Ադամանդե ձեռքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ադամանդե ձեռքը
Бриллиантовая рука
Ադամանդե ձեռքը.jpg
«Ադամանդե ձեռքը» ֆիլմի պաստառը
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԺանրԲուֆոնադ, երաժշտական ֆիլմ և արկածային ֆիլմ
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Գայդայ
Սցենարի հեղինակԼեոնիդ Գայդայ, Յակով Կոստյուկովսկի և Մորիս Սլոբոդսկոյ
ԴերակատարներՅուրի Նիկուլին, Անատոլի Պապանով, Անդրեյ Միրոնով, Նինա Գրեբեշկովա, Նոննա Մորդյուկովա, Լեոնիդ Կանևսկի, Սվետլանա Սվետլիչնայա, Նիկոլայ Ռոմանով, Ստանիսլավ Չեկան, Վլադիմիր Գուլյաև, Եվգենիա Մելնիկովա, Անդրեյ Ֆայտ և Լեոնիդ Գայդայ
ՕպերատորԻգոր Չերնիխ
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
Կինոընկերություն«Մոսֆիլմ» կինոընկերություն
Տևողություն94 րոպե
IMDbID 0062759
The Diamond Arm Վիքիպահեստում

«Ադամանդե ձեռք» (ռուս.՝ Бриллиантовая рука), խորհրդային էքսցենտիկ կատակերգություն, նկարահանված 1968 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից։ Սովետական կինոպատմության ամենահայտնի ֆիլմերից մեկն է։

Նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն` «Մաքսանենգները» աշխատանքային վերնագրով, մասամբ հիմնված է իրական դեպքերի վրա։ Գաղափարը ծնվել է Յակով Կոստյուկովսկիի մոտ` թերթում «Սահմանից այն կողմ» ծանոթագրությունը կարդալուց հետո. այն շվեյցարացի մաքսանենգների մասին էր, ովքեր փորձում էին տեղափոխել արժեքավոր իրեր գիպսի օգնությամբ։ Սկզբում սցենարը գրել է Յուրի Նիկուլինը, ում տեսքը գլխավոր դերի համար քննարկման ենթակա չէր։ Արդյունքում ֆիլմում նկարահանվել է Նիկուլինի ամբողջ ընտանիքը. դերասանի կինը` Տատյանա Նիկոլաևնան, խաղացել է զբոսավար, իսկ նրանց որդին` Մաքսիմ Յուրևիչը` տղան, ով «քայլում է ջրի վրայով»: Գեշի Կոզոդոևի[1] դերի համար է ֆիլմի ռեժիսորը` Լեոնիդ Գայդայը, սկզբում ընտրել է Գեորգի Վիցինին, սակայն հետո դիմել է ռիսկի և հրավիրել 27-ամյա Անդրեյ Միրոնովին. այդ ժամանակ Միրոնովը համարվում էր կինեմատոգրաֆիական շրջանակներում «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ։ Ավելի ուշ, սովետական կինոքննադատները գրել են. «Ճակատագիրը Միրոնովին մեկնել է իր «ադամանդե ձեռքը»: Ավազակ-մասքսանենգ Լյոլիկի գլխավոր դերի լսումենրին մասնակցել են Անատոլի Պապանովը, Միխայիլ Պուգովկինը և Լեոնիդ Սատանովսկին: Գեղարվեստական խորհուրդը ընտրել է նրանցից առաջինին։ Սցենարի սկզբում Գեշան և Լյոլիկը վերցրել են համապատասխանաբար «Կոմս» և «Մեխանիկ» մականունները։ Մաքսանենգ-դեղագործների դերերից մեկի լսումենրի մասնակցել են Սպարտակ Միշուլինը և Լեոնիդ Կանևսկին: Գայթակղիզ կին Աննա Սերգևնայի դերը սկզբում առաջարկվել է Կլարա Լուչկոյին, սակայն նա հրաժարվել է մեկ այլ ֆիլմում նկարահանվելու պատճառով։ Տվյալ դերի համար դժվարությամբ, բայց ընտրվել է Սվետլանա Սվետլիչնայան[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ տնտեսագետ «Գիպրորիբի»-ն` Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովը, մեկնում է արտասահմանյան տուրիստական ծովային ուղևորության «Միխայիլ Սվետլով» լայներով։ Նրա նավախցիկի հարևանն էր Գենադի Պետրովիչ Կոզոդոևը` մաքսանենգ, ով ուղարկվել էր սահման որպես կապավոր։ Նրանք միշտ միասին էին, սակայն ծովագնացության վերջին քաղաքում` Ստամբուլում, Գեշան անհետանում է։ Մի օր տեղական դեղատան մոտով անցնելիս Գորբունկովը սայթաքում է գետնին ընկած ձմերուկի կեղևի պատճառով, ընկնում և ստանում ձեռքի հոդախախտում: Ակամայից նա ասում է «գրողը տանի» արտահայտությունը, և պատահաբար այն համընկնում է դեղատանն աշխատող մաքսանենգների գաղտնաբառի հետ, ովքեր սպասում էին այդ գործով զբաղվող ինչ-որ մեկին։ Նրանք կարծում են, թե հենց Գորբունկովն է այդ մարդը, սակայն Գորբունկովն այդ պահին հոդախախտման պատճառով կորցնում է գիտակցությունը։ Մինչ Գորբունկովը կարթնանար, մաքսանենգները նրա ձեռքը դնում են գիպսի մեջ, որի մեջ թաքնված էին ոսկե և ադամանդե զարդեր։ Վիրակապման ժամանակ Գորբբունկովն արթնանաում է, և տեսնում, թե ինչ է կատարվում։ Իսկ իսկական մաքսանենգ կապավոր Գեշան դիմում է դեղատուն Գորբունկովի հեռանալուց հետո։ Վերջինս պատմում է նավապետի հետ կատարված միջադեպի մասին, ով վախեցրել էր պատմել ամեն ինչ իրավապահ մարմիններին։ Գորբունկովը տաքսով ժամանում է նավահանգստում իր վարձակալած տունը, որի տերը օպերատիվ աշխատող է` կապիտան Միխայիլ Իվանովիչը, ով գլխավորում է մաքսանենգների դեմ իրականցվող աշխատանքերը։ Նա առաջարկում է Գորբունկովին մասնակցել «ձկնորսության», որտեղ խայծը պետք է լիներ հենց ինքը` Գարբունկովը, իսկ ոստիկանութոյւնը նրա միջոցով պետք է գտներ մաքսանենգներին։ Սեմյոն Սեմյոնովիչը համաձայնում է։ Արդեն հաջորդ օրը, երբ մաքսանենգները համոզված էին, որ Գորբունկովը ոչինչ չգիտի զարդերի մասին, սկսում են քայլեր ձեռնարկել գիպսը հեռացնելու համար։ Մաքսանենգների գլխավոր ներկայացուցչի մտահաղացմամբ Գեշան հրավիրում է Գորբունկովին ձկնորսության, որտեղ պետք է ուշաթափ աներ նրան և գիպսը հեռացներ։ Ձկնորսության ժամանակ Լյոլիկը(Գեշայի գործընկերը և երկրորդ մաքսանենգը), ով ակվալանգով ջրի տակ է, պետք է կարթին անցներ նախօրոք պատրաստված ձուկը, որպեսզի շեղեր Գորբունկովին։ Գեշան այդ ընթացքում պետք է փորձեր է ուշաթափեցնել Գորբունկովին, սակայն նրա մոտ չի ստացվում աննկատելիորեն մոտենալ և հարվածել նրան։ Հանկարծ Գորբունկովի կարթից է ընկնում հենց ինքը` Լյոլիկը։ Մտածելով, թե դա մեծ ձուկ է, Գորբունկովը վազում է ուռկանի հետևից և այն ամրացնում գեշայի գոտուց։ Այդ պահին կարթին կպած Լյոլիկը փորձում է պոկ գալ և հեռանալ, և իր հետ քարշ է տալիս նաև Գեշային։ Արդյունքում նրանք հայտնվում են մի փոքր կղզում, որտեղից միայն հրաշքով են կարողանում դուրս պրծնել։ Մաքսանենգների ղեկավարի մի նոր ծրագրով Գեշան Գորբունկովին հրավիրում է «Լացող ուռենի» ամառային ռեստորան` «մրցանակ նշելու», խմեցնում է նրան, հետո տանում են փողոց, որպեսզի Լյոլիկը ուշաթափեցնի Գորբունկովին և հանեն գիպսը, սակայն դա նույնպես չի ստացվում։ Հարբած Գարբունկովը բարձրանում է ռեստորանի բեմ և երգում «Երգ նապաստակների մասին»: Գեշայի փորձերը Գարբունկովին հանգեցնում է նրան, որ ամբողջ ռեստորանը ջարդուխուրդ են անում։ Երբ խմած Գորբունկովին տանում են տուն, նրա կինը` Նադեժդա Գորբունկովան, գտնում է նրա մոտ ատրճանակ և մեծ գումար, ինչը նրան տվել էր ոստիկանը։ Կինը մտածում է, թե իր ամուսնուն հավաքագրել են Արևմուտք, բայց, սթափվելով, հանգստացնում է իրեն, թե ամուսինը կատարում է ինչ-որ «հատուկ առաքելություն»: «Գիպսի հեռացման օպերացիայի» համար մաքսանենգներին է միանում նաև գեղեցկուհի Աննա Սերգևնան։ Համաձայն ղեկավարի հերթական ծրագրի` Աննան պետք է գրավեր Գորբունկովին և տաներ «Ատլանտիկա» հյուրանոցի երեք հարյուր քսանյոթ սենյակ և քնեցներ, որից հետո Լյոլիկը և Գեշան պետք է հեռացնեին գիպսը։ Սակայն Գորբունկովի գրպանից ընկնում է մի թուղթ, որի վրա գրված էր Աննա Սերգևնայի հասցեն, և օպերացիային մասնակցում են ոչ միայն մաքսանենգները, այլ նաև ոստիկանները։ Աննա Սերգեևնան Գորբունկովին տանում է հյուրանոց, տալիս է նրան գինի, որի մեջ նախօրոք լցրել էր քնաբեր և սկսում է հրապուրել նրան։ Ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի, մինչև այն պահը, երբ պոկվում է Աննա Սերգևնայի կրծկալի ճարմանդը, որից կոտրվում է էլեկտրական լամպը և այդ սենյակում անջատվում են լույսերը։ Դրանից հետո մինչ Գորբունոկվը քնած էր հաբերի ազդեցության տակ, հայտնվում է նրա կինը, ով տեսնում է Գորբունկովին կիսամերկ Աննա Սերգևնայի հետ։ Հաջորդ առավոտ տանը արթնանալուց հետո Գորբուկովը բացահայտում է, որ կինը երեխաների հետ միասին հեռացել է տանից և գնացել մոտակա գյուղ Դուբրովկա։ Այդ պահին նրա տուն է գալիս Միախիլ Իվանովիչը, ով խոստանում է վաղը նրան տանել կնոջ մոտ, սակայն խնդրում է, որ Գորբունկովը իր ընկեր Գեշային պատմի, որ վաղը չէ մյուս օրը նրա ձեռքի գիպսը հանելու են։ Խուճապահար Գեշան այդ մասին պատմում է իրենց ղեկավարին։ Որպեսզի «հաճախորդը» տանից չհեռանա գիպսով և ոսկեղենով, հաջորդ օրը Լյոլիկը կանգնում է նրանց շքամուտքի մոտ և Գորբունկովին առաջրկում տանել Դուբրովկա։ Ճանապարհին Լյոլիկը ապշում է, քանի որ Գորբունկովի «ավելորդ» հարցերից նա հասկանում է, որ Գորբունկովը տեղյակ է գիպսում գտնվող զարդերի մասին։ Իրենց ղեկավարի հետ հեռախոսով խոսելուց հետո` Լյոլիկը հայտարարում է, որ գիպսը որոշված է հանել այսօր։ Հին ավտոտնակների համալիրի մոտ Գորբունկովը հասկանաում է, որ Լյոլիկը մաքսանենգներից մեկն է։ Վերջին ավտոտնակի մոտ անսպասելիորեն պոկվում են Լյոլիկի կեղծ բեղերը և Գորբունկովը բացահայտում է խաբեությունը, որից հետո նրա վրա է պարզում ատրճանակը։ Լյոլիկը բռնում է զենքը և կրակում զոհի վրա։ Ի ուրախություն Սեմյոն Սեմյոնովիչի, ատրճանակը լիցքավորված չէր։ Նրանց միջև սկսվում է պայքար, որի արդյունքում Գորբունկովը Լյոլիկին կողպում է խուցերից մեկի մեջ և վազում փողոց։ Այդ պահին նրան տեսնում է Գեշան և ստիպում վերադառնալ ավտոտնակ, որտեղ նրան սպասում էր Լյոլիկը, ով արդեն կարողացել էր դուրս պրծնել խուցից։ Ավտոկայանում Գեշան և Լյոլիկը Գորբունկովին գցում են փակուղու մեջ։ Գորբունկովը նրանց համար թակարդ է պատրաստում, և մինչ հանցագործները փորձում են ազատվել, նրանց վրա ջուր է թափվում։ Սեմյոն Սեմյոնովիչը փախնում է ավտոտնակից և վազում անտառ, որտեղ կանգնեցնում է «Մոսկվիչ-408» և խնդրում վարորդին հասցնել նրան քաղաք։ Վարորդը համաձայնվում է, բայց Գորբունկովը հասկանում է, որ նա հենց մաքսանենգների ղեկավարն է։ Այդ պահին հայտնվում են Լյոլիկը և Գեշան ու կապում Գորբունկովին և իրենց ղեկավարին(իբր ցույց տալու համար, որ նրանք ծանոթ չեն) ծառին, որից հետո հեռացնում են Գորբունկովի գիպսը և փախչում, սակայն Գարբունկովը հանկարծ հայտարարում է, որ զարդերը գիպսի մեջ չեն, դրանք ոստիկանության մոտ են, և ոստիկանները ցանկանում են գտնել մաքսանենգների ղեկավարին։ Դրանից հետո «տաքսու վարորդը» կանգնեցնում է Գեշային ու Լյոլիկին, և նրանք երեքով Գորբունկովին խցկում են մեքենայի խցիկը և հեռանում։ Այդ ժամանակ Միխայիլ Իվանովիչը, ով հասկացել էր, որ Գորբունկովը հայտնվել է մաքսանենգների ձեռքում, ուղարկում է «Մի-8» ուղղաթիռը նրան փնտրելու։ Երկար որոնումներից հետո ուղղաթիռի օդաչուն նկատում է կասկածելի մեքենա պետական սահմանի ճանապարհին և ճոպանի օգնությամբ բռնում և այն և բարձրացնում վերև։ Գորբունկովը հասկանում է, որ մեքենան օդում է, դուրս է պրծնում խցիկից և ընկնում բարձրությունից։ Ֆիլմի վերջին տեսարանում Գորբունկովը(այժմ արդեն՝ ոտքը գիպսի մեջ) ընտանիքի հետ զբոսնում է ծովում, իսկ զբոսանքից հետո ամբարձիչ կռունկի օգնությամբ կատերից իրենց նավ են փախադրում «ԶԻՍ-110» մեքենան։

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg «Черт побери» 


Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր ֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ
  • ռեժիսորի - Ա. Բրոդսկի, Ե. Գալկովսկայա
  • օպերատորի - Յու. Եպիշին, Վ. Լվով
  • Ռեժիսոր - ստաժյոր - Ա. Կասիմով
  • Կոմբինացված նկարահանումներ
  • Օպերատոր - Վ. Յակուբովիչ
  • Նկարիչ - Ն. Զվոնարյով
  • Խմբագիր - Ա. Ստեփանով
  • Երաժշտական խմբագիր - Ռ. Լուկինա
  • Տնօրեն - Ալեքսանդր Աշկինազի

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտադրություն - Մոսֆիլմ
  • Ֆիլմի այլ անվանումներ - «Brilliantovaya ruka» (լատիներեն տրանսկրիպցիա), «The Diamond Arm» / «Diamond Hand» (անգլերեն անունը)
  • Տևողություն - 94 րոպե
  • Ձայն -մոնո
  • Նկարանման ձևաչափ - 35-մմ, լայնէկրան

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Источники написания фамилии:
    • Новейшая история отечественного кино: Кино и контекст: т. 4. 1986—1988. С. 271.
    • Кино России: актёрская энциклопедия, выпуск 2. Сост. Лев Парфёнов. — М.: НИИ киноискусства, 2008.
    • Андрей Миронов. Сборник воспоминаний. Сост. Борис Поюровский. — М.: Центрполиграф, 1998.
    • Наталия Пушнова. Андрей Миронов: история жизни. — М.: ACT, 2000. — С. 192.
    • О муже(N)ственности. Сборник статей. Ред. и составитель Сергей Ушакин. — М.: Новое литературное обозрение, 2002. — С. 140.
    • Псой Короленко (10.10.2011)։ «Песнь песней: Старик Козлодоев»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-05-ին։ Վերցված է 2011-10-22 
  2. Папанова мог сыграть Пуговкин, а Миронова — Вицин // «Комсомольская правда», 09.01.2003.
  3. The Diamond Arm (1968) — Release dates