Անդրեյ Միրոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Միրոնով
ռուս.՝ Андрей Миронов
Russia-2001-stamp-Andrei Mironov.jpg
Ծնվել էմարտի 7, 1941(1941-03-07)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել էօգոստոսի 16, 1987(1987-08-16)[2] (46 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1962)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, երգիչ, հաղորդավար, ռեժիսոր, սցենարիստ
Ակտիվ շրջան1960-1987
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Մենակեր, մայր՝ Մարիա Միրոնովա
Ամուսին(ներ)Լարիսա Գոլուբկինա և Եկատերինա Գրադովա
Երեխա(ներ)Մարիա Միրոնովա և Մարիա Գոլուբկինա
Պարգևներ և մրցանակներ«Աշխատանքային արիության համար» մեդալ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
amironov.ru

Անդրեյ Ալեքսանդրովիչ Միրոնով (ռուս.՝ Андре́й Алекса́ндрович Миро́нов, մարտի 7, 1941(1941-03-07), Մոսկվա, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 16, 1987(1987-08-16)[2], Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), ԽՍՀՄ կինոյի, թատրոնի և էստրադայի սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր-բեմադրիչ, սցենարիստ, ժողովրդական արտիստ։

Անդրեյ Միրոնովի անունն է կրում «Ռուսական անտրեպրիզա» թատրոնը Սանկտ Պետերբուրգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Միրոնովը ծնվել է 1941 թվականի մարտի 7-ին Մոսկվայում՝ դերասանի ընտանիքում։ Նրա հայրը Ալեքսանդր Մենակերն էր, իսկ մայրը՝ Մարիա Միրոնովան։ Մանկությունն անցել է թատերական և ստեղծագործական մթնոլորտում։ Մահացել է Ռիգայում 1987 թվականի օգոստոսի 16-ին, ներկայացման ժամանակ։

Ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը, ապա հրավիրվել Մոսկվայի երգիծանքի թատրոն, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջին օրը։

Նա փայլել է «Ռեվիզոր», «Եկամտաբեր տեղ», «Բաղնիք», «Խելքից պատուհասը», ինչպես նաև «Դոն Ժուան» ներկայացումներում։ Սակայն դերասանի ամենահայտնի և հանրահայտ դերը Ֆիգարոն էր «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ։

Թատրոնին զուգահեռ Միրոնովը նկարահանվում էր նաև կինոյում։ Նա հանրաճանաչ է դառնում «Իսկ եթե դա սեր է» կինոնկարի նկարահանումներից հետո։

Խաղացել է «Երեքին գումարած երկու», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ադամանդե ձեռքը», «Տասներկու աթոռ» և այլ կինոնկարներում։

Անդրեյ Միրոնովի դուստրն է ռուս դերասանուհի Մարիա Միրոնովան։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի օգոստոսի 14-ին Ռիգայում թատերական շրջագայության ընթացքում «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսի ժամանակ Միրոնովը, վերջին տեսարանը չավարտած, կորցրեց գիտակցությունը (բեմադրությունը տեղի էր ունենում Ռիգայի օպերայի շենքում)։ Նրան տարան կուլիսներ և շտապօգնություն կանչեցին։ Դերասանին տեղափոխեցին «Գայլեզերս» հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունք, որտեղ ախտորոշվեց ներուղեղային արյունազեղում։ Երկու օր շարունակ միջոցառումներ էին իրականացվում հանրաճանաչ նյարդավիրաբույժ Էդուարդ Կանդելի աջակցությամբ Միրոնովին գոտեպնդելու ու ուղղակի փրկելու համար։

Նույն օրը՝ ներկայացումից կարճ ժամանակ առաջ, դերասանը երկու ժամ խաղում էր թենիս, մինչդեռ, ըստ նրա կնոջ՝ Լարիսա Գոլուբկինայի, Միրոնովը տառապում էր բնածին անևրիզմով, և նրան երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված էր[3]։

Ըստ նյարդավիրաբուժական կլինիկայի ղեկավար Յանիս Օզոլինշի՝ դերասանը ունեցել է անոթային անեվրիզմ․ քայքայվել է այն անոթը, որը արյուն է մատակարարում ուղեղի առջևի մասերին և մասնակցում է ամբողջ ուղեղի արյան մատակարարմանը։ Ախտորոշվել է ուղեղային կիսագնդերի միջև ընդարձակ արյունազեղում։ Դա հանգեցրեց կենսական նշանակություն ունեցոող օրգանների գործառույթների խախտման, մասնավորապես շնչառության և գիտակցության կորստի։

1987 թվականի օգոստոսի 16-ին՝ առավոտյան 5։ 35-ին, 47 տարեկան հասակում մահացավ Անդրեյ Միրոնովը՝ առանց գիտակցության գալու։

Դերասանը թաղվել է 1987 թվականի օգոստոսի 20-ին Մոսկվայի Վագանկովսկոյ գերեզմանատանը (թիվ 40 հողամաս)։

Անդրեյ Միրոնովի գերեզմանը

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1961 - Իսկ եթե դա սեր է - Պյոտր
  2. 1962 - Կրտսեր Եղբայրը - Յուրկա
  3. 1963 - Երեքին գումարած երկու - Ռոման Լյուբեշկին
  4. 1963 - Երկու կիրակի - լրագրող
  5. 1965 - Մի տարին մի կյանքի պես - Ֆրիդրիխ Էնգելս
  6. 1966 - Զգուշացիր ավտոմեքենայից - Դիմա Սեմիցվետով
  7. 1967 - Առեղծվածային պատը - սերժանտ Վալյա Կարպուխին
  8. 1968 - Սիրել - երիտասարդը երեկույթին
  9. 1968 - Գրականության դաս - Ֆելիքս, գրող կնոջ թոռը
  10. 1968 - Ադամանդե ձեռքը - Գեշա, գեննադի Պետրովիչ Կոզոդոեվ
  11. 1970 - Ընտանեկան երջանկություն - Ֆյոդոր Ֆյոդորովիչ Սիգաեվ
  12. 1970 - Երկու ժպիտ - Երիտասարդ Պապիկ
  13. 1971 - Շողք - Ցեզար Բորջիա
  14. 1980 - Բարեխոսեք խեղճ հուսարի համար
  15. 1973 - Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում - Անդրեյ Վասիլյև՛'
  16. 1974 - Ծղոտե գլխարկ - Լեոնիդաս Ֆադինար
  17. 1974 - Հին պատեր - Արկադի (հնչյունավորել է Ալեքսանդր Դեմյանենկոն)
  18. 1975 - Քայլ ընդառաջ - Կոչետկով Մառկել Վլադիմիրովիչ, ատամնաբույժ
  19. 1975 - Կրկնակի հարսանիք - Իլյա
  20. 1976 - Երկնային ծիծեռնակներ - Սելեստեն/Ֆլորիդոր
  21. 1977 - 12 աթոռ - Օստապ Բենդեր
  22. 1978 - Սովորական հրաշք - նախարար-ադմինիստրատոր
  23. 1979 - Երեքը մի նավակում (չհաշված շանը)
  24. 1980 - Նշանակում - Ալեքսեյ Լյամին
  25. 1981 - Եղեք իմ ամուսինը - Վիկտոր
  26. 1984 - Իմ ընկեր Իվան Լապշինը - լրագրող Խանին
  27. 1987 - Մարդը Կապուցինների բուլվարից - Միստեր Ֆյորստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]