Տասնհինգերորդ գարունը
| Երկիր | |
|---|---|
| Ժանր | պարտիզանների մասին ֆիլմ |
| Թվական | 1971 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Իննա Թումանյան |
| Սցենարի հեղինակ | Իննա Թումանյան և Բորիս Մեդովոյ |
| Դերակատարներ | Տատյանա Դրուբիչ և Ալեքսանդր Կալյագին |
| Օպերատոր | Վալերի Գինզբուրգ |
| Երաժշտություն | Միքայել Թարիվերդիև |
| Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
«Տասնհինգերորդ գարունը» (ռուս.՝ «Пятнадцатая весна», այլ անուն՝ «Շնորհել հերոսի կոչում» (ռուս.՝ «Присвоить звание героя»), ռեժիսոր Իննա Թումանյանի գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվել է Գորկու անվան կինոստուդիայում։ Ֆիլմում Տատյանա Դրուբիչը կատարել է իր առաջին դերը կինոյում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են փաստեր 16-ամյա պարտիզան-հետախույզ, Խորհրդային միության հերոս (1942) Ալեքսանդր Չեկալինի (1925-1941) կենսագրությունից[1], որ գերի էր ընկել գերմանացիների մոտ և կախաղան հանվել Տուլայի շրջանի Լիխվին քաղաքում 1941 թվականի նոյեմբերի 6-ին։ 1944 թվականին քաղաքը վերանվանվել է Չեկալին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողություններն սկսվում են 1941 թվականի գարնանը՝ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին։ Գլխավորը հերոսը՝ տասնհինգամյա Սաշան (Ռայմունդաս Բանիոնիս), որ սիրահարված էր իր դասընկերուհի Ալյոնային (Տատյանա Դրուբիչ), ընդունվում է պարտիզանական ջոկատ, որտեղ դառնում է կապավոր և կատարում է պատասխանատու և վտանգավոր հանձնարարություններ ընդհատակյա պայքարի շրջանակներում գերմանացիների կողմից օկուպացված տարածաշրջանում։ Մատնության արդյունքում նա գերի է ընկնում։ Բայց իր քաջության և թշնամու դեմ հաղթանակի վրա վստահ լինելու շնորհիվ նա գերության մեջ էլ մնում է անկոտրում՝ չնայած երիտասարդ հասակում զոհվելու անխուսափելիությանը[3][4]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Ռայմունդաս Բանիոնիս | Սաշա |
| Տատյանա Դրուբիչ | Ալյոնա |
| Ալեքսանդր Կալյագին | Աստախով |
| Ալեքսանդր Կայդանովսկի | կապավոր |
| Նիկոլայ Վոլկով կրտսեր | Տիմոֆեև |
| Միխայիլ Կոնոնով | գերմանացի սպա |
| Հայնց Բրաուն | գերմանացի սպա |
| Էրվին Կնաուսմյուլլեր | գերմանացի սպա |
| Պանտելեյմոն Կրիմով | Սաշայի պապը |
| Վալենտին Նիկուլին | կադրից դուրս |
Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստներ՝ Իննա Թումանյան, Բորիս Մեդովոյ
- Ռեժիսոր՝ Իննա Թումանյան
- Օպերատոր՝ Վալերի Գինզբուրգ
- Նկարիչ՝ Լյուդմիլա Բեզսմերտնովա
- Կոմպոզիտոր՝ Միքայել Թարիվերդիև
- Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Յուրի Սիլանտև
- Գեղարվեստական ղեկավար՝ Ստանիսլավ Ռոստոցկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Пятнадцатая весна» на энциклопедии Кирилла и Мефодия
- ↑ Город Чекалин (Лихвин)
- ↑ ««Пятнадцатая весна» на ruskino.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Пятнадцатая весна» на afisha.ru
|