Տատյանա Դրուբիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Դրուբիչ
Ծնվել էհունիսի 7, 1960(1960-06-07) (63 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Սերգեյ Սոլովյով
Երեխա(ներ)Աննա Դրուբիչ

Տատյանա Լյուսենովնա Դրուբիչ (ռուսերեն՝ Татьяна Люсьеновна Друбич, հունիսի 7, 1960(1960-06-07), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոդերասանուհի, բժիշկ։ Արժանացել է Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի մրցանակին` «21-րդ դարում համաշխարհային էկրանին լավագույն Աննա Կարենինայի համար» (2009 թ.)[1] և «Նիկա» կինոմրցանակին` կանացի լավագույն երկրորդական դերի համար (2012 թ. «Ռիտայի վերջին հեքիաթը»)։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Դրուբիչը ծնվել է Մոսկվայում` հրեաների ընտանիքում[2][3][4]։ Երբ նա 18 տարեկան էր, հայրը մահացել է։ 1972 թվականին, 12 տարեկանում նրան հրավիրել են նկարահանվելու Իննա Թումանյանի «Տասնհինգերորդ գարունը» կինոնկարում։ Երկրորդ անգամ նկարահանվել է 1974 թվականին՝ Սերգեյ Սոլովյովի «Հարյուր օր մանկությունից հետո» կինոնկարում։ Կինոնկարն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ», Ավելինոյի և Բելգրադի կինոփառատոների, ինչպես նաև այլ մրցանակների։

1977 թվականին դպրոցն ավարտելուց հետո, Տատյանան ընդունվել է Մոսկվայի Նիկոլայ Սեմաշկոյի անվան բժշկական ստոմատոլոգիայի ինստիտուտ, որն ավարտելուց հետո, շրջանային պոլիկլինիկայում աշխատել է որպես բժիշկ-ներզատաբան։ Միաժամանակ հաճախ նկարահանվում էր կինոյում։ Այդ ընթացքում նա նկարահանվել է Պավել Արսենովի «Զգացմունքների խռովք» (1977 թ.) և Սերգեյ Սոլովյովի «Փրկարարը» (1980 թ.) կինոնկարներում։

Տատյանա Դրուբիչը նկարահանվել է նաև Սերգեյ Սոլովյովի «Ասսա» (1987 թ.), Ռոման Բալայանի «Պահպանիր ինձ, իմ թալիսման» (1986 թ.), Ստանիսլավ Գովորուխինի «Տաս նեգրիկները» (1987 թ.), Էլդար Ռյազանովի «Ողջույն, տխմարներ» (1996 թ.) և այլ ֆիլմերում։ Զբաղվում է նաև բարեգործությամբ[5][6]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Տատյանա Դրուբիչն ամուսնացել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովի հետ։ Նրանք ունեն դուստր` Աննա Դրուբիչը[7], ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում և երաժշտություն գրում ֆիլմերի համար[8][9]։ 1989 թվականին Տատյանա Դրուբիչն ու Սերգեյ Սոլովյովն ամուսնալուծվել են։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1971 Տասնհինգերորդ գարունը Пятнадцатая весна Ալյոնա
1975 Հարյուր օր մանկությունից հետո Сто дней после детства Լենա Երգոլինա
1977 Զգացմունքների խռովք Смятение чувств Մաշա
1979 Հատկապես վտանգավորները Особо опасные Տանյա Շևչուկ
1980 Փրկարարը Спасатель Ասյա Վեդենեևա
1982 Ժառանգորդուհին` ուղիղ գծով Наследница по прямой Վալերիա
1982 Ընտրյալները Избранные Օլգա Ռիոս
1986 Փորձարկողը Испытатель փորձարկողի դուստրը
1986 Պահպանիր ինձ, իմ թալիսման Храни меня, мой талисман Տանյա
1987 Կիրակնօրյա զբոսանքներ Воскресные прогулки -
1987 Տաս նեգրիկները Десять негритят Վերա Կլեյտորն
1987 Ասսա Асса Ալիկա
1988 Սև վանականը Чёрный монах Տանյա Պեսոցկայա
1989 Սև վարդ` թախծի խորհրդանիշ, կարմիր վարդ` սիրո խորհրդանիշ Чёрная роза — эмблема печали, красная роза — эмблема любви Ալեքսանդրա
1991 Աննա Կարամազոֆ Анна Карамазофф ուզբեկուհի
1996 Ողջույն, տխմարներ Привет, дуралеи! Քսենյա Զասիպկինա
2000 Մոսկվա Москва Օլգա
2002 Մերկասառույց Гололёд կին վերելակում
2003 Սիրո մասին О любви Ելենա Պոպովա
2007 Զանգ Звонок -
2009 Աննա Կարենինա Анна Каренина Աննա Կարենինա
2009 Կամավորը Доброволец Շտորմի մայրը
2009 2-Ասսա-2 2-Асса-2 Ալիկա Ալդանովա
2011 Ռիտայի վերջին հեքիաթը Последняя сказка Риты Նադեժդա Միխայլովնա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Энциклопедия отечественного кино: Татьяна Друбич». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. Татьяна Друбич: Есть две травмы: любовь и возраст
  3. «Древнерусская еврейка»: интервью с Татьяной Друбич
  4. «Татьяна Друбич в кино и в жизни». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «Попечительский совет» (ռուսերեն). Фонд помощи хосписам «Вера». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  6. Елена Фанайлова. (20 сентября 2009). «Первый московский хоспис: гости Елены Фанайловой обсуждают, отвергаются или спасаются обществом онкологические больные» (ռուսերեն). Радио Свобода. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  7. Анна Соловьева | RUSKINO.RU Արխիվացված 2017-08-12 Wayback Machine.
  8. Anna Drubich’s New Kaddish for Cello Will Open Babi-Yar Commemoration in Kiev, September 29, 2016.
  9. Радио Свобода: Интервью с Анной Друбич. — 13 апреля 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Դրուբիչ» հոդվածին։