Վյաչեսլավ Մանուչարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վյաչեսլավ Մանուչարով
ռուս.՝ Вячеслав Рафаэльевич Манучаров
ManucharovVyacheslav2017.jpg
Ծնվել էհոկտեմբերի 6, 1981(1981-10-06) (38 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Վյաչեսլավ Ռաֆայելի Մանուչարով (ռուս.` Вячеслав Рафаэльевич Манучаров, ծնվ. 1981թ. հոկտեմբերի 6, Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուսական դերասան, հեռուստահաղորդավար, երգիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Մանուչարովը ծնվել է Մոսկվայի մորթեղենի առաջին գործարանի տնօրենի` Ռաֆայել Մանուչարովի և վարսահարդարման սրահի տնօրեն Նադեժդա Շեպելևա-Կոպեյկոյի ընտանիքում: Նրա հայրական ազգանունը Մանուչարյանց է, իսկ մայրական կողմի արմատներով, նա ծագում է բնիկ մոսկվացիներ համարվող հին ազնվական, իշխան Շեպելևների տոհմից, ովքեր ուղիղ հարազատական կապ ունեին Մուսինների և Պուշկինների հետ: Վյաչեսլավի հայրական տատը` Շուշանիկ Մանուչարյանցը եղել է Վլադիմիր Լենինի անձնական քարտուղարն ու գրադարանավարը[1]: Վյաչեսլավի դաստիարակությամբ զբաղվել է տատը, ով գեներալի կին էր և այդ հանգամանքը առիթ է հանդիսացել, որպեսզի Վյաչեսլավի մանկությունն անցնի Պերեդելկինոյում, Ծղալտուբոյում և Սաուլկրաստիում գտնվող գեներալների կառավարական ամառանոցներում[2]:

Վյաչեսլավը սովորել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետին կից դպրոցում: Դեռ դպրոցական տարիներին նկարահանվել է ռուսական առաջին երիտասարդական «Հասարակ ճշմարտություններ» հեռուստասերիալում: 2003 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը: 2003-2009 թվականներին աշխատել է Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնում: 2012 թվականից համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Արկադի Ռայկինի անվան էստրադայի թատրոնի հետ:

Որպես դերասան, 2008-2011 թվականներին հեռուստատեսությամբ հանդես է եկել «Մեծ տարբերություն» երգիծական շոուի եթերում, որտեղ նմանակել է ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների, դերասանների, երգիչների և այլ մասնագիտությունների տեր մարդկանց[3][4]: Տարբեր հեռուստաալիքներով վարել է բազմաթիվ հաղորդումներ` «Կյանքի համը»[5], «Սիրահարվելու 10 առիթներ»[6], «Cosmopolitan. Տեսատարբերակ»[7], «Հարուստներ և հայտնիներ»[8], «Խոհանոցում` ով ում»[9] և այլ հաղորդումներ: 2011 թվականին ձայնագրել և կատարում է խորհրդային էստրադայի հիթեր և երգեր ֆիլմերից[10]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Մանուչարովի առաջին կինը Վիկտորյա Սելիվյորստովան էր: Ունեն մեկ դուստր[11]: Երկրորդ կինը Դորա Նադեժդինան է: Նրանք ունեն երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - Անդրեյ Միրոնովի անվան մրցանակի դափնեկիր:
  • 2003 - Յակով Սմոլենսկու անվան մրցանակի դափնեկիր:
  • 2007 - «Մոսկովսկի կոմսոմոլեց» («Московский комсомолец») թերթի մրցանակ` «Ինքնասպանը» ներկայացումում տղամարդու լավագույն երկրորդական դերի համար:
  • 2015 - Fashion People Awards-2015 մրցանակը` «Տարվա դերասան»:

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1999 Հասարակ ճշմարտություններ Простые истины Պավել Բելկին
2002 Տապան Ковчег -
2002 Իմ սահմանը Моя граница Բորմուտով
2003 Մեղրամիս Медовый месяц Նիկոլայ
2003 Հրաշք-զբոսայգի Чудо-парк -
2005 Սիրո համհարզները Адъютанты любви Էժեն Բոգարնե
2006 Պապարացա Папараца Անտոն
2007 Սմոքինգ` ռյազանյան ձևով Смокинг по-рязански Սեմյոն Ռատկո
2008 Վտանգավոր կապ Опасная связь Իգոր
2008 Հինգ քայլ ամպերի վրայով Пять шагов по облакам հանդիսավար
2009 «Լասկովի մայ» «Ласковый май» Անդրեյ Ռազին
2009 Աննա Կարենինա Анна Каренина Նիկոլայ Շչերբացկի
2009 Ցոլքեր Отблески Իգոր Շևցով
2010 Խլահավը կինոյում Глухарь в кино Օլեգ Զինկևիչ
2010 Դավաճանության ժամանակագրություններ Хроники измены Եգոր
2010 Ռոբինզոն Робинзон Սերգեյ Բալայան
2010 Սեր-գազար 3 Любовь-морковь 3 Միշա
2011 Իմ խենթ ընտանիքը Моя безумная семья Մաքսիմ
2013 Լավ բալիկների երկիրը Страна хороших деточек լիազոր ներկայացուցիչ
2014 Ցտեսություն, տղաներ До свидания, мальчики Ալեքսեյ Եգորով
2014 Տղաներ + աղջիկներ = Мальчики + девочки = Պլոսկի
2014 Սիրուց փախչողը Бегущая от любви Վիկտոր Պանկով
2015 Մաքուր մոսկովյան սպանություններ Чисто московские убийства Սերգեյ Երոխին
2016 Շոկոլադի գործարան Шоколадная фабрика ինժեներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]