Աննա Կարենինա (ֆիլմ, 2009)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Կարենինա
ռուս.՝ Анна Каренина
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ՀիմքԱննա Կարենինա
Թվական2009
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Սոլովյով
ՊրոդյուսերՍերգեյ Սոլովյով
Սցենարի հեղինակՍերգեյ Սոլովյով
ԴերակատարներԱլեքսանդր Աբդուլով, Յարոսլավ Բոյկո, Լյուդմիլա Սավելևա, Օլեգ Յանկովսկի, Սերգեյ Գարմաշ և Տատյանա Դրուբիչ
ՕպերատորՍերգեյ Աստախով և Յուրի Կլիմենկո
ԵրաժշտությունԱննա Դրուբիչ
Պատմվածքի վայրՌուսաստան
Տևողություն160 րոպե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարենինա (այլ կիրառումներ)

«Աննա Կարենինա» (ռուս.՝ «Анна Каренина»), Սերգեյ Սոլովյովի ֆիլմը, որ նկարահանվել է Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա։

Նկարահանումներն ավարտվել են 2007 թվականի վերջին, սակայն ֆիլմի պրեմիերան կայացել է միայն երկու տարի անց։ Դրա պատճառը եղել է «2-Ասսա-2» ֆիլմի նկարահանումների ձգձգվելը, որն իր սյուժեով կապված է «Աննա Կարենինայի» հետ, այդ պատճառով էլ ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը ցանկացել է, որ նրա պրեմիերան լինի ավելի շուտ։ Երկերգության պրեմիերան կայացել է 2009 թվականի փետրվարի 25-ին՝ «Կրակի ոգի» կինեմատոգրաֆիական նորամուտների VII միջազգային փառատոնի փակման ժամանակ[1]։

2013 թվականին Ռուսաստանի Առաջին ալիքով տեղի է ունեցել ֆիլմի ընդլայնված տարբերակի հեռուստապրեմիերան հինգ սերիայով (յուրաքանչյուրը՝ 50 րոպե)։

Վերջին ֆիլմն է Ալեքսանդր Աբդուլովի մասնակցությամբ և Օլեգ Յանկովսկու վերջին կինոաշխատանքներից մեկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Լև Տոլստոյի համանուն վեպի մոտիվներով։ Աննան՝ Կարենինի երիտասարդ և գեղեցիկ կինը, հանդիպում է երիտասարդ ու գեղեցկատես Վռոնսկուն, որը նրանից փոքր է մի քանի տարով, և նրանց միջև սկիզբ է առնում սիրավեպ։ Աննան ստիպված է ընտրություն կատարել Վռոնսկու սիրո և Կարենինի հետ ամուսնության միջև։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տատյանա Դրուբիչ – Աննա Կարենինա
  • Յարոսլավ Բոյկո – Ալեքսեյ Վռոնսկի
  • Օլեգ Յանկովսկի – Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Կարենին
  • Սերգեյ Գարմաշ – Կոնստանտին Դմիտրիչ Լևին / հեղինակի տեքստ
  • Ալեքսանդր Աբդուլով – Ստիվա Օբլոնսկի
  • Ելենա Դրոբիշևա – Դոլլի
  • Մարիա Անիկանովա – Կիտի Շչերբացկայ
  • Լյուդմիլա Սավելևա – իշխանուհի Շչերբացկայա
  • Էդուարդ Մարցևիչ – իշխան Շչերբացկի
  • Վյաչեսլավ Մանուչարով – Նիկոլայ Շչերբացկի
  • Աննա Վարդանյան – Կարենինայի ընկերուհին
  • Սերգեյ Կագակով – Գրինևիչ
  • Լյուդմիլա Մակսակովա – կոմսուհի Լիդիա Իվանովնա
  • Դմիտրի Պերսին
  • Ալեքսանդր Ռուսնակ – Կորսունսկի
  • Եկատերինա Բեստուժևա
  • Եկատերինա Վասիլևա – Վռոնսկու մայրը
  • Պոլինա Նևզորովա – իշխանուհի Կորտասովա
  • Սվետլանա Տորմախովա
  • Ալեքսանդր Ուդալով
  • Վլադիմիր Ֆեոդորով
  • Եվգենյա Կրյուկովա – իշխանուհի Բետսի Տվերսկայա

Կարենինայի ընկերուհու՝ կոմսուհի Լիդիա Իվանովնայի դերում նկարահանվել է Լյուդմիլա Մակսակովան, որ կատարել է Աննա Կարենինայի դերը Ռոման Վիկտյուկի ներկայացման մեջ (Ե․ Վախթանգովի անվան թատրոն, 1983, բեմադրությունը՝ Միխայիլ Ռոշչինի)։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Սերգեյ Սոլովյով
  • Կոմպոզիտոր՝ Աննա Սոլովյովա
  • Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Բորիսով, Սերգեյ Իվանով
  • Հագուստների նկարիչ՝ Նատալյա Ձյուբենկո
  • Նկարիչ-դեկորատոր՝ Վալերի Գրանկով
  • Լուսանկարիչ՝ Ստանիսլավ Պոլնարև

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 — 2009 թվականի «Նիկա» մրցանակ «Հագուստների նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգում — –Նատալյա Ձյուբենկո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]