թարիվերդիև.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհայ․՝ Միքայել Թարիվերդիև
Ի ծնե անունվրաց.՝ მიქაელ ტარივერდიევი
Ծնվել է1931 օգոստոսի 15 Վրաստան Թբիլիսի, Վրաստան
Թիֆլիս, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Մահացել է25 հուլիսի 1996(1996-07-25) (տարիքը 64) Ռուսաստան Սոչի, Ռուսաստան
Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր, երգեհոն
Գործունեություն1958 - 1996
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Կայքtariverdiev.ru

Միքայել Թարիվերդիև (Թարիվերդյան, ռուս.՝ Микаэл Таривердиев, օգոստոսի 15, 1931(1931-08-15)[3][1][2], Թիֆլիս, ԽՍՀՄ - հուլիսի 25, 1996(1996-07-25)[1][2] կամ հունիսի 24, 1996(1996-06-24)[3], Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, որոշ ժամանակ սովորել է Երևանի կոնսերվատորիայում՝ զուգահեռ ուսանելով նաև հայերեն[4]։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Թարիվերդիևն առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Նա կինոյում ստեղծագործել է 1958 թվականից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970 թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973 թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973 թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլն։ Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։

Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների՝ 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելլա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով։ Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։

Ֆիլմերի երաժշտության հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարիվերդիևն արժանացել է ՌԴ Նիկա կինոմրցանակին (3 անգամ), Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին։ 1997 թվականին հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։

1999 թվականից՝ 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է երգեհոնահարների՝ Թարիվերդիևի անվան միջազգային մրցույթ։

Նա ղեկավարում էր Սովետական կինեմատոգրաֆիստների միության կոմպոզիտորական գիլդիան։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Վերա Գորիսլավովնա Թարիվերդիևա, Միքայել Թարիվերդիևի բարեգործական ֆոնդի նախագահ, «Երաժշտության կենսագրությունը» (Միքայել Թարիվերդիևի կյանքի և ստեղծագործության մասին) գրքի հեղինակ, Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների մրցույթի գեղարվեստական տնօրեն։

Որդին՝ Կարեն Թարիվերդիև, մայոր, Աֆղանական պատերազմի մասնակից, պարգևատրվել է Կարմիր դրոշի և երկու Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով, մի քանի անգամ ծանր վիրավորվել է։

Հայրը՝ Լևոն Թարիվերդիև (ծնունդով Լեռնային Ղարաբաղից է)։

Մայրը՝ Սաթենիկ Հակոբովա (ծնունդով Թիֆլիսից է)։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Night pastimes
  • Quo vadis?
  • Remembering Venice
  • Seventeen moments of spring
  • Instrumentalnie kinokhiti
  • Composer's interpretation of the Jewish songs
  • Prescience of love, 20 century madrigals

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 International Music Score Library Project — 2006.
  2. 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. По происхождению – Таривердиев, Ноев Ковчег, 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]