Մարինա Ցվետաևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Մարինա Ցվետաևա
Tsvetaeva.jpg
Ծնվել է հոկտեմբերի 8, 1892({{padleft:1892|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2]
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4]
Վախճանվել է օգոստոսի 31, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:31|2|0}})[3][5][4][2] (48 տարեկանում)
Վախճանի վայր Ելաբուգա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[3][4]
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, օրագրի հեղինակ, արձակ և թարգմանիչ
Լեզու ռուսերեն[6]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Փարիզի համալսարան
Ստեղծագործական շրջան 1908-1941
Ժանրեր պոեզիա և հուշագրություն
Ամուսին Սերգեյ Էֆրոն[7][4]
Զավակներ Արիադնա Էֆրոն
Tsvetaeva signature 1941.jpg
Մարինա Ցվետաևա Վիքիքաղվածքում
Marina Tsvetaeva Վիքիպահեստում

Մարինա Իվանովնա Ցվետաևա (ռուս.՝ Марина Ивановна Цветаева , սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1892, Մոսկվաօգոստոսի 31, 1941, Ելաբուգա), ռուս բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, 20-րդ դարի ռուս և խորհրդային խոշորագույն բանաստեղծներից մեկը[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Ցվետաևա, 1911 թ.

Մարինա Ցվետաևան ծնվել է 1892 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8) Մոսկվայում, հենց այն օրը, երբ ուղղափառ եկեղեցին տոնում է Հովհաննես առաքյալի հիշատակությունըː Այս համընկնումը տեղ է գտել բանաստեղծուհու մի քանի ստեղծագործություններումː Օրինակ 1916 թվականին գրված բանաստեղծության մեջ.

 
Красною кистью
Рябина зажглась.
Падали листья,
Я родилась.

Спорили сотни
Колоколов.
День был субботний:
Иоанн Богослов.

Հայրը՝ Իվան Վլադիմիրովիչը, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բանասեր և արվեստաբան, հետագայում դարձավ Ռումյանցևի թանգարանի տնօրեն, հիմնեց Կերպարվեստի թանգարանː Մայրը՝ Մարիա Մեյնը (ծագումով լեհ-գերմանացու ընտանիքից), դաշնակահարուհի էր, եղել է Նիկոլայ Ռուբենշտեյնի աշակերտուհինː Մայրական կողմից տատիկը՝ Մարիա Լուկինի Բեռնացկայան, լեհ էրː

Մարինան սկսել է բանաստեղծություն գրել դեռ 6 տարեկան հասակից, ոչ միայն ռուսերեն, այլև ֆրանսերեն ու գերմաներենː Նրա բնավորության ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել մայր, ով երազում էր, որ աղջիկը երաժիշտ դառնաː

Մանկության տարիներն անցել են Մոսկվայում և Տարուսումː Մոր հիվանդության պատճառով երկար տարիներ ապրել է Իտալիայում, Շվեյցարիայում, Գերմանիայումː Նախնական կրթությունը ստացել Մոսկվայում՝ Բրյուխոնենկոյի անվան կանանց մասնավոր գիմնազիայում, շարունակել է կրթությունը Լոզանում (Շվեյցարիա) և Ֆրայբուրգում (Գերմանիա)ː 16 տարեկանում նախաձեռնեց այց դեպի Փարիզ, որպեսզի Սորբոնի համալսարանում մասնակցի Հին ֆրանսիական գրականությանը նվիրված դասախոսություններին

1906 թվականին մոր մահից հետո (տուբերկուլյոզ), Մարինան քրոջ՝ Անաստասիայի, արյունակից եղբոր՝ Անդրեյի և քրոջ՝ Վալերիայի հետ միասին մնացին հոր խնամակալության ներքո, ով ծանոթացնում էր երեխաներին ազգային դասական գրականության, արտաքին գրականության և արվեստի հետː Իվան Վլադիմիրովիչը խրախուսում էր եվրոպական լեզուների ուսումնասիրությունը և հետևում, որ երեխաները հիմնավոր կրթություն ստանանː

Ստեղծագործական գործունեության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Մարինան իր սեփական միջոցներով հրատարակեց բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Իրիկնային ալբոմ», որը հիմնականում ներառում էր իր դպրոցական աշխատանքները։ Ժողովածուն նվիրված է Մարի Բաշկիրցևայի հիշատակին, որը ընդգծում է նրա «օրագրային» ուղղվածությունը։ Նրա գործունեությունը գրավեց այնպիսի ճանաչված գրողների ուշադրությունը, ինչպիսիք են Վալերի Բրյուսովը, Մաքսիմիլիան Վոլոշինը և Նիկոլայ Գումիլյովըː Հենց այդ տարում Ցվետաևան գրեց իր առաջին քննադատական ​​հոդվածը «Կախարդանքը Բրյուսովի բանաստեղծություններում»ː Երկու տարի անց լույս տեսավ երկրորդ ժողովածուն՝ «Կախարդական լապտեր»ː Ցվետաևայի գործունեության սկիզբը կապված է մոսկովյան սիմվոլիստների խմբի հետː Բրյուսովի և բանաստեղծ Էլլիսի հետ ծանոթությունից հետո (իսկական անունը Լև Կոբիլինսկի) Ցվետաևան անդամակցում է ակումբներին և ստուդիաներին «Մուսագետ» հրատարակչության ժամանակː Մարինայի ավելի վաղ աշխատանքների վրա մեծ ազդեցություն են ունեցել Նիկոլայ Նեկրասովը, Վալերի Բրյուսովը և Մաքսիմիլիան Վոլոշինը (բանաստեղծուհին հյուրընկալվել է Վոլոշինի տանը Կոկտեբելում 1911, 1913, 1915 և 1917 թվականներին)ː 1911 թվականին Մարինան ծանոթանում է իր ապագա ամուսնու՝ Սերգեյ Էֆրոնի հետ, 1912 թվականի հունվարին նրանք ամուսնանում ենː Նույն թվականի սեպտեմբերին ծնվում է նրանց առաջնեկը՝ Արիադնան (Ալյա)ː

Սոֆյա Պառնոկի հետ հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին Մարինան ծանոթանում է բանաստեղծուհի և թարգմանչուհի Սոֆյա Պառնոկի հետ, նրանց ռոմանտիկ հարաբերությունները շարունակվում են մինչև 1916 թվականըː Ցվետաևան Պառնոկին է նվիրել «Ընկերուհի» բանաստեղծությունների շարքըː Նրանք բաժանվեցին 1916 թվականին, Մարինան վերադարձավ ամուսնու՝ Սերգեյ Էֆրոնի մոտː Հետագայում Պառնոկի հետ հարաբերությունները նա անվանեց «իր կյանքում տեղի ունեցած առաջին աղետը»ː Այս ամենը ամփոփելով 1921 թվականին Ցվետաևան գրում է.

Aquote1.png
- Սիրել միայն կանանց (կինը) կամ միայն տղամարդկանց (տղամարդը)՝ գիտակցաբար բացառելով հակառակը - ինչպիսի սարսափː Եվ միայն կանանց (տղամարդը), կամ միայն տղամարդկանց (կանայք)՝ գիտակցաբար բացառելով հակառակը - ինչպիսի ձանձրույթː
Aquote2.png


Քաղաքացիական պատերազմ (1917-1922)[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին Ցվետաևան ունեցավ աղջիկ՝ Իրինային, ով Կունցեվոյի մանկատանը 3 տարեկան հասակում մահացավ սովիցː Քաղաքացիական պատերազմի տարիները Մարինայի համար ամենածանրն էինː Սերգեյ Էֆրոնը ծառայում էր Սպիտակ բանակի շարքերումː Մարինան ապրում էր Մոսկվայումː Այդ տարիներին գրվեց բանաստեղծությունների շարք՝ «Կարապի իրան»ː 1918-1919 թվականներին Մարինան գրում է ռոմանտիկ պիեսներ, պոեմներ՝ «Եգորուշկա», «Թագավոր և աղջնակ», «Կարմիր ձիու վրա»ː 1920 թվականի ապրիլին Մարինան ծանոթանում է իշխան Սերգեյ Վոլկոնսկու հետː

Արտագաղթ (1922-1939)[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Ցվետաևային թույլատրում են աղջկա հետ միասին մեկնել երկրից՝ ամուսնու մոտ, նա սպիտակգվարդիական սպա էր, և Դենիկինի պարտությունից հետո այդ ժամանակ Պրահայի համալսարանի ուսանող էր։ Սկզբում Ցվետաևան աղջկա հետ երեք տարի ապրում է Բեռլինում, հետագայում երեք տարի Պրահայի ծայրամասում։ Չեխիայում գրվել են հայտնի «Լեռան պոեմ» և «Պոեմ վերջի մասին» ստեղծագործությունները՝ նվիրված Կոնստանտին Ռոզդևիչին։ 1925 թվականին որդու՝ Գեորգիի ծնունդից հետո տեղափոխվում են Փարիզ: Ամուսնու շուրջը ստեղծված մթնոլորտը ազդում է Ցվետաևայի վրա։ Էֆրոնին մեղադրում են, որ նա հավաքագրվել է ՆԿՎԴ-ի կազմում և մասնակցել է Տրոցկու որդու՝ Լև Սեդովի դեմ դավադրությանը։ 1926 թվականին Բորիս Պաստեռնակի նախաձեռնությամբ սկսեց նամակագրական կապ պաշտպանել ավստրիացի պոետ Ռայներ Մարիա Ռիլկեի հետ, ով այդ ժամանակ ապրում էր Շվեյցարիայում։

Արտագաղթի ամբողջ ընթացքում Ցվետաևայի ու Պաստեռնակի միջև նամակագրական կապը չի դադարում։ Արտագաղթի ժամանակ Ցվետաևայի գրված աշխատանքները հիմնականում մնացել ենառանց հրատարակման։ 1928 թվականին Փարիզում հրատարակվում է Ցվետաևայի վերջին «Ռուսաստանից հետո» ժողովածուն, որը ներառում էր 1922—1925 թվականներին գրված բանաստեղծությունները։ Հետագայում այս մասին Ցվետաևան գրում է. «Իմ անհաջողությունները արտագաղթի մեջ նրանում են, որ ես գաղթական չեմ, որ ես հոգով, օդով այնտեղ եմ, այնտեղ …» 1930 թվականին գրում է բանաստեղծական ցիկլ «Մայակովսկուն», նվիրված ռուս գրող Վլադիմիր Վլադիմիր Մայակովսկունուն, ում ինքնասպանությունը ցնցել էր բանաստեղծուհուն։

Ի տարբերություն բանաստեղծությունների, որոնք արտագաղթի ընթացքում ճանաչում չունեցան, հաջողություն են ունենում արձակ ստեղծագործությունները, որը 1830-ական թվականներին գերակշռում էր Ցվետաևայի գրական կյանքում («Արտագաղթն ինձ արձակագիր է դարձնում…»)։ Այդ ընթացքում հրատարակվում են «Իմ Պուշկին» (1937), «Երաժշտություն և մայր» (1935), «Տունը հին Պիմենի մոտ» (1934), «Պատմություն Սոնեչկայի մասին» (1938), հիշողություններ Մաքսիմիլիան Վոլոշինի («Կենդանին կենդանիի մասին» (1933), Միխայիլ Կուզմինի («Երեկո», (1936), Անդրեյ Բելիի մասին («Գերված հոգին», 1934) և այլն։ 1930 թվականից Ցվետաևան ընտանիքի հետ միասին համարյա աղքատության մեջ էր ապրում։ Ֆինանսապես նրան որոշ չափով օգնում է Սալոմե Անդրոնիկովնան։

Aquote1.png
- Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպիսի աղքատության մեջ ենք մենք ապրում։ Իմ միակ եկամուտը նրանից է, որ ես գրում եմ։ Իմ ամուսինը հիվանդ է և չի կարող աշխատել։ Աղջիկս գրոշներ է վաստակում գլխարկներ գործելով։ Ես ունեմ տղա, նա 8 տարեկան է։ Մենք այդ գումարով ենք ապրում։ Այլ կերպ ասած մենք դանդաղ մահանում ենք սովից։ Մարինա Ցվետաևայի հիշողություններից
Aquote2.png


Առաջինը 1937 թվականի մարտի 15-ին Մոսկվա է վերադառնում Արիադնան, ընտանիքից առաջինը նա է իրավունք ստանում վերադառնալ։ Նույն թվականի հոկտեմբերի տասին Ֆրանսիայից փախչում է Էֆրոնը, ով ինչպես պարզվում է խառնված է լինում պատվիրված քաղաքական սպանության մեջ։

Վերադարձ ԽՍՀՄ (1939-1941)[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Ցվետաևան ամուսնու և աղջկանից հետո վերադարձավ ԽՍՀՄ և ապրում էր Բոլշևոյում։ Օգոստոսի 27-ին ձերբակալեցին Արիադնային, հոկտեմբերի 10-ին՝ Էֆրոնին։ 1941 թվականի հոկտեմբերի 14-ին Ալեքսանդր Յակովլևիչը գնդակահարվեց Լուբյանկում, Արիադնան 15 տարվա ձերբակալությունից և աքսորից հետո արդարացվեց 1955 թվականին։ Պատերազմը սկսվեց, երբ Ցվետաևան զբաղված էր Ֆեդերիկո Գարսիա Լորկայի թարգմանությամբ։ Աշխատանքը դադարեցվեց։ Օգոստոսի 8-ին Ցվետաևան որդու հետ շոգենավով տարհանվեցին, օգոստոսի 18-ին մի քանի այլ գրողների հետ ժամանեցին Ելաբուգա։ Չիստոպոլում, որտեղ հիմնականում գտնվում էին տարհանված գրականագետները, Ցվետաևան գրանցման թույլտվություն ստացավ և գրեց հայտարարություն։ «Գրական խորհրդին. Խնդրում եմ, որպես ամաններ լվացող ինձ աշխատանքի ընդունել գրական խորհրդի նոր բացվող ճաշարանում։ 1941 թվական, օգոստոսի 26»: Օգոստոսի 28-ին նա վերադարձավ Ելաբուգա, որպեսզի տեղափոխվի Չիստոպոլ:

Ինքնասպանությունը և գերեզմանի գաղտնիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի օգոստոսի 31-ին Ցվետաևան ինքնասպանություն գործեց (կախվեց) Բրոդելշիկովների տանը, որտեղ որդու հետ միասին տարահանվել էր։ Մահվանից հետո թողել է 3 գրություն. նրանց, ովքեր պետք է հուղարկավորեն իրեն՝ «տարհանվողներին», Ասեևներին և որդուն։ «Տարհանվողներին» հասցեագրված օրիգինալ գրութունը չի պահպանվել (որպես ապացույց բռագրավվել է ոստիկանության կողմից և անհետացել), բովանդակությունը հայտնի է Գեորգի Էֆրոնի արված նշումներից։

Որդուն ուղղված գրությունը.

Մուռլիգա։ Ներիր ինձ, բայց հետո ավելի վատ կլիներ։ Ես ծանր հիվանդ եմ, սա արդեն ես չեմ։ Խենթի պես սիրում եմ քեզ։ Հասկացիր, որ ես այլևս չէի կարող ապրել։ Փոխանցիր հայրիկին և Ալյային, եթե տեսնես, որ սիրել եմ նրանց մինչև վերջին վայրկյանը, և բացատրի, որ հայտնվել եմ փակուղիում։

Ասեևներին ուղղված գրությունը.

Թանկագին Նիկոլայ Նիկոլաևիչ։ Թանկագին Սինյակովա քույրեր։ Աղաչում եմ վերցնել Մուռին ձեզ մոտ Չիստոպոլ, որդու նման ընդունեք նրան, ու թող նա սովորի։ Ես նրա համար այլևս ոչինչ չեմ կարողանում անել, և միայն կործանում եմ։ Պայուսակումս 450 ռուբլի կա, և վաճառեք իմ բոլոր ապրանքները։ Արկղում մի քանի բանաստեղծությունների ձեռագիր գրքեր կան, արձակ ստեղծագործություններ։ Ձեզ եմ հանձնում։ Պահպանեք իմ Մուռին, նա շատ փխրուն առողջություն ունի։ Սիրեք ինչպես ձեր որդու, նա արժանի է։ Իսկ ինձ՝ ներե՛ք։ Չդիմացա։ ՄՑ։ Չլքեք նրան երբեք։ Երջանիկ կլինեի, եթե ապրեր ձեզ հետ։ Եթե հեռանաք տարեք նրան ձեզ հետ։ Չլքե՛ք ։

Գրություն ուղղված «տարհանվածներին».

Թանկագին ընկերներ։ Մենակ մի թողեք Մուռին, աղաչում եմ ձեզնից նրան, ով կարող է նրան Չեստոպոլ տանել, Ասեևների մոտ։ Շոգենավերը սարսափելի են նրան մենակ մի ուղարկեք։ Օգնեք նրան ուղեբեռի հետ կապված՝ հավաքել և ուղարկել։ Չիստոպոլում հույս ունեմ կվաճառվեն իմ իրերը։ Ես ուզում եմ, որ իմ Մուռն ապրի և սովորի։ Ասեևների հասցեն նամակի վրա է։ Ողջ-ողջ չթաղեք, լավ ստուգեք։

Մարինա Ցվետաևան թաղվել է 1941 թվականի սեպտեմբերի երկուսին Ելաբուգայի Պետրոպավլովյան գերեզմանատանը։ Գերեզմանի գտնվելու ճշգրիտ վայրը անհայտ է։ Գերեզմանատան հարավային մասում՝ քարե պարիսպի մոտ, Ցվետաևայի քույրը 1960 թվականին տեղադրեց խաչ հետևյալ գրությամբ․ «Գերեզմանատան այս հատվածում է հանգչում Մարինա Ցվետաևան»: 1970 թվականին այդ նույն տեղում կառուցվեց գրանիտե շիրմաքար։ Արդեն իննսուն տարեկան հասակում Ցվետաևայի քույրը՝ Անաստասիա Ցվետաևան հաստատեց, որ քույրը հենց այդ նույն տեղում է թաղված, որտեղ և գտնվում է շիրմաքարը, իսկ մնացած բոլոր խոսակցությունները մտացածին են։ 2000 թվականին Թաթարստանի Գրողների միության կողմից շիրմաքարը հաստատվում է, որպես «Մարինա Ցվետաևայի պաշտոնական գերեզման»: Չնայած մինչև այժմ էլ կա գերեզմանի գտնվելու վայրի հետ կապված երկու տարբերակ՝ «չուրբանովյան» և «մատվեևյան», և գրականագետների մոտ մինչև հիմա էլ ապացուցողական տեսակետ չկա։

Մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Ցվետաևայի հուշաքարը

Ցվետաևայի պոեզիան էվոլյուցիա է ապրել՝ երգային, պարզ, դասական ձևերից անցնելով ավելի արտահայտիչ, սրընթաց և ռիթմական առումով ճկուն ձևերի։ Նրա քնարերգությունը (հատկապես 1930-ական թթ․) բնորոշվում է վառ, անակնկալ փոխաբերություններով, յուրաքանչյուր բառը ծայրաստիճան հագեցած է իմաստով ու հույզով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png