1920 թ. ընդունվել է Ե․ Վախթանգովի ղեկավարած դրամատիկական ստուդիան, ապա՝ Վախթանգովի անվան թատրոն, ուր ստեղծագործել է մինչև կյանքի վերջը։ Խորհրդային դերասանական արվեստի ռեալիստական խաղաոճի խոշոր ներկայացուցիչներից է։ Առաջին դերերը ստեղծել է Ե․ Վախթանգովի անմիջական ղեկավարությամբ, որի գեղագիտական հայացքները զգալի ազդեցություն են թողել Շչուկինի ստեղծագործության վրա։ Լավագույն մարմնավորումներից են՝ Տարտալյա (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդուո»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»), Պավել Սուսլով (Սեյֆուլինայի և Պրավդուխինի «Վիրինեյա»), Բերսենև (Լավրենյովի «Բեկում»)։ Շչուկինի Եգոր Բուլըչովի (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») դերակատարումը խորհրդային թատերարվեստի փայլուն երևույթներից էր։ Նա առաջինն էր, որ մարմնավորել է Վլադիմիր Իլյիչ Լենինի կերպարը Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1937 թ.) ներկայացման մեջ և «Լենինը հոկտեմբերին» (1937 թ.), «Լենինը 18 թվականին» (1939 թ., երկուսն էլ՝ ռեժիսոր Մ․ Ռոմ) ֆիլմերում։ Ետմահու արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի 1941 թ.:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 552)։